«Գարեգին Միրզոյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ նյարդախտաբան
Content deleted Content added
Նոր էջ «՛՛՛ՄԻՐԶՈՅԱՆ՛՛՛ Գարեգին Հովհաննեսի (ծն․ 1902, Թիֆլիս), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ...»:
(Տարբերություն չկա)

16:13, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

՛՛՛ՄԻՐԶՈՅԱՆ՛՛՛ Գարեգին Հովհաննեսի (ծն․ 1902, Թիֆլիս), հայ սովետական նյարդախտաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր, պրոֆեսոր (1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1923-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1931—38-ին աշխատել է բժշկ․ ինստ-ի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961—76-ին՝ ամբիոնի վարիչ, 1976-ից՝ գիտական խորհըրդատու։ 1958—60-ին եղել է բժշկ․ ինստ-ի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Միրզոյանը Երևանի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀՍՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր նյարդախտաբանը։ 1945-ին 2-րդ կլինիկական հիվանդանոցում Միրզոյանը կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք։ Միրզոյանը հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումը և բուժումը» (1948, ռուս․), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։ Միրզոյանը եղել է ՀՍՍՀ առողշապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչ․ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։