«Իլարիոն Միրզախանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում)
 
==ԿՆԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ==
 
'''ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ (Միրզախանով) Իլարիոն Ավետի''' (ծն․ 20․9․1887, [[Բաքու]]), ինժեներական ծառայության գեներալ-մայոր ([[1940]])։ [[ՍՄԿԿ]] անդամ 1905-ից։ Ավարտել է [[Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ]]ը (1912)։ Մասնակցել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին։ 1919-ի սեպտեմբերին մարտնչել է Դենիկինի [[սպիտակգվարդիական զորքեր]]ի դեմ՝ [[Տուլա]]յի պաշտպանության համար։ 1928-ից Ի․ Ա․ Միրզախանյանն աշխատել է ռազմական արդյունաբերության բնագավառում, որպես զինագնդացրային [[տրեստ]]ի պետի օգնական, զինագործարանի դիրեկտորի տեղակալ, ապա դիրեկտոր և այլն։ 1940-ի մայիսին նշանակվել է ՍՍՀՄ սպառազինության ժողկոմի տեղակալ, և այդ պաշտոնը վարել [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին։ Պատերազմից հետո, մինչև զորացրվելը (1955), շարունակել է ծառայությունը ՍՍՀՄ զինված ուժերում։ Պարգևատրվել է [[Լենին]]ի, [[Կուտուզով]]ի I և II աստիճանի, [[Կարմիր աստղ]]ի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
56

edits