«Կոնստանտին Սարաջև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կոնստանտին Սողոմոնի Սարաջև (Սարաջյան) ''' ([[սեպտեմբերի 27]], [[1877]], [[Դերբենդ]] - [[հուլիսի 22]], [[1954]] [[Երևան]]]), հայ խորհրդային [[դիրիժոր]], [[մանկավարժ]], երաժշտական, հասարակական գործիչ։ [[ՀԽՍՀ]] ժողովրդական արտիստ ([[1945]])։ Աշխատանքի հերոս ([[1921]])։
== Կյանքը և գործուներությունը ==
[[1898]] թվականին ավարտել է [[Մոսկվա]]յի [[կոնսերվատորիա]]յի Ի․ Վ․ Գրժիմալիի [[ջութակ]]ի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ [[1900]] թվականից՝ Մոսկվայի մասնավոր [[ռուս]], [[օպերա]]յի [[Նվագախումբ|նվագախմբ]]ի [[կոնցերտմայստեր]]։ [[1905]]-[[1906]] թվականներին [[Լայպցիգ]]ում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ [[1908]] թվականից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում ([[1908]], [[1910]], [[1911]]), օպերային ներկայացումներ Սերգիևո Ալեքսեևյանի տանը ([[1911]]-[[1912]]), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը ([[1913]]-[[1914]])։ Սարաջևը դասական երաժշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Սարաջևը ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտական կյանքին։ [[1918]]-[[1919]] թվականներին [[Սարատով]]ում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի [[թատրոն]]ը, դասավանդել կոնսերվատորիայում։ [[Դոնի Ռոստով]]ում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերա-գործիքային [[անսամբլ]]։ [[1922]] թվականին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ [[1922]]-[[1935]] թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը ([[1922]]-[[1924]], [[ռեկտոր]]), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ ([[1924]]-[[1935]], [[1926]] թվականից՝ Սարաջևի անվան)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել [[Վիեննա]]յում և [[Պրագա]]յում ([[1927]])։ Սարաջևի դիրիժորական արվեստն աչքի է ընկել վառ Կ․ Ս․ Սարաջև արտիստականությամբ, դասական խստությամբ, կատարվող ստեղծագործության գաղափարա-գեղարվեստական մտահղացման բացահայտման խորությամբ։ [[1935]] թվականից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն․ [[1935]]-[[1939]]-ին [[Սպենդիարյան Ալեքսանդր|Սպենդիարյան]]ի անվան օպերայի և [[բալետ]]ի թատրոնի գլխավոր դիրիժոր, մասնակցել է Ա․ Դարգոմիժսկու «[[Ջրահարս|Ջրահարսը]]» ([[1938]]) օպերայի, Բ․Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» ([[1939]]), [[Արամ Խաչատրյան|Ա․ Խաչատրյան]]ի «[[Երջանկություն բալետ|Երջանկություն]]» ([[1939]]) և [[«Գայանե» բալետ|«Գայանե»]] ([[1947]]) բալետների բեմադրություններին։ [[1941]] թվականից՝ [[Հայաստան]]ի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Լայնորեն պրոպագանդել է [[հայ]] [[կոմպոզիտոր]]ի ստեղծագործությունը։ [[1936]]-[[1954]] թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր ([[1936]]-[[1937]] թվականներին և [[1940]]-[[1954]] թվականներին՝ դիրեկտոր)։ Սաներից են՝ Ա․ Քաթանյան, Ցու․ Դավթյան, Հ․ Ոսկանյան։ Պարգևատրվել է [[Լենին]]ի և 2 այլ շքանշաններով։