«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Վերապրել է [[Հայոց ցեղասպանություն]]ը, նախնական կրթությունը ստացել է մանկատանը: [[1930]] թ-ին ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը։
 
[[1927]] թ-ից աշխատել է [[կոնյակ]]ի արտադրության բնագավառում։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]] Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ում: 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել [[Օդեսա]], որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:
 
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» ([[1939]] թ.), «Հայաստան» ([[1940]] թ.), «Արտաշատ» ([[1941]] թ.), «Դվին» ([[1942]] թ.), «Երևան» ([[1947]] թ.), «Օդեսա» ([[1948]] թ.), «Ուկրաինա» ([[1949]] թ.), «Արարատ» ([[1955]] թ.), «Տոնական» ([[1957]] թ.), «40-ամյա» ([[1957]] թ.), «Ախթամար» ([[1967]] թ.), «Նաիրի» ([[1967]] թ.), «50-ամյա» ([[1967]] թ.), «Վասպուրական» ([[1977]] թ.) կոնյակները:
Անանուն մասնակից