«Գոռ Վերբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
== Կարիերա ==
 
1997-ին ԳեռըԳոռը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մկան որս»-ը, որը հոլիվուդյան պրոդյուսերներին նկատել տվեց Վերբինսկուն: 4 տարի անց, 2001 թվականին, նա նկարահանեց «Մեքսիկացին» ֆիլմը, որում հանդես եկան այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են՝ [[Բրեդ Փիթ]]ն ու [[Ջուլիա Ռոբերտս]]ը: 2002-ին, Վերբինսկին փորձեց իր ուժերը ավելի լուրջ ժանրում՝ նկարահանելով «[[Զանգ]]» ֆիլմը՝ [[Նաոմի Ուոթս]]ի գլխավոր դերակատարմամբ: 2003-ին, հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, Ջերի Բրուկհայմերը Վերբինսկուն կցեց իր մեծաբյուջետ և շատ լուրջ պրոեկտին, որի անունն է «[[Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)|Կարիբյան ծովի ծովահենները]]»: Երևի հենց ինքը՝ Ջերին չէր պատկերացնում, որ ֆիլմաշարը կունենա անհավանական կոմերցիոն հաջողություն: Նույն թվականին նկարահանվեց ֆիլմաշարի առաջին մասը՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը]]»: Ֆիլմի բյուջեն կազմեց 140 մլն դոլար, հասույթը կազմեց ավել քան 654 մլն դոլար: Ֆիլմը սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների կողմից, և արժանացավ բավականին բարձր վարկանիշի: Այսպիսի հաջողությունը ստիպեց ստեղծողներին ֆիլմին շարունակություն տալ: Հաշվի առնելով սցենարիստներ՝ [[Տեդ Էլլիոթ]]ի, [[Թերրի Ռոսիո]]ի ու [[Ստյուարտ Բիտի]]ի վառ երևակայությունը, Ջերի Բրուկհայմերի ոգևորությունը, ցանկությունն ու Գոռ Վերբինսկու պատրաստակամությունը, դրան գումարած նաև «Դիսնեյի» շահագրգռվածությունը, ֆրանշիզի երկրորդ մասի ստեղծումը դարձավ միայն ժամանակի խնդիր: 2006-ին սկսվեցին երկրորդ մասի նկարահանումները, որն անվանվեց՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը]]»:
[[Պատկեր:Gore-verbinski-jerry-bruck.jpg|upright|մինի|ձախից|Գոռ Վերբինսկին, Ջերրի Բրուկհայմերը և Ջոննի Դեպը «Կարիբյան ծովի ծովահենները․ մեռյալի սնդուկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ]]