«Վետո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Հին Հռոմ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Վետո''' ( [[լատիներեն]] veto — արգելում եմ), [[Հին Հռոմ]]ում հռոմեացի մագիստրատի՝ մյուս մագիստրատների որոշումների վրա արգելք դնելու իրավունքը։ Հատուկ նշանակություն է ունեցել ժողովրդական տրիբունների վետո [[Լեհաստան]]ում, [[17-րդ դար]]ում գործում էր, այսպես կոչված, վետո լիբերում սովորույթը, ըստ որի սեյմում որոշում ընդունելու համար պարտադիր էր ողջ [[կազմ]]ի [[համաձայնություն]]ը։ Բուրժուական պետություններում վետո օրենսդիր մարմնի ընդունած օրինագիծը գործողության մեջ մտցնելուց հրաժարվելու պետության գլխի իրավունքն է։ Ձևավորվել է [[միապետություն]]ներում, գործադիր իշխանության (ներկայացնում էր [[թագավոր]]ը) և պառլամենտի միջև ստեղծված հավասարակշռության շրջանում։tՄիապետների վետոյի [[իրավունք]]ը բացարձակ էր․ օրինագիծը վերջնականապես մերժվում էր և հետագա քննարկման չէր դրվում։ Պառլամենտարիզմի և կառավարության լիիշխանության հաստատմամբ [[թագավոր]]ը գործնականորեն կորցրեց վետոյի իրավունքը ([[Անգլիա]]յում, օրինակ, վերջին անգամ կիրառվել է [[1707 թվական]]ին), թեև ձևականորեն մինչև այժմ պահպանվում է։ ժամանակակից բուրժուական երկրների մեծ մասում վետոյի իրավունքը վերապահված է պետության գլխին։ Վերջինս պառլամենտի ընդունած օրինագիծը մերժելիս այն վերադարձնում է նոր քննարկման այսպես կոչված, հետաձգված (սուսպենզ) վետո։ Եթե օրինագիծը երկրորդ անգամ է ընդունվում, ապա այն առանց պետության գլխի սանկցիայի մտնում է [[ուժ]]ի մեջ։ Մի շարք երկրներում, այդ թվում՝ [[ԱՄՆ]]-ում, մերժված օրինագիծը որոշակի ժամանակահատվածում պառլամենտում նոր քննարկման չդրվելու դեպքում համարվում է վերացված, եթե այդ ընթացքում պառլամենտի պալատները նիստ չեն հրավիրում (այսպես կոչված վետոն գրպանում է, այսինքն ապահովված է)։ Սոցիալիստական երկրների [[սահմանադրություն]]ներով պետության ղեկավարին վետոյի իրավունք չի տրվում։ Միջազգային իրավունքում վետո է համարվում Անվտանգության խորհրդի մշտական անդամների միասնականության բացակայությունը (միաձայնության [[սկզբունք]])։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հին Հռոմ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վետո» էջից