«Աբուսահլ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
No edit summary
|թագուհի=
}}
'''Աբուսահլ-Համազասպ''' (ծն. թ. անհտ.– [[972]]), [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավոր]] ([[958]]-[[972]]), [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] որդին և [[Դերենիկ Արծրունի|Դերենիկ Արծրունու]] եղբայրը։ Աբուսահլ-Համազասպի օրոք Վասպուրականի թագավորությանը, հակառակ [[Բագրատունիներ]]ի, հակվում է [[Բյուզանդիա]]յի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։
 
== Պատմություն==
Աբուսահլ-Համազասպ հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին ([[965]]), պատսպարեց հունադավանության պատճառով [[Անի]]ից վտարված Վահան կաթողիկոսին ([[968]])։
[[Պատկեր:Հայ-Բագրատունիների-տերությունը-9-րդ-դարի-վերջին-և10-րդ-դարի-սկզբին-600x415.jpg|մինի|[[Բագրատունյաց Հայաստան]]]]
[[Վասպուրական]]ի թագավոր Աբուսահլ-Համազասպը (Աբուսահլ Արծրունի), ծնվել է [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավորության]] [[մայրաքաղաք]] [[Վան]]ում՝ նրա առաջին թագավոր [[Գագիկ-Խաչիկ]]ի ընտանիքում: Իշխել է [[958]] թվականից` հաջորդելով ավագ եղբորը՝ [[Դերենիկ Ա Արծրունի|Դերենիկ]]ին: Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Մշակույթ|մշակութային]] մեծ վերելքի է պատրազտում: Ամբողջ [[Վասպուրական]]ով մեկ լայն շինարարություն ծավալվեց:<ref>www.lib.armedu.am</ref>
 
Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է [[Հայաստան]]ում [[Ավատատիրություն|ավատատիրական]] հարաբերությունների խորացման, ինչպես նաև [[Արաբական խալիֆայություն|արտաքին ուժերի]] միջամտության հետևանքով։ Վասպուրականի իշխան Գագիկը [[Ատրպատական]]ի [[արաբ]]ական ամիրայության օգնությամբ անջատվել է [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունյաց միասնական պետություն]]ից և իրեն հռչակել անկախ [[թագավոր]]։
 
Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում [[Վասպուրական]] (բացառությամբ [[Գաբիթյան]] և [[Պարսպատունիք]] գավառների), [[Մոկք]] նահանգները, [[910]]-ական թվականներին՝ նաև [[Այրարատ]]ի [[Մասյացոտն]], [[Կոգովիտ]], [[Բագրևանդ]], [[Ծաղկոտն]] գավառները, [[Դվին]]ն իր մերձակայքով, [[Աղձնիք]]ի [[Սասուն]] և [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառը։
 
[[Պատկեր:Suphan 01.jpg|մինի|[[Սիփան]] լեռը. [[Վանա լիճ|Վանա լճից]] արևմուտք|ձախից]]
Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ [[Արաքս]]ից մինչև [[Կորդվաց լեռներ]]ը և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ [[Պարսկահայք]]ի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը [[Մեծ Հայք]]ի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։
[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
[[11-րդ դար]]ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են [[Խլաթ]]ի ու [[Մանազկերտ]]ի ամիրայությունները։ Պետության [[մայրաքաղաք]]ն էր [[Վան]]ը, հոգևոր կենտրոն՝ [[Աղթամար]] կղզին։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Եթե Գագիկ-Խաչիկի ու Դերենիկ-Աշոտի օրոք Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Քաղաքականություն|քաղաքական]] գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ, ապա Աբուսահլի օրոք հակվում է [[Բյուզանդիա]]յի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Աբուսահլ-Համազասպ հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին ([[965]]), պատսպարեց հունադավանության պատճառով [[Անի]]ից վտարված Վահան կաթողիկոսին ([[968]])։
 
[[Պատկեր:Ахтамар Сурб Хач.jpg|մինի|ձախից|[[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի]]]]
== Տես նաև ==
* [[Աղթամարի կաթողիկոսություն]]
* [[Վասպուրականի թագավորություն]]
== Արտաքին հղումներ ==
* [http://archive.today/0WWbN#selection-435.0-481.66 Վասպուրականի թագավորություն]
82 200

edits