«Վրձին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|տարբեր վրձնատեսակներ '''Վրձին''' գեղանկարչության ու գրաֆիկայի (ինչպես և...»:
(Տարբերություն չկա)

11:24, 25 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վրձին գեղանկարչության ու գրաֆիկայի (ինչպես և վայելչագրության) մեջ․ ներկող նյութերը կտավի, թղթի և այլ հիմնաշերտի վրա քսելու հիմնական գործիքը։ Վրձին պատրաստվում է տարբեր կենդանիների ճարպահանված մազից կամ բրդից։ Առավել կոշտ, խոզի մազից Վրձինները (կլոր կամ տափակ) կիրառվում են յուղաներկերով գեղանկարչության, ավելի երկար մազով Վրձինները՝ սոսնձաներկերով գեղանկարչության, որմնանկարչության մեջ։ Կլոր, սրածայր Վրձինները օգտագործվում են ջրաներկով, տեմպերայով նկարելիս և գրաֆիկայում։ Բավարար փափկություն ու ճկունություն ունեցող ժանտաքիսի մազից Վրձինները կիոառվում են ամեն տեսակ ներկերով աշխատելիս։

տարբեր վրձնատեսակներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։