«Աշոտ Մսակեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
|թագուհի=
}}
'''Աշոտ Բագրատունի Մսակեր''' (անհայտ[[790]]<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/241 Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 241, 2003թ]</ref>-[[826]]), հայոց իշխան մոտ [[790]] թվականից (պաշտոնապես՝ [[804]] թվականից), [[Սմբատ Բագրատունի|Սմբատ Բագրատունու]] որդին։ Ըստ [[Նիկողայոս Ադոնց]]ի՝ «Մսակեր» մականունն ստացել է պաս չպահելու համար։
 
[[Բագրատունիներ]]ի տիրույթներն ավելի են ընդարձակվել [[9-րդ դար]]ի սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել [[Տարոն (գավառ)|Տարոն]]ը, [[Շիրակ (գավառ)|Շիրակ]]ը, [[Արշարունիք]]ը, [[Աշոցք]]ը, [[Տաշիր (գավառ)|Տաշիր]]ը, [[Մոկք]]ը, [[Սասուն]]ը, [[Շիմշատ]]ը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը [[Բագարան]]ն էր։
 
Արաբական սպառնալիքից փրկելու համար օժանդակել է [[Գնունիներ]]ին, վերջիններիս [[Աղիովիտ]]ից տեղափոխել [[Տայք]]: Եղբորը՝ [[Շապուհ Բագրատունի|Շապուհ Բագրատունուն]], նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել [[Արծրունիներ]]ին: Ըստ պատմիչ Միքայել Ասորու՝ եղել է Բագրատունի առաջին թագավորը, քանի որ վերջինս իշխել է ինքնուրույն։ <ref>«Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005</ref>
 
== Ծանոթագրություններ ==
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
* «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
 
[[Կատեգորիա:Հայոց իշխաններ]]