«Ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 28.
 
Ենթադրում են, որ ոչխարը [[մուֆլոն]]ի և [[ուրիալ]]ի սերունդն է: Բջջագենետիկ անալիզի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ տնային ոչխարի նախնին մուֆլոնն է: Ուրիալի կարիոտիպը կազմված է 58 [[քրոմոսոմ]]ից, այն դեպքում, երբ տնային ոչխարի և մուֆլոնի քրոմոսոմների թիվը 54-ն է:
 
== Նկարագրություն ==
[[Պատկեր:Ovis aries skull.jpg|thumb|200px|Ոչխարի գանգի կառուցվածքը]]
Ընտանի ոչխարը [[երկկճղակավոր]], [[որոճողներ|որոճող]] կենդանի է, լավ տարբերակված որձի պարուրաձև-ճյուղավորվող եղջյուրներով և գանգուր մորթիով։ Ոչխարների վայրի տեսակների, ինչպես նաև սովորական ոչխարի նախնու մոտ, մորթու մազերը օղակներով չեն ոլորվում, իսկ պոչը նկատելիորեն ավելի կարճ է։ Ոչխարների որոշ պրիմիտիվ ցեղատեսակների պոչը նույնպես կարող է կարճ լինել, երկար պոչը և սպիտակ մորթին, միայն կենդանիների ընտելացման սկզբնական շրջանում միաժամանակ են հայտնվել։ Ընտանի ոչխարները վայրի տեսակներից տարբերվում են գանգի նեղ [[ակնախորշեր]]ով և [[գլխուղեղ]]ի ավելի փոքր չափերով<ref name="Reavill">''Reavill, C.'' 2000. [http://animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/information/Ovis_aries.html Ovis aries] Animal Diversity Web</ref>։
 
Որպես կանոն ոչխարների մոտ [[եղջյուր]]ները լավ զարգացած են (երկու, երբեմն նաև չորս և ավելի), բայց որոշ ցեղատեսակների մոտ դրանք կարող են բացակայել կամ լինել միայն որձերի մոտ։ Ոտքերը ուժեղ են, լավ հարմարված ժայռոտ տեղանքում երկար ժամանակ տեղափոխվելուն<ref>Ensminger, Dr. M.E.; Dr. R.O. Parker (1986). Sheep and Goat Science, Fifth Edition. Danville, Illinois: The Interstate Printers and Publishers Inc. ISBN 0-8134-2464-X</ref>։ Տնային ոչխարները կախված ցեղատեսակից ունեն տարբեր չափեր և քաշ։ Հասուն կենդանու աճի արագությունը և զանգվածը հիմնականում պայմանավորված են [[ժառանգականություն|ժառանգականությամբ]], այդ պատճառով [[սելեկցիոն ընտրություն]]ը հաճախ իրականացվում է այդ հատկանիշների հիման վրա<ref>Simmons, Paula; Carol Ekarius (2001). Storey’s Guide to Raising Sheep. North Adams, MA: Storey Publishing LLC. ISBN 978-1-58017-262-2</ref>։
 
Հասուն որձերը սովորաբար կշռում են 45-100 կգ, ավելի խոշորները՝ 70-160 կգ։ Ոչխարի ([[սաֆոլկսյան ոչխար|սաֆոլկսյան]] ցեղատեսակի) ռեկորդային քաշը հասել է 247,2 կգ-ի։ Կենդանիների մոտ [[հետնաբաշ|հետնաբաշի]] բարձրությունը միջինում կազմում է 55-100 սմ, իսկ մարմնի երկարությունը՝ 60—110 սմ։ Դունչը սրացած է, համարյա ամբողջովին (բացառությամբ շրթունքների և ռնգերի եզրերի) ծածկված է բարակ մազածածկով։ Շուրթերը բարակ են և շարժուն։ Ինչպես [[խոյ]] ցեղի մյուս տեսակների մոտ, ընտանի ոչխարի [[արցունքոսկր|արցունքոսկրեր]]ի դիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում են «արցունքային փոսիկները»՝ [[ճարպագեղձեր|ճարպային գեղձեր]]ով հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում է հոտավետ [[ճարպ]]ային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա են նաև երկու մատների վերին հոդերի միջև։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված է ոչխարների բնորոշ հոտը<ref name="Reavill" />։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոչխար» էջից