«Վերսալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Chateau-de-versailles-cour.jpg|մինի|աջից|Վերսալյան ամրոց]]
[[Պատկեր:Schlachtengalerie Decke denoised.jpg|մինի|աջից|Վերսալյան ամրոցի Մարտերի պատկերասրահի գմբեթի կենտրոնական մասը:]]
'''Վերսալ''', Վերսայ (''Versailles''), [[Քաղաք|քաղաք]] [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Փարիզ|Փարիզի]] հարավ-արևմտյան [[Արվարձան|արվարձանը]]։ [[Իվելին (դեպարտամենտ)|Իվելին]] [[Դեպարտամենտ (տարածքային միավոր)|դեպարտամենտի]] Վարչական կենտրոնն է։ 97,7 հազար բնակչությանմբ (ըստ [[1978]] թվականի տվյալների)։ Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական [[Հուշարձան|հուշարձաններով]], [[Կերպարվեստ|կերպարվեստով]] և պատմական իրադարձություններով։ [[1682]]-[[1789]] թվականին Վերսալը ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրն էր։ [[1783]] թվականին Վերսալում կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է [[1775]]-[[1783]] թվականի [[ԱՄՆ]]-ի անկախության պատերազմը։ [[1870]]-[[1871]] թվականին, [[ ֆրանս-պրուսական պատերազմ|ֆրանս-պրուսական պատերազմի]] ժամանակ, Վերսալը զավթել են [[Պրուսիայի թագավորություն|պրուսական]] զորքերը։ [[1871]] թվականի [[Հունվար 18|հունվարի 18]]-ին այստեղ թագադրվել է [[Վիլհելմ I |Վիլհելմ I]] գերմանական [[Կայսր|կայսրը]]։ [[1871]] թվականին, Փարիզի [[Կոմունա| կոմունայի]] ժամանակ Վերսալը, որտեղ գտնվում էր Ազգային ժողովը և ''Ա․ Թիերի'' կառավարությունը, դարձել է [[Հակահեղափոխություն|հակահեղափոխության]] կենտրոն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմից]] ([[1914]]-[[1918]]) հետո Վերսալում ստորագրվել է ''[[Վերսալի պայմանագիր|Վերսալի հաշտության պայմանագիրղ 1919-ը]]'': [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ժամանակ Վերսալը [[Օկուպացիա|օկուպացրել]] են ([[1940]] թվականից) գերմանաֆաշիստական զորքերը, ազատագրել են ֆրանսիական պարտիզանները [[1944]]-ի [[Օգոստոս|օգոստոսին]]։ [[ Լյուդովիկոս XIII|Լյուդովիկոս XIII-ի]] ոչ մեծ որսորդական դղյակից ([[1624]], ճարտարապետ՝ ''Ֆ․ Լերուա'') Վերսալը [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար|18 դարերում]] ([[1661]]-[[1668]], ճարտարապետ՝ ''Լ․ Լևո'', [[1670]]-[[1674]], ճարտարապետ՝ ''Ֆ․ դ’ Օրբե'', [[1678]]-[[1689]], ճարտարապետ՝ ''ժ․ Արդուեն Մանսար'') վերաճել է վեհաշուք պալատա-պուրակային անսամբլի՝ մեծածավալ պալատով (ճակատի երկարություն՝ 576,2 [[Մետր|մետր]]) և կանոնավոր [[Պուրակ|պուրակով]] (տարածությունը՝ 6 հազար [[Հեկտար|հեկտարից]] ավելի)։ Քաղաքի [[Հատակագիծ|հատակագիծը]] պայմանավորվել է պալատից ճառագայթող երեք ճանապարհներով (դեպի ''Փարիզ'', ''Սեն Կլու'' և ''Սո'' թագավորական պալատները), որոնց առանցքների հատման կետում, պալատի հանդիսավոր բակում հեծյալ [[Լյուդովիկոս XIV|Լյուդովիկոս XIV-ի]] արձանն է ([[19-րդ դար|19-րդ դարի ]] 2-րդ քառորդ, քանդակագործ՝ ''Լ․ Մ․ Լ․ Պտիտո'')։ Միջին՝ փարիզյան ուղու առանցքով, դեպի պալատի մյուս կողմը տարածվում է գլխավոր ծառուղին՝ [[ Լատոնայի ավազան|Լատոնայի (Լետոյի)]] և [[ Ապոլլոնի ավազան|Ապոլլոնի ավազաններով]] և [[ Մեծ ջրանցք|Մեծ ջրանցքով]] (երկարություն՝ 1520 մետր), որը կանոնավոր զբոսայգու ([[1660]]-ական թվականներ, ճարտարապետ՝ ''Ա.Լենոտր''), ծառուղիների երկրաչափորեն հստակ ցանցի սիմետրիայի առանցքն է։ Մեծ ջրանցքից հյուսիս՝ [[ Մեծ Տրիանո|Մեծ Տրիանոն]] ([[1687]], ճարտարապետ՝ ''Ժ․ Արդուեն Սանսար'') և [[ Փոքր Տրիանո|Փոքր Տրիանոն]] ([[1762]]-[[1764]], ճարտարապետ՝
''Ժ․ Ա․ Գաբրիել'') պալատներն են, բնապատկերային պարտեզը ([[1774]], ճարտարապետ՝ ''Ա․ Ռիշար'')։ Վերսալի անսամբլը, ուր զուգակցվել են [[Բարոկկո|բարոկկոյի]] տարածական թափն ու [[Կլասիցիզմ|կլասիցիզմին]] հատուկ կառուցման ռացիոնալությունը, որոշակի ազդեցություն է ունեցել եվրոպական շատ երկրների քաղաքաշինության և պարտեզապուրակային արվեստի զարգացման վրա։ [[1830]] թվականին Վերսալի անսամբլները վերածվել են Վերսալի և [[ Տրիանոններ|Տրիանոնների]] ազգային թանգարանի։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վերսալ» էջից