«Արսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
{{Նշան|As}}
 
'''Մկնդեղ''' - '''արսեն''' (Arsenicum, {{lang-gr|άρσην}} - ուժեղ, առնական), [[մկնդեղ]], <math>As</math>, տարրերի [[պարբերական համակարգ]]ի IV պարբերության V խմբի [[քիմիական տարր]], կարգահամարը՝ 33, [[ատոմական զանգված]]ը՝ 74,9216։ Արսենը <math>p</math> տարր է, նրա ատոմի արտաքին [[էլեկտրոնային թաղանթ]]ի կառուցվածքն է՝ <math>4s^24p^3</math>, <math>K-</math>, <math>L-</math>, <math>M-</math> թաղանթները լրացված են։ Բնական արսենը բաղկացած է մեկ կայուն [[իզոտոպ]]ից՝ <math>^{75}As</math>։ Արհեստականորեն ստացվել են 69-81 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից կարևոր են՝ <math>^{73}As</math>(T1/2=76 օր), <math>^{74}As</math>(T1/2=17,5 օր), <math>^{76}As</math>(T1/2=26,4 ժ) և <math>^{77}As</math>(T1/2 =38,7 ժ)։ Արսեն տարրի հայտնաբերումը վերագրում են [[Ալբերտ Մեծ]]ին։ Արսենի միացությունները, սակայն, հայտնի են վաղուց ի վեր։ Բուժական նպատակների համար արսենի միացություններ է կիրառել [[Պարացելս]]ը։ Որպես քիմիական տարր ճանաչվեց [[1789]] թվականին ([[Ա.Լ․Լավուազիե]])։
'''Մկնդեղ'''(''արսեն''), քիմիական տարր է, որի նշանն է ''As'' և ատոմային թիվը՝ 33։
 
Երկրակեղևը պարունակում է 0,0005 զանգվածային % արսեն։ Փոքր քանակությամբ արսեն են պարունակում բոլոր [[օրգանիզմ]]ները։ Ազատ արսեն հազվադեպ է հանդիպում։ Հայտնի են արսենի 120 [[միներալ]]ներ, որոնցից տարածված են [[արսենապիրիտ]]ը, [[լելինգիտ]]ը, [[աուրիպիգմենտ]]ը և [[ռեալգար]]ը։ Արսենն ունի [[ալոտրոպ]]ային մի քանի ձևափոխություններ։ Սովորական պայմաններում առավել կայուն է մետաղական կամ մոխրագույն արսենը (<math>\alpha</math> ձև), որը փխրուն, թարմ կտրվածքում՝ [[մետաղ]]ական փայլով, [[բյուրեղ]]ային նյութ է, խտությունը՝ 5720 կգ/մ<sup>3</sup>, սուբլիմվում է 615<sup>o</sup>C-ում, հալվում՝ 817<sup>o</sup>C-ում (36 մթն ճնշման տակ)։
 
[[Ջուր|Ջրում]] և օրգանական լուծիչներում չի լուծվում։ Արսենի անգույն [[գոլորշի]]ների արագ սառեցումից առաջանում են դեղին արսենի թափանցիկ [[բյուրեղ]]ներ, խտությունը՝ 1970 կգ/մ<sup>3</sup>, հատկություններով նման է սպիտակ [[ֆոսֆոր]]ին, սակայն նրանից անկայուն է։ Լուծվում է [[ծծմբածխածին|ծծմբածխածնում]]։ Հայտնի են ամորֆ արսենի <math>\beta , \gamma, \delta </math> ձևերը (խտությունները համապատասխանաբար՝ 4730կգ/մ<sup>3</sup>, 4970 կգ/մ<sup>3</sup>, 5100 կգ/մ<sup>3</sup>), որոնք անկայուն են և տաքացնելիս փոխարկվում են <math> \alpha </math> ձևի։ Արսենը [[քիմիա]]պես միջին ակտիվության տարր է։ Քիմիական միացություններում ունի +3, +5 և -3 օքսիդացման թվեր։ Սովորական [[ջերմաստիճան]]ներում [[օդ]]ում օքսիդանում է, տաքացնելիս այրվում կապույտ բոցով՝ առաջացնելով արսենային անհիդրիդ՝ <math>As_2O_3</math>, որը [[սպիտակ]], սուբլիմվող պինդ նյութ է։ Բնության մեջ հանդիպում է [[արսենոլիտ]] և [[կլոդետիտ]] միներալների ձևով։ Լուծվում է ջրում (16 գ/լ, 15<sup>o</sup>C-ում)՝ առաջացնելով արսենային [[հիդրօքսիդ]]՝ <math>As(OH)_3</math>, որը հայտնի է միայն լուծույթներում, ամֆոտեր է՝ ավելի արտահայտված թթվային հատկություններով։ Արսենային [[թթու]]ն՝ <math>H_3AsO_3</math>, չափազանց թույլ թթու է, [[աղ]]երը կոչվում են արսենիտներ (օրինակ, <math>KAsO_2</math>, <math>K_3AsO_3</math>)։ [[Ազոտական թթու]]ն և [[արքայաջուր]]ը օքսիդացնում են արսենը՝ առաջացնելով [[արսենական թթու]]՝ <math>H_3AsO_4</math>, որը անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղական նյութ է։ Նրա ջրային լուծույթը միջին ուժի թթու է ([[ֆոսֆորական թթու|ֆոսֆորական թթվից]] թույլ) և [[օքսիդիչ]]։ Աղերը կոչվում են արսենատներ (օրինակ, <math>Na_3AsO_4</math>)։ Արսենի (V) օքսիդը՝ <math>As_2O_5</math>, ստացվում է արսենական թթվի ջրազրկումից։ Անգույն, ջուր կլանող ամորֆ զանգված է։ Լավ լուծվում է ջրում՝ առաջացնելով արսենական թթու։ Բարձր ջերմաստիճաններում քայքայվում է և ստացվում են թթվածին և <math>As_2O_3</math>։ Արսենը միանում է [[հալոգեն]]ների հետ։ Փոշին բոցավառվում է [[քլոր]]ի [[մթնոլորտ]]ում․ ստացվում է [[արսենի քլորիդ]]՝ <math>AsCl_3</math>, որը ցածր ջերմաստիճաններում (-78<sup>o</sup>C) միանում է քլորի հետ՝ առաջացնելով <math>AsCl_5</math>։ Հնգարժեք արսենի միացությունները [[բրոմ]]ի և [[յոդ]]ի հետ չեն ստացվել։ Միահալելիս արսենը միանում է [[ծծումբ|ծծմբի]] և [[մետաղ]]ների հետ, առաջացնելով համապատասխանաբար՝ [[սուլֆիդ]]ներ և [[արսենիդ]]ներ։ Արսենիդների և թթուների փոխազդմամբ սաացվում է [[արսենաջրածին]]՝ <math>AsH_3</math>։ Արսենն առաջացնում է բազմաթիվ օրգանական միացություններ (տես [[Հետերոօրգանական միացություններ]])։
 
Նոսր թթուների առկայությամբ արսենի միացությունները վերականգնվում են [[ցինկ]]ով և առաջացնում արսենաջրածին, որը տաքացնելիս քայքայվում է՝ անջատելով արսեն։ Վերջինը նստում է փորձանոթի պատերին որպես սև մոխրագույն [[հայելի]] և հեշտ լուծվում [[նատրիում]]ի [[հիպոքլորիտ]]ի լուծույթում։ Արսենի հայտնաբերման այս եղանակը ([[Ջ․Մարշ]], [[1836]]) լայնորեն կիրառվում է դատական [[բժշկություն|բժշկության]] մեջ։
 
Արսեն ստանում են սուլֆիդային հանքանյութերի ջերմային քայքայմամբ, երբեմն նաև [[հանք]]ը բովում են և ստացված արսենային անհիդրիդը վերականգնում [[փայտածուխ|փայտածխով]] կամ [[կոքս]]ով։ Արսենը օգտագործվում է հիմնականում [[համաձուլվածք]]ներ ստանալու համար, օրինակ, 0,5-1,6 % արսեն պարունակող կապարը օգտագործվում է [[մանրագնդակ]]ներ պատրաստելու համար, քանի որ արսենը [[կապար]]ին տալիս է կարծրություն և գնդաձև պնդանալու հատկություն։ Արսենը կիրառվում է նաև [[Կիսահաղորդիչներ|կիսահաղորդչային]] տեխնիկայում։ <math>As_2O_3</math> օգտագործվում է արսենի մյուս միացությունները ստանալու, [[ապակի]]ն գունաթափելու, [[կաշի]]ն, [[մորթի]]ները և [[խրտվիլակ]]ները կոնսերվացնելու համար։ Արսենի միացությունները կիրառվում են [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] (որպես [[միջատ]]ասպաններ), [[Բժշկություն|բժշկության]] ([[նևրաստենիա]]յի, [[արյան պակասություն|արյան պակասության]], [[հյուծվածություն|հյուծվածության]], [[սիֆիլիս]]ի բուժման համար) և [[ատամնաբուժություն|ատամնաբուժության]] մեջ։ Արսենի՝ ջրում կամ [[ստամոքս]]ահյութում լուծվող բոլոր միացությունները չափազանց թունավոր են։ Թունավորման նշաններն են՝ սուր ցավեր [[որովայն]]ում, սրտխառնոց, փսխում, լույծ, արյան ճնշման անկում, կենտրոնական նյարդային համակարգի արգելակում։ Թունավորվածին օգնելու միջոցներն են՝ ստամոքսի լվացում, նատրիումի կամ մագնեզիումի սուլֆիդների ջրային լուծույթ խմեցնելը և դիթիոպրոպանոլի ներմաշկային ներարկումը։ Արսենի թույլատրելի պարունակությունն օդում 0,0003 մգ/լ է։
 
* [[Պարբերական աղյուսակ]]
Տող 8 ⟶ 16՝
{{Փոքր պարբերական աղյուսակ}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ՏարրերՔիմիական տարրեր]]
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արսեն» էջից