«Տիգրան Ա (Արտաշեսյան արքայատոհմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 14.
 
'''Տիրան Ա''', (ծն.թ. անհայտ – [[մ.թ.ա. 96]]), Հայոց թագավոր մոտ [[մ.թ.ա. 123]]–ից։ [[Արտաշես Ա]]–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ [[Արտավազդ Ա]]–ին։ [[Մովսես Խորենացի]]ն նրան հիշատակում է Տիգրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, [[Արամազդ]] աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։ Նրան հաջորդել է [[Տիգրան Մեծ]]ը։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
{{Հայոց արքաներ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Մ.թ.ա. 96 մահեր]]