«Տարրական ռեակցիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Տարրական ռեակցիաներ''', ռեակցիաներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել ավելի պարզ [[քիմիա]]կան փոխարկումներով։ Տարրական ռեակցիաները բարդ [[քիմիական ռեակցիաներ]]ի բաղադրիչ մասերն են։ Երբեմն տարրական ռեակցիաներ տերմինի փոխարեն գործածվում են ռեակցիայի «տարրական փուլ» կամ պարզապես «փուլ» հասկացությունները։ Տարրական ռեակցիաներում, որպես կանոն, խզվում կամ առաջանում են ոչ ավելի քան 1—2 միջատոմական կապեր, օրինակ, <math>\mbox{H}_\mathrm{2}</math>+<math>\mbox{O}_\mathrm{ }</math>=<math>\mbox{H}_\mathrm{ }</math>+<math>\mbox{OH}_\mathrm{ }</math> տարրական ռեակցիայում խզվում է 1, առաջանում՝ 1 կապ։ Բարդ ռեակցիաների դարձելի փուլերը բաղկացած են երկու տարրական ռեակցիաներից՝ [[ուղիղ ռեակցիաներ|ուղիղ]] և [[հակառակ ռեակցիաներ|հակառակ]], միակողմ ռեակցիաների համար «փուլը» և «Տարրական ռեակցիաներ» համընկնում են։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քիմիական ռեակցիաներ]]