«Կտուց կղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Կտուց (կղզի)»-ից «Կտուց կղզի» վերահղման վրայով
No edit summary
Տող 16.
 
[[Միջնադար]]ում ուներ չորս [[եկեղեցի]], հայտնի կրոնական ու մշակութային կենտրոն էր (տես [[Կտուց անապատի գրչաթյան կենտրոն]])։ XV դ. անապատը վերանորոգվել է, սակայն XVI դ. ավերվել և ամայացել է։ XVII դ. սկզբում Լիմ անապատի միաբանության մի մասը տեղափոխվել է Կտուց կղզի։ Քանդված եկեղեցիներից վերակառուցվել է միայն Սբ. Կարապետը (1712-ին, ճարտ. Բաղիշեցի խոշխաթար)։ Համալիրի հիմնական շենքերը՝ սրբատաշ սպիտակ ֆելգիտից կառուցված եկեղեցին և նրան արմից կից [[գավիթ]]ը (XVIII դ.), լավ են պահպանվել, եկեղեցու մեկ զույգ գմբեթակիր մույթերով աղոթասրահը ավարտվում է երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներով, բեմի յոթանիստ աբսիդով։ Ութանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է մույթերի և աբսիդի անկյունների միջև ձգվող կամարների վրա։ Արտաքին հարդարանքը զուսպ է, ինտերիերը ծածկված է որմնանկարներով։ Գրեթե քառակուսի հատակագծով գավիթն ունի չորս մույթ, որոնց և պատերին կից որմնամույթերի միջև ընկած կամարներով շենքի ներքին տարածությունը բաժանվում է ինը հատվածի։ Գավթի արևմտյան դռան առջև, զույգ մույթերի վրա բարձրանում է [[զանգակատուն]]ը։ Հյուսիսային պատից դուռ է բացվում դեպի ուղղանկյուն բեմով Սբ. Հրեշաակապետաց կից մատուռը, որտեղ պահվել են անապատի ձեռագրերը։ Համալիրի հյուսիս-արևմտյան միջանցքի շուրջը երկշար դասավորված, մեկ կամ հազվադեպ երկու սենյականոց, մութ և ցածր խցերը, արևելյանում՝ հյուրատունը, իսկ հարավում՝ վանահոր բնակարանը։
 
== Տես նաև ==
* [[Կտուց անապատ]]
* [[Վանա լիճ]]
* [[Լիմ կղզի]]
* [[Առտեր կղզի]]
* [[Աղթամար կղզի]]
 
{{ՀՍՀ}}