«Սեն-Ժոն Պերս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Saint-John Perse 1960.jpg|Ալեքսի Սեն-Ժոն Պերս|մինի|աջից]]
'''Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս''' (Saint{{lang-Johnfr|Marie-René-Auguste-Alexis Perse)և[Leger}}) ([[1887]]-[[1975]])], ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։
 
[[1916]] թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ [[1940]] թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել [[ԱՄՆ]]։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսը առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», [[1909]])։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» ([[1924]]) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», [[1942]], «Քամիներ», [[1946]]) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» ([[1957]]), «Ժամանակագրություն» ([[1960]]), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ ([[1960]])։