«Վիկտոր Վասնեցով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Wiktor Michajlowitsch Wassnezow 003.jpg
[[Պատկեր:Wiktor Michajlowitsch Wassnezow 003.jpg|մինի|Վիկտոր Վասնեցով Միխայլովիչ]]
'''Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով Միխայլովիչ''' [[1848]]—• [[1926]], ռուս նկարիչ։ Սովորել է [[Պետերբուրգ]]ի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում [[1867]]— [[1868]]՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում [[1868]]—[[75]], որի իսկական անդամն էր [[1893]] թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ [[1878]] թվականից։ Այցելել է [[Ֆրանսիա]] [[1876]] և [[Իտալիա]] [[1885]]։ [[1870]]-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», [[1876]], Տրետյակովյան պատկերասրահ, [[Մոսկվա]])։ [[1880]]-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուս, բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ «Պոլովցիների դեմ [[Իգոր Սվյատոսլավիչ]]ի մղած մեծ ճակատամարտից հետո» [[1880]], «Ալյռնուշկա» [[1881]], Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» [[1881]]—[[98]], Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «իվանցարևիչը գորշ գայլի վրա» [[1889]], «Դյուցազուններ» [[1881]]—[[98]], «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» ([[1897]], բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական,բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Չյունանուշիկը» հեքիաթպիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, [[1882]]) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական [[Մոսկվա]]յում, Մամոնտովի մասնավոր օպերայում, [[1886]] թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։ [[1883]]—[[85]] թվականներին Պատմության թանգարանի (Մոսկվա) համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, [[1885]]—[[96]] թվականներին՝ [[Կիև]]ի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», [[1878]], «Իվան Պետրով», [[1883]], երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։ Վասնեցեվի գծանկարներով են կառուցվել եկեղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում ([[Մոսկվա]]յի մոտ, [[1883]]), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը [[1902]]։ Սովետական տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», [[1917]]—[[26]], [[Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով]]ի տուն- թանգարան, [[Մոսկվա]])։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ռուս նկարիչներ]]