«Վասպուրականի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
== Պատմություն==
[[Պատկեր:Erchek Lake.jpg|մինի|[[Արճակ լիճ]]ը [[Վան]] քաղաքից հյուսիս]]
Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է [[10-րդ դար]]ի սկզբին: Դա կատաևվել էր [[Հայաստան]]ում [[Ավատատիրություն|ավատատիրական]] հարաբերությունների խորացման, ինչպես նաև [[Արաբական խալիֆայություն|արտաքին ուժերի]] միջամտության հետևանքով։ [[Վասպուրական]]ի գահերեց իշխան [[Գագիկ Գ Արծրունի|Գագիկ Գ Արծրունին]] [[Ատրպատական]]ի [[արաբ]]ական ամիրայության օգնությամբ անջատվել է [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունյաց միասնական պետություն]]ից և իրեն հռչակել անկախ [[թագավոր]]։ Հետագայում այն ընդունում է [[Բագրատունիներ]]ի գերիշխանությունը, սակայն պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը:
 
Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում [[Վասպուրական]] (բացառությամբ [[Գաբիթյան]] և [[Պարսպատունիք]] գավառների), [[Մոկք]] նահանգները, [[910]]-ական թվականներին՝ նաև [[Այրարատ]]ի [[Մասյացոտն]], [[Կոգովիտ]], [[Բագրևանդ]], [[Ծաղկոտն]] գավառները, [[Դվին]]ն իր մերձակայքով, [[Աղձնիք]]ի [[Սասուն]] և [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառը։ Վերջիններս եղել են միայն Գագիկ թագավորի իշխանության շրջանում, իսկ ավելի ուշ Բագրևատունիները խլել են մի շարք այլ գավառներ:
 
[[Պատկեր:Suphan 01.jpg|մինի|[[Սիփան]] լեռը. [[Վանա լիճ|Վանա լճից]] արևմուտք|ձախից]]
Թագավորության անջատման պատճառը [[Նախճավան]]ի հարցն էր։ Այն [[902]] թվականին հայոց թագավոր [[Սմբատ Ա]]-ի կողմից շնորհվեց Աշոտ Արծրունի գահերեց իշխանին նրա ծառայությունների դիմաց, սակայն իբրև պայմանական և ոչ ժառանգական սեփականություն։ Այս հանգամանքի ուժով Աշոտ Արծրունու մահից ([[904]]) հետո այն խլվեց Վասպուրականից և [[908]] թվականին տրվեց [[Սյունիք]]ին, որով խիստ սրվեցին հակասությունները [[Բագրատունիներ]]ի և [[Արծրունիներ]]ի միջև։
 
[[Ատրպատական]]ի ամիրա Յուսուֆը [[908]] թվականին Գագիկ Արծրունուն տվեց նրան թագ ու պսակ և, «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը։ Իրականում Գագիկը թագավորեց [[Վասպուրական]]ում, [[Մոկք]]ում և հարևան մի քանի գավառներում, իսկ «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը միջոց էր Գագիկին Սմբատ թագավորի դեմ հանելու։ Այսպիսով Յուսուֆը հասավ իր հետամտած նպատակին։ Հայաստանը պառակտված էր երկուքի։ Մուկտադիր խալիֆը Յուսուֆի ախորժակը Հայաստանի նկատմամբ ավելի գրգռելու միտումով [[909]] թվականին նրան վերապահեց նաև Հայաստանից հարկեր ստանալու և [[Բաղդադ]] փոխանցելու իրավունքը։ Սակայն հետագա իրադարձությունները, հայ ժողովրդի ազատազրական համառ պայքարի շնորհիվ անդաոնալիորեն թաղեցին թե խալիֆի և թե Յուսուֆի ակնկալությունները։