«Տանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|[[Տաբոր]] '''Տանիք''' շենքի (կառույցի) կտուրի վերին պատվածք, որն անմ...»:
 
No edit summary
Տող 2.
'''Տանիք''' [[շենք]]ի ([[կառույց]]ի) [[կտուր]]ի վերին պատվածք, որն անմիջականորեն ենթարկվում է [[մթնոլորտ]]ային ազդեցություններին։ Կազմված է վերին ջրամեկուսիչ շերտից ([[թիթեղ]], [[կղմինդր]], ասբեստացեմենտային թերթ, [[ռուբերոիդ]], [[տոլ]]) և կրող կոնստրուկցիաների վրա հենված հիմնաշերտից ([[կավարամած]], հոծ տախտակամած, ցեմենտի սվաղ)։
 
Տանիքները լինում են ձեղնահարկով[[ձեղնահարկ]]ով և առանց ձեղնահարկի։ Տարբերվում են ըստ օգտագործվող տանիքանյութերի։ Փաթթոցային և մածիկային տանիքանյութեր օգտագործելիս անհրաժեշտ է կտուրի հիմնական կոնստրուկցիան պաշտպանել շենքի (կառույցի) ներսի գոլորշիների խտուծքից։ Հարթ, փոքր թեքություն ունեցող կամ կորաձե վերնածածկը նախապես մածիկապատում են կամ մածիկով ամրացնում (փակցնում): Փաթթոցանյութի մեկ կամ երկու շերտ, հավասարաչափ ծածկում ցեմենտավա գային շաղախի սվաղով։ Վերջինի ամրանալուց հետո միայն փռում են ջրամեկուսիչ շերտը («գորգը»), այնուհետև՝ պաշտպանական ևս մի շերտ։
 
Հատավոր տանիքանյութերն ուղղակի ամրակցում են թեք կտուրի կավարամածին կամ տախտակամածին։ Տանիքը պետք է լինի թեթև, ամուր ու դիմացկուն, պատրաստման և շահագործման տեսակետից տընտեսողաբեր, համապատասխանի հրդեհային անվտանգության պայմաններին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տանիք» էջից