«Տավրոսյան լեռնահամակարգ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Mersin6666.jpg|մինի|Տավրոս]]
'''Տավրոս''' (Տորոս, Toros’lar), լեռնային համակարգ Փոքրասիական բարձրավանդակի հարավում և [[Հայկական լեռնաշխարհ]]ում ([[Թուրքիա]]յի տարածքում)։ Սկսվում է [[Եգեյան ծով]]ի հարավարևելյան ափից, մի քանի ճյուղով փնջաձև տարածվում մինչև Զագրոսի լեռնաշղթան։ Երկարությունը ավելի քան [[1250]] կմ է, լայնությունը՝ 50— 325 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3726 մ (Դեմիր կազըկ լեռ, Կենտրոնական Տավրոսում)։ Առանձնանում են Արևմտյան Տավրոս, Կենտրոնական Տավրոս, [[Հայկական Տավրոս]], Հյուսիսային Հայկական Տավրոս, Ներքին Տավրոս լեռնային համակարգերը։ Նշված համակարգերն ու դրանցից անջատվող լեռնաբազուկներն ունեն երկրաբանական կառուցվածքի և մորֆոստրուկտուրաների ընդհանուր և բնորոշ գծեր, բաղկացած են [[կավիճ|կավճի]] և պալեոգենի ծալքավոր ու բեկորազատված [[կրաքար]]ամերգելային և [[ավազաքար]]ային շերտախմբերից և դրանց մետամորֆացված տարատեսակներից՝ բյուրեղային [[թերթաքար]]երից, մարմարներից, ինչպես նաե այդ շերտախմբերի մեջ մխրճված գերհիմքային ներժայթուկներից ([[Օձաքար|օձաքարեր]], դունիտներ են)։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ [[զառիթափ]] լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։ Տավրոսի համակարգին բնորոշ են նորագույն տեկտոնական շարժումներ։ Դրանք առավել ակտիվանում են խորքային բեկվածքների և երիտասարդ խզումների հպման կարերում, որտեղ
{{ՀՍՀ}}
|