«Մոդուլ (ճարտարապետություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''ՄՈԴՈՒԼՄոդուլ''' ( լատ․ {{lang-la|modulus}} — չափ) ճարտարապետության մեջ պայմանականորեն ընդունված չափ, որին բազմապատիկ են շենքի (համալիրի) և նրա առանձին մասերի չափերը։
Տարբեր ժողովուրդների ճարտ․ արվեստում որպես մոդուլ ընդունվել են տարբեր մեծություններ՝ կախված շենքի կառուցողական և կոմպոզիցիոն առանձնահատկություններից։ Կառույցի համար մոդուլ կարող են ընտրվել՝ նրա հիմնական չափումներից մեկը (գմբեթի տրամագիծը կամ դահլիճի կողմերից մեկը՝ [[Եվրոպա|Եվրոպայի]] և [[Միջին Ասիա|Միջին Ասիայի]] միջնադարյան գմբեթավոր կառույցներում), ճարտ․ տարրերից որևէ մեկի չափը սյան կտրվածքի տրամագիծը, տրիգլիֆի (եռակոսիկի) լայնությունը՝ անտիկ օրդերային կառույցներում, կամ շինարարական տարրերից մեկի չափը (գերանի, աղյուսի երկարությունը)։ Հայկական միջնադարյան գմբեթավոր կառույցներում, որպես մոդուլ հիմնականում ընդունված է եղել գմբեթային քառակուսու կողմի 1/ո մասը։ Որպես մոդուլ կարող է ընդունվել նաև երկարության որևէ չափ՝ [[ֆուտ]], [[սաժեն]], [[մետր]] և այլն, որն այս դեպքում անվանվում է ''գծային մոդուլ''։