«Անտուան Ժան Սեն-Մարտեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Անտուան Ժան Սեն-Մարտեն''' ({{lang-fr|Saint-Martin}}) (17․1․1791, [[Փարիզ]] հուլիսի4 - [[1832]], Փարիզ), ֆրանսիացի հայագետ։
 
Սկզբնական կրթությունն ստացել է Քառազգյաց վարժարանում ([[1802]]-[[09]]), ապա ուսումը շարունակել Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում՝ մասնագիտանալով արաբերենի, [[հայերեն]]ի, [[ասորերեն]]ի, [[թուրքերեն]]ի և [[իրանական]] լեզուների մեջ։ [[1820]] թվականից եղել է [[Ֆրանսիա]]յի ակադեմիայի արևելքի բաժանմունքի ղեկավարը։ [[1822]] թվականին [[Ա․ Լ․ Շեզիի]], [[Ա․ Ռեմյուզայի]], [[Մ․ Բրոսեի]] և այլոց հետ հիմնել է «[[Ասիա]]կան ընկերություն» և «Ժուռնալ Ազիատիկ» հանդեսը։ «Պատմական և աշխարհագրական հիշատակություններ [[Հայաստան]]ի մասին» (հատոր 1—2, [[1818]]—[[19]]) ուսումնասիրությունների ժողովածուներում Անտուան Սեն-Մարտենը նկարագրել է [[հայոց լեզու]]ն, տվել [[Հայաստան]]ի [[պատմություն]]ն ու [[աշխարհագրությու]]նը, կազմել հայ իշխանների ժամանակագրությունը, ուսումնասիրել [[Ստեփանոս Օրբելյան]]ի կյանքն ու գործը, [[Մեծ]] և [[Փոքր]] [[Հայքեր]]ի վիճելի տեղանունները, վերլուծել [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն]]ը», նկարագրել [[Դվին]]ը և [[Հայաստան]]ի այլ քաղաքներ։ Անտուան Ժան Սեն-Մարտենը անդրադարձել է հայկական առակներին ու դրանց հեղինակներին, հայերեն ձեռագրերին, [[Արշակ Բ]]-ի ապստամբությանը, [[Արշակունիներ]]ի հարստության սկզբնավորմանը Պարսկաստանում և Հայաստանում։