«Բեռնարդինո Տելեզիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|աջից|Տելեզիո Բեռնարդինո '''Տելեզիո Բեռնարդինո''' (1509—ից 1588 թվակա...»:
(Տարբերություն չկա)

19:43, 27 Հուլիսի 2014-ի տարբերակ

Տելեզիո Բեռնարդինո (1509—ից 1588 թվականներ), Վերածննդի դարաշրջանի իտալացի բնափիլիսոփա։ 1535 թվականին ավարտել է Պադուայի համալսարանը։ Հիմնական աշխատությունն է «Իրերի բնության մասին համաձայն նրա սեփական սկզբունքների» (1565 թվականին, ընդլայնված հրտարակության, գիրք 1—9, 1586 թվականին)։ Տելեզիոն սխոլաստիկական արիստոտելականության հակառակորդ էր, բնությունը իր օրենքների հիման վրա փորձնական եղանակով ուսումնասիրելու նպատակով հիմնադրել է ակադեմիա, շարունակել է անտիկ հիլոզոիզմի ավանդույթները, ջերմության և սառնության հակադիր տարերքները ամեն ինչի գլխավոր շարժիչ սկզբնապատճառն են և ներգործում են պասիվ մատերիայի վրա։ Ջերմությունը օրգանական կյանքի, ինչպես նաև կենդանիներին և մարդուն հատուկ նուրբ նյութական կենսական «ոգու» աղբյուրն է (մարդն ունի նաև աստվածատուր անմահ հոգի)։ Իմացաբանության մեջ Տելեզիոն զարգացրել է սենսուալիստական հայեցակետ։ Բարոյագիտության հիմքը համարել է ողջ գոյի ինքնապահպանման ձգտումը։ Տելեզիոն մեծապես ազդել է Թ․ Կամպանելլայի, Զ․ Բրունոյի, Ռ․ Դեկարտի և Ֆ․ Բեկոնի վրա։

Տելեզիո Բեռնարդինո
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։