«Սեյդու Կեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 164 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
'''Սեյդու Կեյտան''' ({{lang-fr|Seydou Keita}}; [[հունվարի 16]] [[1980]], [[Բամակո]], [[Մալի]]) - մալիցի ֆուտբոլիստ, [[Մալիի ֆուտբոլի ազգային հավաքական|Մալիի ազգային հավաքական]]ի [[ֆուտբոլ]]իստ, [[Կիսապաշտպան (ֆուտբոլ)|կիսապաշտպան]]։ [[2014]] թվականից հանդես է գալիս իտալական [[Ռոմա]]յի կազմում։
== Կենսագրություն ==
Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։
Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին դիվիզիայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։
== Կարիերա ==
=== Մարսել ===
3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների թիմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Կրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին խաղերը խաղաց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լամպարդը։ Մալիացին մասնակցեց կիսաեզրափակիչներին Իսպանիայի հավաքականի կողմից, որը առաջնորդում էր Խավին՝ գրավելով 3-րդ տեղը։
=== Լորիան ===
Խաղաշրջանի ավարտին Մարսելի մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիա Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար։ Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1։ 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռանում է Մալիի հավաքականից Նիգերիայում տեղի ունեցող Ազգերի աֆրիկյան գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա։ Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ։
=== Լանս ===
Լենսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային։ Նա բոլոր մրցակցություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ։ Նրա խաղաոճը դրդեց Լենսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ, և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում։ Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո։
=== Սևիլիա ===
Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սեվիլիա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո։ Նա մասնակցեց Անդալուզիա ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը՝ մեկնարկային կազմում։ Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից։
=== Բարսելոնա ===
Սեվիլիայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գուարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը։ Կանոնավորման սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում։ Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերն Մունիչի դեմ խփած գոլը։ Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար։
Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։