«Վերին մանթիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Վերին Մանթիա''', երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնըվում է երկրակեղևի տակ և բաժանված է նրանից Մոհորովիչիչի մակերևույթով։ Վերջինս տեղադրված է [[մայրցամաք]]ների տակ [[20]] դարից մինչե 80 կմ (միջինը 4 35 կմ), իսկ [[օվկիանոս]]ների տակ՝ ջրի մակերևույթից [[11]]-[[15]] կմ խորության վրա։ Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը (օգտագործվում է որպես երկրի ներքին կաոուցվածքի ուսումնասիրության մեթոդ) երկրակեղևից դեպի Վերին մանթիա անցնելիս թռիչքաձև աճում է մոտավորապես [[7]] դարից մինչև 8 կմ/վրկ։ Վերին մաթիայի հատակը ենթադրվում է [[900]] կմ (մանթիան վերինի և ստորինի բաժանելիս) և 400 կմ (մանթիան վերինի, միջինի և ստորինի բաժանելու դեպքում) խորությունների վրա։ [[400]]-[[900]] կմ խորությունների սահմաններում գտնվող զոնան կոչվում Է [[Դոլիցի]]նի շերտ։ Վերին մանթիա կազմված է, հավանաբար, նռնաքարային պերիդոտիտներից՝ վերին մասում էկչոգիտի խառնուրդների մասնակցությամբ։ Վերին մաթիայի կառուցվածքի կարևոր առանձնահատկությունը սեյսմիկ ալիքների փոքր արագությունների զոնայի առկայությունն է։ Վերին մանթիայի կառուցվածքը տարբեր տեկտոնական զոնաների, օրինակ, [[գեոսինկլինա]]լների և պլատֆորմների, տակ տարբեր է։ Վերին մանթիայում ընթանում են պրոցեսներ, որոնք երկրակեղևում տեկտոնական, մագմատիկ և մետամորֆային երևույթների աղբյուր են հանդիսանում։ Շատ տեկտոնական հիպոթեզներում Վերին մանթիային հատկացվում է կարևոր դեր։ Օրինակ, ենթադրվում է, որ երկրակեղևն առաջացել է Վերին մանթիայի նյութից՝ հալման ճանապարհով, որ տեկտոնական շարժումները կապված են Վերին մանթիայում կատարվող շարժումների հետ են։ Տես նաև Երկրի մանթիա։
 
{{ՀՍՀ}}