«Սեյդու Կեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
|2003 - մ.հ.|{{դրոշ|Մալի}} [[Մալիի ֆուտբոլի ազգային հավաքական|Մալի]]|78 (22)}}
}}
'''Սեյդու Կեյտան''' ({{lang-fr|Seydou Keita}}; [[հունվարի 16]] [[1980]], [[Բամակո]], [[Մալի]]) - մալիցի ֆուտբոլիստ, [[Մալիի ֆուտբոլի ազգային հավաքական|Մալիի ազգային հավաքական]]ի [[ֆուտբոլ]]իստ, [[Կիսապաշտպան (ֆուտբոլ)|կիսապաշտպան]]։ [[2014]] թվականից հանդես է գալիս իտալական [[Ռոմա]]յի կազմում։
'''Սեյդու Կեյտան''' ծնվել է 1980 թվականի հունվարի 16-ին Բամակոյում (Մալի)՝ ֆուտբոլիստների ընտանիքում։ Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։
Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին դիվիզիայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։
3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների թիմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Կրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին խաղերը խաղաց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լամպարդը։ Մալիացին մասնակցեց կիսաեզրափակիչներին Իսպանիայի հավաքականի կողմից, որը առաջնորդում էր Խավին՝ գրավելով 3-րդ տեղը։