«Գարեգին Միրզոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «՛՛՛ՄԻՐԶՈՅԱՆ՛՛՛ Գարեգին Հովհաննեսի (ծն․ 1902, Թիֆլիս), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ...»:
 
No edit summary
Տող 1.
՛՛՛ՄԻՐԶՈՅԱՆ՛՛՛'''ՄԻՐԶՈՅԱՆ''' [[Գարեգին]] Հովհաննեսի (ծն․ [[1902]], [[Թիֆլիս]]), [[հայ]] սովետական [[նյարդախտաբան]]։ Բժշկ․ գիտ․ դ-ր, [[պրոֆեսոր]] ([[1953]]), [[ՀՍՍՀ]] գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1923-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1931—38-ին աշխատել է բժշկ․ ինստ-ի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961—76-ին՝ ամբիոնի վարիչ, 1976-ից՝ գիտական խորհըրդատու։ 1958—60-ին եղել է բժշկ․ ինստ-ի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Միրզոյանը [[Երևան]]ի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀՍՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր [[նյարդախտաբան]]ը։ 1945-ին [[2]]-րդ կլինիկական հիվանդանոցում Միրզոյանը կազմակերպել է [[նյարդային հիվանդությունների բաժանմունք]]։ Միրզոյանը հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի [[վնասվածք]]ային [[ախտահարում]]ը և բուժումը» (1948, ռուս․), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։ Միրզոյանը եղել է ՀՍՍՀ առողշապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչ․ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային [[կարմիր]] դրոշի [[շքանշան]]ով։