«Օգնություն:Դասընթաց/Հոդվածի կառուցվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 195.88.254.86 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Tigran11 մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 94.
{{Ծանոթագրություններ}}
{{Դասընթաց-վերջ}}
 
Գ. Նժդեհի կյանքից մի փոքր պատառիկ
1920-ական թվականներնէին… Հայոց ազգային ազատագրական շարժման արծիվներից Գ. Նժդեհը գտնվում էր Սիսական աշխարհի գյուղ Բռնակոթում: Ձմեռային ցուրտ եւ ձյունառատ առավոտներից մեկն էր: Այդ օրն ամուսնանում էր գյուղի հարուստներից մեկի՝ Թեւոս եւ Զարդար Գրգորյանների միակ որդին՝ իմ պապը՝ Արամ Գրիգորյանը: Հարսանիքի պատվավոր հյուրն էր նաեւ տաղանդավոր զորավար եւ գեղեցկատես Գարեգին Նժդեհը իր մի քանի մտերիմներով: Նժդեհն այստեղ էր եկել իր թիկնապահի՝ Գրիշա Գրիգորյանի հրավերով, ով նոր ափեսա Արամ Գրիգորյանի հոր եղբորորդին էր: Գրիշան պաշտում էր իր զորավարին եւ իր հուժկու եւ դիպուկ կրակոցներով շատ անգամ էր փրկել Նժդեհի կյանքը: Այս անգամ էլ նրանք միասին ուրախանում էին: Զինվորները ձնագնդերով խաղում էին գյուղի աղջիկների հետ: Երբեմն նրանց ձնագնդի հարվածից աղջիկները ճչում էին եւ ուրախ քրքջում: Հարսանյաց թափորն անցնում էր Բռնակոթի ճանապարհներով գյուղի սկզբնամասից դեպի մյուս ծայրը, որտեղ ապրում էր Արամի ընտանիքը: Ահա նստած են հարսանյաց տոնախմբության մասնակիցները եւ հնչում են կրակոցներ երբ խմում են նորապսակների՝ Արամ եւ Ոսկեհատ Գրիգորյանների կենացը, Գարեգին Նժդեհը երգում է: Թնդում է նրա գեղեցիկ եւ հզորձայնը, արձագանքում Բռնակոթի ձորերում: Նա հմայում էր իր ձայնով ու գեղեցիկ արտաքինով անգամ նորահարսին՝ իմ Ոսկի տատին: Վերջինս ինձ խոստովանել է, որ Գ. Նժդեհը <<Նախշունտ ղամարդ էր եւ հրաշալի էր երգում>>: Պարզվում է, որ տաղանդավոր մարդիք որ ամեն ինչում են տաղանդավոր: Նժդեհը ոչ մի այն հմուտ ու խոհեմ զորավար էր, այլ նաեւ կարողանում էր հիանալի ուրախանալ եւ մասնակից դառնալ տոնախմբությանը, ուրախացնել ներկաներին՝ իր խրոխտ ու անզուգական ձայնով, ձայն, որ ոչ մի այն զինվորական հրամաններ էր արձակում, այլեւ հնչում էր իր գեղեցիկ ելեւէջներով ու կատարումներով: Տարիներ են անցել, այսօր, թե Նժդեհը եւ թե իմ հորեղբայրը՝ Գրիշա Գրիգորյանը հեռացել են այս աշխարհից, բայց մենք, լեռնահայատանի հայերը, խոր երախտագիտությամբ, սիրով եւ հպարտությամբ ենք հիշում մեր անմահ հերոսների անունները: Այս պատմությունն ինձ է փոխանցել տատս՝ Ոսկեհատ Գրիգորյանը, ով այժմ հանգչում է Բռնակոթի գերեզմանատանը: Հավերժ փառք մեր հերոսներին…
 
Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի՝ Վարդ Գրիգորյան