«Վազք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Run Forrest Run (6070323567).jpg|250px|մինի|աջից|Վազք]]
'''Վազք''', տեղաշարժման եղանակ, երբ իրանը, [[Պ․ Ֆ․ Լեսգաֆտ]]ի բնորոշմամբ, «մեկ հպվում է գետնին՝ մի ոտքով, մեկ գտնըվում է օդում» (քայլքի ժամանակ [[մարմին]]ը մշտական հենման կետ ունի գետնի հետ մեկ կամ զույգ ոտքով)։ Վազքը ֆիզդաստիարակության առավել տարածված և արդյունավետ միջոց է։ Վազքը [[թեթև աթլետիկա]]յի հիմնական մարզաձևն է, համարվում է գրեթե բոլոր մարզաձևերի բաղկացուցիչը, ընդգրկված է «[[Պատրաստ աշխատանքի և ԽՍՀՄ պաշտպանության]]» համալիրի բոլոր աստիճաններում։ Վազքի մրցումներ անցկացվել են [[Հին Եգիպտոս]]ում, [[Հին Հունաստան]]ում, [[Ասորեստան]]ում։ Երկար ժամանակ եղել է օլիմպիական և մյուս խաղերի միակ մարզաձևը։ Միջնադարում պարտադիր կերպով մտել է ասպետների և [[հոգևորական]]ների ֆիզդաստիարակության ծրագրերի մեջ։ [[Ռուսաստան]]ում վազքով կանոնավորապես զբաղվել են [[1888]] թվականից, երբ կազմակերպվել է «[[Վազքասերների ընկերություն]]»-ը։ [[XIX դ․]] վերջին վազքը արդեն տարածում է գտել գրեթե բոյոր երկրներում։ Պաշտոնական առաջին մրցույթները տեղի են ունեցել [[Անգլիա]]յում։ Տարբերակվում են հարթ (վազքուղիներ և այլ հարթ տեղանք) և խոչընդոտներով (արհեստական, բնական արգելքների հաղթահարում, [[կրոս]]) վազք։ Դասական ձևերն են․ տղամարդկանց համար՝ կարճ տարածություն ([[սպրինտ]], [[100]], [[200]], [[400]] մ), միջին տարածություն ([[800]], [[1500]] մ), երկար տարածություն ([[ստայերային]]․ [[3000]], [[5000]], [[10000]] մ), [[մարաթոնյան վազք]]ը ([[42]] կմ [[195]] մ), խոչընդոտների հաղթահարումով ([[110]], [[400]] մ), [[ստիպլ-չեյս]] ([[3000]] մ), փոխանցումային , կանանց համար՝ [[100]], [[200]], [[400]], [[800]], [[1500]] մ, խոչընդոտների հաղթահարումով ([[100]] և [[400]] մ) և փոխանցումային։ Նշված ձևերը ընդգրկված են խոշոր մրցույթների և օլիմպիական խաղերի ծրագրում։ Արտասահմանյան մարզիկներից հայտնի են` [[Պ․ Նուրմին]] ([[Ֆինլանդիա]]), [[Դ․ Օուենս]]ը ([[ԱՄՆ]]), [[Զատոպեկ]]ը ([[Չեխոսլովակիա]]), [[Ռ․ Կլարկ]]ը ([[Ավստրալիա]]), [[Ա․ Բեքալա]]ն և [[Մ. Իֆտեր]]ը ([[Եթովպիա]]), [[Ա․ Խուանտարենա]]ն ([[Կուբա]])։
 
== Վազքը Հին Հայաստանում ==
[[Հին Հայաստան]]ում վազք եղել է ժողովրդական տոնախմբությունների բաղկացուցիչ մասը, մեծ տեղ է հատկացվել հատկապես [[Նավասարդյան խաղեր]]ում։ [[ՀԽՍՀ]]-ում [[1984]] թվականին վազքով զբաղվել է շուրջ [[45]] հազար մարդ: Հայաստանի վազորդներից մարզական հաջողություններ են ունեցել [[Գ․ Ալավերդյան]]ը, [[Ա․ Կոնով]]ը (ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, [[Հռոմ]]ի օլիմպիական խաղերի մասնակից), [[Է. Ոսկանյան]]ը, [[Ե․ Առաքելյան]]ը, [[Ա․ Միկոյան]]ը։ [[1972]] թվականից [[Երևան]]ում գործում է վազքասերների «[[Եվա]]» ակումբը (նախագահ՝ [[Մ․ Մարգսյան]]), որը նպաստում է աշխատավորության առողջապահական գործի բարելավմանը։ Նմանատիպ ակումբներ են գործում նաև [[Գյումրի]]ում,[[Վանաձոր]]ում, [[Էջմիածնում]], [[Սևան]]ում և այլ քաղաքներում
{{ՀՍՀ}}
 
{{ՎՃ2014}}
[[Կատեգորիա: Սպորտ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վազք» էջից