«Վերլուծական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Վերլուծական փիլիսոփայություն'''. փիլիսոփայական հետազոտությունների ժամանակակից ուղղություն, որը փիլիսոփայության խնդիրը համարում է [[Լեզու|լեզվի]] վերլուծությունը, այսինքն՝ լեզվական արտահայտությունների իմաստի ճշգրտումը և լեզվական ձևերի մեջ արտահայտված մտածողության տրամաբանական կաոուցվածքի հստա- կեցումը։ Վերլուծական փիլիսոփայությունը գտնում է, որ ավանդական [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] պրոբլեմները, ճանաչողության պրոցեսում ծագող իմացաբանական դժվարությունները և տրամաբանական հակասությունները (մասնավորապես [[պարադոքս]]ներըպարադոքսները) լեզվի ոչ ճշգրտության և տրամաբանական կառուցվածքի անհստակության հետևանք են։ Գոյություն ունի Վերլուծական փիլիսոփայության երկու տարատեսակություն։ Տրամաբանական վերլուծության փիլիսոփայությունը լեզվի վերլուծության համար էականորեն օգտագործում է ժամանակակից տրամաբանության միջոցները՝ տրամաբանական ճշգրտության տիպարին համապատասխանող իդեալական լեզուների կառուցումը, որոնց մեջ ապահովվում է մտքի լեզվական արտահայտության և նրա տրամաբանական կառուցվածքի համընկնումը այս ծրագրի համար իբրև նախատիպ ծառայում է մաթեմատիկական կշռադատությունների ճշգրտումը լոգիստիկական [[եղանակ]]ով ձևականացված լեզուների կառուցման միջոցով։ Այս ծրագիրը, որը մշակել էին Բ․ Ռասեչը և Լ․ Վիտգենշտայնը, որդեգրել են նեոպոզիտիվիզմը (Ռ․ Կառնապ, Հ․ Ֆայգլ են) և նեոպրագմատիզմը (Ու․ Քուայն, Ն․ Գուդմեն են)։ Լեզվաբանական վերլուծության փիլիսոփայությունը
[[Պատկեր:A picture is worth a thousand words.jpg|մինի]]
(լեզվաբանական փիլիսոփայություն, սովորական լեզվի վերլուծության փիլիսոփայություն) մերժում է ձևական տրամաբանական արհեստական լեզուների համապատասխանությունը վերլուծության խնդիրներին և ուշադրությունը փոխադրում է բնական լեզուների վրա, քանի որ դրանց մեջ է իրականանում ճանաչողությունը, դրանցում են ամրագրվում նրա արդյունքները։Ուստի իմացաբանական-տրամաբանական պրոբլեմների առաջացումը Վերլուծական փիլիսոփայության այս տարատեսակությունը կապում է լեզվական մակարդակների առանձնահատկությունների և լեզուների իմաստաբանական տարբերությունների հետ։ Լեզվական արտահայտությունների և տերմինների իմաստի ճշգրտումը կատարելիս նկատի են առնվում դրանց գործածությունները կենդանի խոսքում։ Վերլուծության ոլորտի մեջ ներգրավվում են ճանաչողության նաև այնպիսի բնագավառներ (աշխարհայացք, բարոյագիտություն, գեղագիտություն են), որոնք չունեն ճշգրիտ գիտությունների տիպարով համակարգված տերմինաբանություն և տեսական կառուցվածք։ Լեզվաբանական փիլիսոփայությունը տարածում է գտել գլխավորապես [[Անգլիա]]յում, Լ․ Վիտգենշտայնի ուշ աշխատությունների ազդեցությամբ (Զ․ Ռայլ, Ջ․ Օստին, Պ․ Ատրոսոն են)։ Ամբողջությամբ վերցրած Վերլուծական փիլիսոփայությունից, մերժելով վերացական մետաֆիզիկական մտածելակերպը, փիլիսոփայությունը հանիրավի հանգեցնում է լեզվատրամաբանական և մեթոդաբանական հետազոտությունների: