«Վերլուծական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վերլուծական փիլիսոփայություն'''. փիլիսոփայական հետազոտությունների ժամանակակից ուղղություն, որ...»:
 
Տող 3.
(լեզվաբանական փիլիսոփայություն, սովորական լեզվի վերլուծության փիլիսոփայություն) մերժում է ձևական տրամաբանական արհեստական լեզուների համապատասխանությունը վերլուծության խնդիրներին և ուշադրությունը փոխադրում է բնական լեզուների վրա, քանի որ դրանց մեջ է իրականանում ճանաչողությունը, դրանցում են ամրագրվում նրա արդյունքները։Ուստի իմացաբանական-տրամաբանական պրոբլեմների առաջացումը Վերլուծական փիլիսոփայության այս տարատեսակությունը կապում է լեզվական մակարդակների առանձնահատկությունների և լեզուների իմաստաբանական տարբերությունների հետ։ Լեզվական արտահայտությունների և տերմինների իմաստի ճշգրտումը կատարելիս նկատի են առնվում դրանց գործածությունները կենդանի խոսքում։ Վերլուծության ոլորտի մեջ ներգրավվում են ճանաչողության նաև այնպիսի բնագավառներ (աշխարհայացք, բարոյագիտություն, գեղագիտություն են), որոնք չունեն ճշգրիտ գիտությունների տիպարով համակարգված տերմինաբանություն և տեսական կառուցվածք։ Լեզվաբանական փիլիսոփայությունը տարածում է գտել գլխավորապես [[Անգլիա]]յում, Լ․ Վիտգենշտայնի ուշ աշխատությունների ազդեցությամբ (Զ․ Ռայլ, Ջ․ Օստին, Պ․ Ատրոսոն են)։ Ամբողջությամբ վերցրած Վերլուծական փիլիսոփայությունից, մերժելով վերացական մետաֆիզիկական մտածելակերպը, փիլիսոփայությունը հանիրավի հանգեցնում է լեզվատրամաբանական և մեթոդաբանական հետազոտությունների:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական տեսություններ]]