«Տաջիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''ՏաջիներՏաջիկներ''' . (ինքնանվանումը՝ թոշիկ), ազգ` Տաջիկ․ ԽՍՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը աշխարհում՝ 5․950 հազար ([[1978]]), [[ԽՍՀՄ]]-ում՝ 2․898 հազար ([[1979]]), որից Տաջիկ․ ԽՍՀ-ում՝ 2․237 հազար Ուզբեկ․ ԽՍՀ-ում՝ 595 հազար․, Կիրգիզ․ ԽՍՀ-ում՝ 23 հազար։ Ավելի քան 3 մլն տաջիկ ապրում են [[Աֆղանստան]]ում ([[1978]])։ Տաջիկների առավելագույն մասը խոսում է [[տաջիկերեն]], որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի, մերձպամիրյան ժողովուրդներն ու յագնոբցիները խոսում են նույն լեզվաընտանիքի արևելաիրանական խմբի յուրահատուկ լեզուներով ու [[բարբառ]]ներով։ Հավատացյալները [[մահմեդական]]ներ են (հիմնականում [[սուննի]], մասամբ՝ [[շիա]], մերձպամիրյան տաջիկները՝ իսմաիլական)։ Մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի վերջին, 1-ի սկզբին եվրասիական տափաստաններից եկած իրանալեզու ցեղերը բնակություն են հաստատել [[Միջին Ասիա]]յում և միախառնվել ուշ բրոնզի դարաշրջանի տեղաբնիկ ցեղերին։ Միջին Ասիայի հիմնական բնակչությունը դարձել է իրանալեզու։ Տաջիկները ձևավորվել են Հին Բակտրիայի, Սողդիանայի տարածքներում, Ֆերգանայի հովտում և ներկայիս Միջին Ասիայից հարավ ընկած շրջաններում։ Ըստ լեզվաբանի տվյալների՝ սողդերի հետնորդները համարվում են յագնոբցիները։ Մերձպամիրյան տաջիկների ձևավորման մեջ կարևոր դեր են խաղացել սակերի ցեղերը։ Մ․ թ․ ա․ [[2-րդ դար]]ում Կսկտրիա են թափանցել թոխարները, որոնց կազմի մեշ մտել են նաև սակեր։ Սակա-թոխարների մի ճյուղը՝ քուշանները ստեղծել են հզոր Քուշանական թագավորությունը, որի թուլացման հետևանքով 4-5-րդ դարերում Միջին Ասիա են ներխուժել հեփթաղները։ [[6-րդ դար]]ի Թյուրքական խաքանության ստեղծմամբ ուժեղացել է թյուրք, ցեղերի ներթափանցումը։ Արաբների նվաճումների ժամանակ ([[8-րդ դար]]) այժմյան Տաջիկ ԽՍՀ-ի տարածքում առաջացել են սողդիանական, ֆերգանական և թոխարական էթնիկական շրջանները, որոնց բնակչությունը հարյուրամյակներ շարունակ պահպանել է մշակութային և կենցաղային որոշ առանձնահատկություններ։ Տեղական իրանալեզու բնակչության մեջ ներթափանցել են եկվոր, այդ թվում՝ թյուրքա- լեզու խմբերը, որոնք որոշակի դեր են ունեցել տաջիկների էթնոգենեզում։ 9-10-րդ դարերում, Սամանյանների պետության ստեղծմանը զուգահեռ, ավարտվել է նաև տաջիկների էթնիկ, միջուկի ձևավորումը։ Տիրապետող դարձած տաջիկ լեզվով զարգացել են մշակույթն ու [[գիտություն]]ը, ստեղծվել է հարուստ գրականություն։ Սէակայն տաջիկ լեզուն ոչ միայն պահպանվել, այլև դարձել է տիրապետող, թյուրք կառավարողների պետական լեզուն։ [[1868]] թվականին Տաջիկներով բնակեցված տարածքի հյուսիսային շրջանները մտան [[Ռուսաստան]]ի կազմի մեջ, իսկ հարավային շրջանները մնացին Բուխարայի ֆեոդ ամիրայության տիրապետության տակ։ Տաջիկների հիմնական զբաղմունքը ոռոգովի հողագործությունն Էր և այգեգործությունը։ Անասնապահությունը կրում Էր օժանդակ բնույթ։ Զարգացած Էին արհեստները (այդ թվում՝ գեղարվեստական)։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Տաջիկների կյանքում կատարվեցին արմատական փոփոխություններ։ Սոցիալիստ, շինարարության հետևանքով [[Տաջիկստան]]ը դարձավ զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարձր մշակույթ ունեցող հանրապետություն։ Սոցիալիստ, վերակառուցման ընթացքում Տաջիկները [[ԽՍՀՄ]]-ում կազմավորվեցին իբրև սոցիալիստ, ազգություն։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տաջիկներ» էջից