«Տզեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tick (aka).jpg|մինի]]
{{Վիքիֆիկացում}}
{{անաղբյուր}}
'''Տզեր''', [[հոդվածոտանիներ|հոդվածոտանիների]] տիպի սարդակերպների դասի մանր (երկարությունը՝ 0,1–30 մմ) կենդանիներ են։ Հայտնի է տզերի ավելի քան 10 հզ., [[ՀՀ]]-ում՝ 500 տեսակ։
Թրթուրն ունի 6, իսկ սեռահասուններն ու հարսնյակները՝[[Հարսնյակ|հարսնյակներ]]ը՝ 8 ոտք։ Մակաբույծ տզերն ունեն գլխակուրծք (պրոսոմա)։ Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից. լինում են ճանկերի կամ ասեղների նման, ծառայում են կերը որսալու կամ [[Մաշկ|մաշկը]] ծակելու համար։ Վերջավորությունների 1-ին և 2-րդ զույգերը (խելիցերներ և պեդիպալպներ) միացած են [[բերան|բերանային ապարատիապարատ]]ի մեջ և գոյացնում են առաջ ցցված շարժուն «գլխիկ»։ Տզերի որոշ տեսակների արուների խելիցերը հարմարված է զուգավորմանը։ Մեծ թվով տզեր [[աչքեր]] չունեն, շնչառությունը մաշկային է կամ տրաքեային։
Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Հայտնի են նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր։ Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են։
Տզերը դասակարգվում են 3 ենթակարգով՝ ակարիֆորմ (զրահավոր, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի), տրոմբիդիֆորմ (սարդոստայնային, ջրային, կարծրամարմին) և մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային և այլն)։
Տզերը տարածված են ամենուրեք. մեծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ [[ծով|ծովերում]] և քաղցրահամ ջրերում։[[Ջուր|ջրերում]]։ Հիմնականում տարածված են մեղմ [[Կլիմա|կլիմայով]] և արևադարձային գոտիներում։ Գիշատիչ և բուսակեր տզերն ապրում են [[Հող|հողում]], [[խոտ|խոտի]] և քայքայվող օրգանական նյութերի վրա։ Շատերը բույսերի, [[Կենդանիներ|կենդանիների]] և [[մարդ|մարդու]] [[Մակաբույծներ|մակաբույծներ]] են։ Որոշ տզեր օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը։ Ֆիտոսեիդ տզերը ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների։
Իքսոդային, գամազային և արգասային տզերը, որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին և մի շարք հիվանդությունների (ուղեղաբորբ, բծավոր տիֆ, տուլարեմիա, Քյու-տենդՔյուտենդ և այլն), նաև [[վիրուսներ|վիրուսների]], [[Բակտերիաներ|բակտերիաների]] և այլ վնասակար [[Միկրոօրգանիզմներ|միկրոօրգանիզմների]] փոխանցողներ են։
Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր։ Ամբարային տզերն ախտահարում են պարենամթերքի պաշարները։ Տզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ։ Քոսի տիզը մարդու և կենդանիների [[Մաշկ|մաշկի]] մակաբույծ է՝ առաջացնում է քոս հիվանդությունը։ Տզերի որոշ տեսակներ հարուցում են [[Մեղուներ|մեղուների]] առանձին հիվանդություններ։ Տզերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն (ակարոլոգիա)։
 
[[Կատեգորիա:Մակաբույծ կենդանիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տզեր» էջից