«Վերելակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Վերելակ''', ընդհատ գործողության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում են ուղղաձի...»:
(Տարբերություն չկա)

08:20, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ


Վերելակ, ընդհատ գործողության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում են ուղղաձիգ՛ բոլոր կողմերից ցանկապատված հորանում տեղադրված կոշտ ուղղորդիչներով։ Տարբերում են 320-2400 կիլոգրամ բեռնունակությամբ մարդատար (սովորական, արագընթաց, հիվանդանոցային) և մինչև 10 տոնա բեռնունակությամբ բեռնատար (ընդհանուր նշանակման և հատուկ) վերելակներ։ Մարդատար վերելակի սխեման է 1.մեքենայական խուց, 2.կարապիկ, 3․ աշխատանքային ճոպաններ, 4․ կախոց, 5․ որսիչներ, 6․ խցիկ, 7․ կողմնատար, 8․ ծայրակալ, 9․

հորան, 10․ խցիկի ուղղորդիչներ, 11.հակակշռի ուղղորդիչներ, 12․ հակակշիռ, 13. բուֆեր, 14. մերձափոս, 15․ ձգիչ ճախարակ, 16․ արագության սահմանափակիչի ճոպան,17. արագության սահմանափակիչ, 18․ մագնիսական կայան վերելակի արագությունը 0,5-4 մետր վայրկյան է (եզակի կոնստրուկցիաներում՝ 7 մետր վայրկյան), բեռնատարինը՝ 0,18-1,5 մետր վայրկյան։ Վերելքի բարձրությունը 150 մետր է և ավելի։ Վերելակի նախատիպերը գոյություն են ունեցել Հին Հռոմում դեռես մեր թվարկուտյունից առաջ 1 դարում։ Ռուսաստանում առաջին մարդատար վերելակները կառուցվել են 18-րդ դարի կեսերին։