«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Սեդրակյան Մարգար Սեդրակի''' ([[մարտի 31]], [[1907]] թ., [[Խառակոնիս]], [[Վասպուրական]] - [[հոկտեմբերի 10]] [[1973]] թ., [[Երևան]], [[ՀԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]) [[հայ]] կոնյակագործ, [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]] ([[1971]] թ.), [[Հայաստան]]ի վաստակավոր ինժեներ ([[1961]] թ.)։ Ավարտել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ]]ը ([[1940]] թ.)։
 
== Կենսագրությունը ==
[[1927]] թվականից աշխատել է հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծման վրա։ [[1935]] թվականից [[ԽՍՀՄ]]-ի Կենտրոնական դեգուստացյոն հանձնաժողովի անդամ էր։ [[1940]] թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է [[Երևանի կոնյակի գործարան]]ում՝ որպես գլխավոր տեխնոլոգ։ 1940-ական թթ-ի վերջին աքսորվել է Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում:
 
Սեդրակյանը [[ԽՍՀՄ]]-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ 1937 թ. ստեղծելՍտեղծել է «Հոբելյանական» ([[1937]] թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը), ապա «Ընտիր» ([[1939]] թ.), «Հայաստան» ([[1940]] թ.), «Արտաշատ» ([[1941]] թ.), «Դվին» ([[1942]] թ.), «Երևան» ([[1947]] թ.), «Օդեսա» ([[1948]] թ.), «Ուկրաինա» ([[1949]] թ.), «Արարատ» ([[1955]] թ.), «Տոնական» ([[1957]] թ.), «40-ամյա» ([[1957]] թ.), «Ախթամար» ([[1967]] թ.), «Նաիրի» ([[1967]] թ.), «50-ամյա» ([[1967]] թ.), «Վասպուրական» ([[1977]] թ.) կոնյակները:
 
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար: Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է:
 
1971թ-ին Սեդրակյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է [[Սոցիալիստական աշխատանքի հերոսիհերոս]]ի կոչումը՝ պարգևատրելով Լենինի մեդալով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով: Նաև արժանացել է «Պատվո նշան» և «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Դեգուստացիայի ասպետ» մեծ մեդալի:
 
Կոնյակի գործարանի տարածքում տեղադրված է Մարգար Սեդրակյանի արձանը, իսկ իր 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ: