«Օրգանական քիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 78.
հետ:Վերջինիս նման այն հնարավորություն տվեց կանոնակարգել (սիստեմավորել) հսկայական գործնական նյութ,նախապես կանխատեսել նոր նյութերի գոյությունը,ինչպես նաև ցույց տալ դրանց ստացման ճանապարհը:Իսկ դա
ապահովեց օրգանական սինթեզի չտեսնված հաջողությունները:Այժմ էլ քիմիական կառուցվածքի տեսությունը ծառայում է ուղենիշ օրգանական քիմիայի բոլոր հետազոտություններում:
 
== Օրգանական միացությունների հոմոլոգիական շարքերը ==
 
Օրգանական միացությունների բազմազանության մեջ կարելի է առանձնացնել նյութերի խմբեր,որոնք քիմիական հատկություններով նման են և մեկը մյուսից տարբերվում են CH<sub>2</sub> խմբով:
 
Քիմիական հատկություններով համանման և մեկը մյուսից CH<sub>2</sub> խմբով տարբերվող միացությունները կոչվում են հոմոլոգներ:Հարաբերական մոլեկուլային զանգվածի աճման կարգով դասավորված հոմոլոգները առաջացնում են հոմոլոգիական շարք:CH<sub>2</sub> խումբը կոչվում է հոմոլոգիական տարբերություն:
 
Հոմոլոգիական շարքի օրինակ է ծառայել սահմանային ածխաջրածինների (ալկանների) շարքը:Այդ շարքի պարզագույն ներկայացուցիչը [[մեթան]]ն է:Մեթանի հոմոլոգներն են՝ [[էթան]]ը C<sub>2</sub>H<sub>6</sub>,պրոպանը C<sub>3</sub>H<sub>8</sub>, բութանը C<sub>4</sub>H<sub>10</sub>,պենտանը C<sub>5</sub>H<sub>12</sub>,հեքսանը C<sub>6</sub>H<sub>14</sub>,հեպտանը C<sub>7</sub>H<sub>16</sub> և այլն:Ցանկացած հաջորդ հոմոլոգի բանաձև կարելի է ստանալ նախորդ ածխաջրածնի բանաձևին ավելացնելով հոմոլոգիական տարբերությունը:
 
Հոմոլոգիական շարքի բոլոր անդամների մոլեկուլների բաղադրությունը կարելի է արտահայտել միասնական ընդհանուր բանաձևով:Սահմանային ածխաջրածինների դիտարկված հոմոլոգիական շարքի համար այդ բանաձևն է՝ C<sub>n</sub>H<sub>2n+2</sub>,որտեղ n-ը ածխածնի ատոմների թիվն է:
 
Հոմոլոգիական շարք կարելի է կառուցել օրգանական միացությունների տարբեր դասերի համար:Իմանալով հոմոլոգիական շարքի որևէ անդամի բաղադրությունը կարելի է հետևություն անել այդ շարքի ներկայացուցիչների հատկությունների մասին:Դա պայմանավորված է հոմոլոգ հասկացության կարևորությունը օրգանական քիմիան ուսումնասիրելիս:
 
== Տես նաև ==
 
* [[Օրգանական միացություններ]]
 
[[Կատեգորիա:Քիմիայի բաժիններ]]