«Վեռներ Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Օգոստոսի 7 մահեր ՀոթՔաթ գործիքով)
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Համբուրգ]]ի և [[Բեռն]]ի համալսարաններում, որտեղ հետևել է [[հունարեն]]ի, [[Սլավոնական լեզուներ|սլավոնական]] և [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական]] լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է [[Կանզաս]]ի ([[1953]]-[[1957]] թվականներին), [[Տեխաս]]ի (1957—1957-[[1965]] թվականներին) համալսարաններում, ինչպես նաև [[Համբուրգ]]ի ([[1963]] թվականին), [[Կոպենհագեն]]ի ([[1966]] թվականին), Ցեյլի ([[1967]] թվականին), Կալիֆորնիայի Բերկլի ([[1969]] թվականին), Ստանֆորդի ([[1979]]-[[1980]] թվականներին) և այլ բուհերում։ [[1964]] թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։
 
== Աշխատություններ ==
Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, Ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ [[Հայերեն]]ի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, [[գրաբար]]ի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատորներ 1—31-3 (1954—19621954-1962), «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» (1957), «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում» (1975)։
 
«Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ։ [[1982]] թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին [[Երևան]]ում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։