«Վերակենդանացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վերակենդանացում'''. ( լատիներեն` re — վերա, նորից, ani- matio — կենդանացում), բուժական միջոցառումների հ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Վերակենդանացում'''. ( լատիներեն` re — վերա, նորից, ani- matio — կենդանացում), բուժական միջոցառումների համալիր, որն անցկացվում է կլինիկական մահվան դեպքում օրգանիզմի վերակենդանացման, դժբախտ պատահարների, հիվանդությունների կամ դրանց բարդությունների հետևանքով կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու նպատակով։
== Վերակենդանացում (Կլինիկական Մահ) ==
Վերակենդանացումը բժշկագիտության նոր ճյուղի՝ ոեանիմալոգիայի ուսումնասիրության առարկան է։ Վերջինիս զարգացման հետ կապված, բացի օրգանիզմի վերակենդանացումից, ռեանիմատոլոգիական միջոցառումների մեջ են ընդգրկվել նաև նյութափոխանակության (ջրա-էլեկտրոլիտային, գազային) սուր խանգարումների, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]], [[Շնչառություն|շնչառության]], [[լյարդ]]ի և [[երիկամ]]ների ֆունկցիայի սուր անբավարարության դեմ [[պայքար]]ը, վիրաբուժական միջամտություններից հետո խանգարված ֆունկցիաների վերականգնումը։Վերակենդանացումը իրականացվում է 2 Փուլով, շնչառության և արյան շրջանառության վերականգնում (անվանում են նաև «[[սիրտ]]-[[թոք]]ային» վերակենդանացում) և հետագա բուժում ետվերակենդանացման շրջանում։ Վերակենդանացում անցկացնելիս հաշվի է առնվում ինչպես հիվանդի կյանքին վտանգ սպառնացող ախտանշախմբերի (սինդրոմներ) և սահմանային (տերմինալ) վիճակների (նախահոգևարք, հոգևարք) բուժման ընդհանուր սկզբունքները (անկախ հիվանդության պատճառներից), այնպես էլ տվյալ ախտաբանական պրոցեսի բնույթը։ Վերակենդանացման նպատակով կիրառում են էլեկտրոնային (մոնիտոր հարմարանքներ, դեֆիբրիլյատոր, էլեկտրախթանիչ և այլն) սարքավորումներ, վիրաբուժական հնարքներ (շնչափողահատում, խոշոր անոթների ֆունկցիա և ձողարկում), դեղամիջոցներ ևն։ Սրտի անուղղակի մերսումը և ոչ ապարատային արհեսաական շնչառությունը կիրառում են [[բժիշկ]]ները և միջին բուժանձնակազմը՝ անկախ մասնագիտացումից, ինչպես նաև բժշկական հատուկ պատրաստություն անցած մարդիկ։ Վերակենդանացման որակյալ օգնություն են ցույց տալիս [[Շտապ բժշկական օգնություն|շտապ բժշկական օգնության]] աշխատողները։ Օգնությունն ապահովվում է հատուկ սարքավորված [[մեքենա]]ներով և մասնագիտացված բրիգադների (հակաշոկային, հակաինֆարկտային, թունաբանական ևն) միջոցով։ Վերակենդանացումն իրականացվում է Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտացված բաժանմունքներում, ուր ընդունվում են [[կյանք]]ին վտանգ սպառնացող ախտաբանական վիճակներում ([[գլխուղեղ]]ի վնասվածքներ, թունավորումներ, ծանր այրվածքներ, սրտամկանի ինֆարկտ, սուր երիկամային անբավարարություն, Փայտացում, ետվիրահատական շրջան) գտնվող հիվանդները։ 20-րդ դարի 2-րդ կեսին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Վերակենդանացման բաժանմունքների հզոր ցանց, որն օրեցօր ավելի է ընդարձակվում։ ՀԽՍՀ-ում ներկայումս ռեանիմատոլոգիական օգնություն են կազմակերպում ոչ միայն խոշոր [[քաղաք]]ներում, այլ նաև հեռավոր շրջաններում ու [[գյուղ]]ական վայրերում։ [[Երևան]]ում Վերակենդանացման խոշոր կենտրոն է գործում [[Լենին|Վ․ Ի․ Լենին]]ի անվան հանրապետական կլինիկական [[հիվանդանոց]]ում, ուր ստեղծվել են Վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի, էքսոգեն թունավորումների, գերճնշումային թթվածնաբուժման (հիպերբարիկ օքսիգենացիա) բաժանմունքներ, արագընթաց ախտորոշման (էքսպրեսդիագնոստիկա) լաբորատորիա։ [[1981]] թվականին կենտրոնին կից կազմակերպվել է հեմո- և լիմֆոսորբման («արհեստական լյարդ») լաբորատորիա, ուր հաջողությամբ կիրառվում է թունազերծման մեթոդը։ [[1977]] թվականին ՀԽՍՀ-ում հիմնվել է անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների գիտական ընկերություն:
{{ՀՍՀ}}