«Սարդինիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 64.
Սարդինիայի թագավորությունը դարձել է իտալական տնտեսապես զարգացած պետություններից մեկը, որն ուներ համեմատաբար ուժեղ բանակ և վարում էր արտաքին անկախ [[քաղաքականություն]]։ [[1848]] թվականի հեղափոխությունը թագավոր [[Կառլոս Ալբերտ]]ին հարկադրել է [[սահմանադրություն]] հրապարակել և գլխավորել համաիտալական ազգային ազատագրական պայքարը [[Ավստրիա|ավստրիական]] Հաբսբուրգների դեմ։ Սակայն հեղափոխության հանդեպ խոշոր [[բուրժուազիա]]յի ունեցած վախը և Կարլոս Ալբերտի դավաճանական տակտիկան հասցրել են իտալական զորքերի պարտությանը։ Թագավորը հարկադրված հրաժարվել է գահից։
 
Նրա որդին՝ [[Վիկտոր էմաուել II]] և Կ․ Բ․ Կավուրի կառավարությունը ծրագրում էին ընդարձակել Սարդինիայի թագավորությունը։ [[1855]] թվականից Սարդինիայի թագավորությունը մասնակցել է [[1853]]-[[1856]] թվականների [[Ղրիմի պատերազմ]]ին ([[Ֆրանսիա]]յի և [[Մեծ Բրիտանիա]]յի կողմում)։ [[1859]] թվականին Ֆրանսիայի հետ պատերազմել է [[Ավստրիա]]յի դեմ։ [[1859]] թվականի [[Ցյուրիխի պայմանագիր|Ցյուրիխի պայմանագրերով]] Միությանը միացվել է Լոմբարդիան։ [[1859]]-[[1860]] թվականների իտալական հեղափոխության հետևանքով միությանը միացվել են համարյա բոլոր իտալական պետություններն ու մարզերը։ [[1861]] թվականի [[մարտի 17]]-ին Սարդինիայի թագավորությունը պաշտոնապես անվանվել է Իտալական թագավորություն։
 
== Գրականություն ==