«Գահերեց իշխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Դեռ վաղ քրիստոնեական շրջանից սկսած հայ իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար` որպես սեփականատեր և նման կալվածքը կոչվում էր ''հայրենիք:'' Նրանց տրամադրության տակ կային նաև պարգևական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին [[թագավոր]]ներից՝ որևէ ծառայության դիմաց և [[վասալ]]ը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ: Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները: Կային նաև արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից և վերածվում էին հայրենիքի:
[[Պատկեր:Bagratuni Armenia 1000-hy.svg|ձախից|thumb|330px|[[Բագրատունյաց Հայաստան]]ը հզորության գագաթնակետին]]
 
[[Բագրատունյաց Հայաստան]]ում իշխանության բուրգի գլուխ կանգնած էր թագավորը, որը կրում էր ''«Շահնշահ Հայոց»'' տիտղոսը: Նրանից ցածր կանգնած էին [[Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններ|ենթակա թագավորներ]]ը և [[Բագրատունյաց Հայաստանի գահերեց իշխանություններ|գահերեց իշխանները]]: Վերջիններին նշանակում էր թագավորը, և նրանք պարտավոր էին զորք և հարկ տրամադրել իրեն: Գահակալ իշխանները ենթակա էին գահերեց իշխանին և զորք ու հարկ էին տալիս նրան: Գահակալ իշխանների կախվածությունը գահերեցից հիմնականում ոչ թե [[Տնտեսություն|տնտեսական]] էր, այլ` [[Քաղաքականություն|քաղաքական]]: Ֆեոդալական աստիճանակարգության ստորին սանդուղքին կանգնած էին մանր ազնվականները` ազատները կամ խոստակդարները: Սրանք զինվորական ծառայության դիմաց կալվածք էին ստանում որևէ իշխանից, որից ունեին թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կախվածություն: