«Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
Մահացել է 1026 թվականին։ Շիրիմը տեղադրվել է [[Վարագավանք]]ում, որը նույնպես կառուցվել էր իր հրամանով։
 
== Կենսագրություն ==
Կնության է առել [[Գագիկ Ա]] Բագրատունու դստերը՝ Խուշուշին։ Հոր մահից (968) հետո [[թագավոր]]ել է եղբայրների՝ Գուրգեն-Խաչիկի և Աշոտ-Սահակի հետ (Գուրգեն-Խաչիկը իշխել է [[Անձևացիք]]ում, Աշոտ-Սահակը՝ [[Տոսպ]]ում, Սենեքիմ-Հովհաննեսը՝ [[Ռշտունիք]]ում), իսկ [[1003]] թվականից միանձնյա (Անձևացիքում իշխող եղբորորդի Դերենիկն ընդունել է նրա գերագահությունը)։ Նեղվելով հարևան մահմեդական իշխանություններից, [[1001]] թվականին Գուրգեն-Խաչիկի հետ դիմել է արևելք արշաված [[Վասիլ II]] [[կայսր]]ին, նրանից ստացել է [[Խլաթ]]ը, [[Մանազկերտ]]ը, Բերկրին, [[Արճեշ]]ն ու [[Արծկե]], սակայն ընկել է բյուզանդական կախման մեջ։ [[1016]] թվականից հետո, երբ Վասպուրականի հայոց բանակը՝ արքայորդի Դավիթ Արծրունու և [[սպարապետ]] Շապուհի գլխավորությամբ, պարտություն է կրել երկիր ներխուժած թուրքական հրոսակախմբերից, Սենեքիմ-Հովհաննեսը ռազմական օգնություն է խնդրել Վասիլ II-ից, որի ուղարկած բուլղար ռազմագերիների անկանոն ջոկատներն ավելի են ավերել երկիրը։ Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ-Հովհաննեսը ճարահատյալ դեսպանություն է ուղարկել [[Կոստանդնուպոլիս]], որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունել Վասիլ II-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ [[կայսրություն|կայսրության]]ը զիջել է Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթել [[Սեբաստիայի նահանգ]], որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքիմ-Հովհաննեսն այնտեղ իշխել է [[մագիստրոս]]ի կոչումով, հավանաբար ունենալով [[կուսակալ]]ի իրավունքներ։ Սենեքիմ-Հովհաննեսի իշխանությունը [[Սեբաստիա]]յում ժառանգել են որդիները՝ [[Գավիթ]]ը, [[Ատոմ]]ը, Աբուսակը։ Նրա դուստր Մարիամը, որը Ափղազաց և Վրաց թագավոր Բագրատ III-ի կինն էր, [[Մարմաշենի վանք]]ի [[արձանագրություն]]ում հիշատակված է «Ափղազաց և հայոց թագուհի»։ Սենեքիմ-Հովհաննեսը Վասպուրականում Խուշուշ թագուհու հետ ծավալել է շինարարական մեծ աշխատանք (հատկապես Վարազում և [[Աղթամար]]ում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Վարազի Սուրբ Նշան վանքում ([[Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)|Սուրբ Գևորգ եկեղեցում]] գտնվող Սենեքիմ-Հովհաննեսի տապանաքարը ուշ շրջանի կեղծիք է)։
 
==Ծանոթագրություններ==