«Տավրոսյան լեռնահամակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Տավրոս''' (Տորոս, Toros’lar), լեռնային համակարգ Փոքրասիական բարձրավանդակի հարավում և [[Հայկական լեռնաշխարհ]]ում ([[Թուրքիա]]յի տարածքում)։ Սկսվում է [[Եգեյան ծով]]ի հարավարևելյան ափից, մի քանի ճյուղով փնջաձև տարածվում մինչև Զագրոսի լեռնաշղթան։ Երկարությունը ավելի քան [[1250]] կմ է, լայնությունը՝ 50— 325 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3726 մ (Դեմիր կազըկ լեռ, Կենտրոնական Տավրոսում)։ Առանձնանում են Արևմտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս, [[Հայկական Տավրոս]], Հյուսիսային Հայկական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնային համակարգերը։ Նշված համակարգերն ու դրանցից անջատվող լեռնաբազուկներն ունեն երկրաբանական կառուցվածքի և մորֆոստրուկտուրաների ընդհանուր և բնորոշ գծեր, բաղկացած են [[կավիճ|կավճի]] և պալեոգենի ծալքավոր ու բեկորազատված [[կրաքար]]ամերգելային և [[ավազաքար]]ային շերտախմբերից և դրանց մետամորֆացված տարատեսակներից՝ բյուրեղային [[թերթաքար]]երից, մարմարներից, ինչպես նաե այդ շերտախմբերի մեջ մխրճված գերհիմքային ներժայթուկներից ([[Օձաքար|օձաքարեր]], դունիտներ են)։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ [[զառիթափ]] լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։ Տավրոսի համակարգին բնորոշ են նորագույն տեկտոնական շարժումներ։ Դրանք առավել ակտիվանում են խորքային բեկվածքների և երիտասարդ խզումների հպման կարերում, որտեղ կազմավորվել են Տուզլա, Անթաքյա, [[Մալաթիա]], Ձապաղջուր, [[Մուշ]], [[Վան]], [[Երզնկա]], [[էրզրում]], [[Խնուս]], [[Բասեն]] և այլ իջվածքային գոգահովիտները։ Դրանք Փոքրասիական և Հայկական լեռնաշխարհի [[երկրաշարժ]]երի հիմնական օջախներն են։ Տավրոսում լավ է արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Հարավում լանջերը կտրուկ զառիվեր են (տարեկան տեղումները 1000-3000 ), մինչև 800—1000 մ բարձրությունները ծածկված են մակվիսով, ավելի բարձր՝ [[Կաղնի|կաղնու]], [[նոճի|նոճու]], վերին գոտում (2200—2400 մ բարձրությունները)՝ [[սոճի|սոճու]], [[եղևնի|եղևնու]], լիբանանի մայրու ծառատեսակներով, անտառի վերին սահմանում գիհու թփուտներ ու [[մարգագետին]]ներ են։ Հյուսիսում համեմատաբար զառիվար լանջերին (տարեկան տեղումները՝ 300— 400 մմ) տիրապետում է տափաստանային բուսականությունը։ Արևելյան մասում լեռնային [[տափաստան]]ներ ու [[կիսաանապատ]]ներ են:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Լեռնաշղթաներ այբբենական կարգով]]