«Մասնակցի քննարկում:Armghukassyan»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{subst:ողջույն}}»:)
 
| style="background:#ffefe0; border:1px solid silver; -moz-border-radius-bottomleft:12px; -webkit-border-bottom-left-radius:12px; border-bottom-left-radius:12px; height:30px; padding-left:1em" | [[Պատկեր:Nuvola apps bookcase.svg|18px|link=Վիքիպեդիա:Գլոսսարիում]] [[Վիքիպեդիա:Գլոսսարիում|Գլոսսարիում]]
|}
 
== ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԸ 1905-1906թթ. ==
 
ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԸ 1905-1906թթ.
 
Եթե զուգահաեռներ անցկացնենք 20-րդ և 21-րդ դարասկզբների հայ-ադրբեջանական (թաթարական) հարաբերությունների միջև, ապա կտեսնենք, որ պատկերը նույնն է: Եվ այն ժամանակ և այսօր այդ հարաբերությունները թշնամական են: Պատմությունը կարծես կրկնվում է, թաթար-ազերիները ոչինչ չեն սովորել պատմությունից, իսկ պատմությունը պատժում է բոլոր նրանց, ովքեր դասեր չեն քաղում ներկայի և ապագայի համար: Լինելով խիստ այժմեական՝ «1905-1906թթ. հայ-թաթարական ջարդերը» թեման հայոց պատմության գործող դասագրքերում լիարժեք չեն ներկայացված: Սովորողներն այդպես էլ ամբողջական, կոնկրետ ու հստակ պատկերացում չեն ստանում այդ ընդհարումների պատճառների, ընթացքի, հետևանքների և նշանակության մասին: Այդ հարցում ուսուցչին օգնելու նպատակով ստորև ներկայացնում ենք թեմայի ծավալուն պլանը և գրականության մեջ եղած նյութերի մեր կողմից մշակված ու համակարգված շարադրանքը:
ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՊԼԱՆ
1. Ցարիզմը և ազգային կոտորածների կազմակերպումը
2. Ցարական ինքնակալության կողմից որպես բախվող ուժեր հայերի և թուրքերի ընտրության պատճառները
3.Հայ-թաթարական կոտորածների առիթը և սկիզբը: Բաքվի ջարդերը
4. Կոտորածները Երևանի և Նախիջևանի գավառներում
ա) Նիկոլ Դումանը Արարատյան աշխարհի ընդհանուր զորահրամանատար
բ) Թուրք-թաթարների նախապատրաստությունները նոր կոտորածների և նրանց նպատակը
գ) Կոտորածները Նախիջևանում և գավառներում
դ) Կոտորածները Երևանում և գավառներում
5. Կոտորածները Ղարաբաղում և Զանգեզուրում
ա) Թուրք-թաթարների նախապատրաստությունը և սպայակույտի ծրագիրը
բ) Հայերի նախապատրաստվելը ինքնապաշտպանության
գ) Կռիվները Շուշիում
դ) Արյունահեղությունները Ասկերանի շրջանում: Գիլափլու և Ավդալ գյուղերի կործանումը
ե) Կոտորածները Զանգեզուրում: Մինքենդի կործանումը
6. Կոտորածները Գանձակում և Գավառում:
7. Կոտորածները Թիֆլիսում
8. Ռուսական զորքերի մասնակցությունը կոտորածներին
9. Հայ-թաթարական կոտորածների հետևանքները
10. Հայ-թաթարական ջարդերը և արտաքին աշխարհը
1. Ցարիզմը և ազգամիջյան կոտորածների կազմակերպումը Անդրկովկասում
 
1905-1907թթ. ծանր և վտանգներով լի ժամանակներ էին ցարական Ռուսաստանի համար: Ռուս-ճապոնական պատերազմում ցարիզմի կրած պարտությանը գումարվել էր հեղափոխական և ազգային-ազատագարական պայքարի բռնկումը ամբողջ կայսրությունով մեկ՝ Մոսկվայից և Պետերբուրգից մինչև ազգային ծայրամասերը: Այդ ցնցումներից էլ երերում էր հոգևարքի մեջ ընկած ցարական ինքնակալության վիթխարի շենքը: Ազգային և սոցիալական շարժումների հսկայական ալիքը հասավ նաև բազմազգ Անդրկովկաս, ուր տարբեր ազգերի ազատագրական շարժումներն ամբողջովին ձուլվել էին աշխատավորական զանգվածների սոցիալական կռիվների հետ և վերածվել համաժողովրդական հուժկու շարժման ընդդեմ ցարական ինքնակալության: Ցարիզմն այստեղ կորցրեց իր ոտքի տակի հողը: Նա անզոր գտնվեց ճնշելու այստեղ ծավալված ցույցերը, հանրահավաքները, գործադուլները, ապստամբությունները, զինված ելույթներն ու ազգային կռիվները: Անդրկովկասում թուլացել էին ցարիզմի ոստիկանական մեխազնիզմները, չէին բավականացնում ռազմական ուժերը և նա հասկացավ, որ միայն ոստիկանական ուժերով ու զինված միջամտությամբ հնարավոր չէր ճնշել համաժողովրդական շարժումները: Հարկավոր էր գտնել ուրիշ միջոցներ: Ցարական կառավարող շրջաններն այդ շարժումների առաջն առնելու համար որոնեցին ու գտան այդ միջոցները: Նրանք հասկացան, որ հաջողության հասնելու միակ գրավականը համաժողովրդական ուժերի ջլատումն է ու մասնատումը, ազգամիջյան ընդհարումների ու կոտորածների կազմակերպումը: Փաստորեն ցարիզմը որդեգրեց «բաժանիր, որ տիրես» հին հռոմեական փորձված մեթոդը, որը դարձավ նրա ներքին քաղաքականության օրգանական և անբաժանելի մասը Անդրկովկասում: Բացի ազգամիջյան կոտորածներից, ցարական կառավարությունը մեծ տեղ հատկացրեց նաև ահաբեկչական ակտերին, սադրիչ գործողություններին և ռեակցիոն քարոզչությանը: Հասարակության տականքներից կազմակերպվեցին ռուս միապետականների «հայրենա-սիրական» կուսակցությունները (որոնց ժողովուրդը «սև հարյուրակներ» անունը տվեց), որոնք ամենուր ջարդարարական, ահաբեկչական գործողություններ ծավալեցին: Ազգամիջյան թշնամություն սերմանման, կոտորածների ու ջարդերի կազմակերպման մեջ վճռական դեր խաղացին ցարական բարձրաստիճան չինովնիկները, հոգևորականությունը, ռեակցիոն կալվածատերերը, հասարակության հետամնաց խավերը և մութ ուժերը: Առավել դաժանորեն ընթացան հատկապես հրեական ջարդերը և հայ-թաթարական կոտորածները:
 
2. Ցարական ինքնակալության կողմից որպես բախվող ուժեր հայերի ու թաթաների ընտրության պատճառները
 
Ցարական ինքնակալությունը՝ Անդրկովկասում որպես թշնամի ուժերի, որոշեց միմյանց դեմ հանել հայերին և Կովկասի թաթարներին (ազերիներին): Հայերի և թաթարների ընտրությունը ցարական կառավարության կողմից պատահական ընտրություն չէր, այլ նախօրոք մտածված ու կշռադատված քայլ, որի հիմքում ընկած էին հետևյալ պատճառները.
ա. Ցարական ինքնակալությունը շատ լավ գիտեր, որ Կովկասում ամենից կազմա-կերպված, ամենից զարգացած և տնտեսապես հզոր, ամենից տաղանդավոր ու առա-ջադիմական, հեղափոխականորեն և նորովի տրամադրված ժողովուրդը հայ ժողովուրդն է: Անհրաժեշտ էր ամենից առաջ մեկուսացնել հայությանը, սանձահարել ու զսպել նրա առաջադիմական ձգտումները և ազատագրական-հեղափոխական հակումները:
բ. Առաջավորի ու նորի կրող քաղաքակիրթ հայ ժողովրդի դեմ, որպես ազգային ու ռաս-սայական թշնամանք բորբոքող, ջարդ ու կոտորաներ սփռող ուժը ցարիզմի կարծիքով կարող էր լիներ Կովկասի թուրք-թաթարների վայրենի ցեղն իր հետամնացությամբ, տգիտությամբ և կրոնական մոլեռանդությամբ, որի բնազդի մեջ արմատացած էր թալանն ու կողոպուտը, մահն ու սպանությունը, ջարդն ու կոտորածը: Այս հատկա-նիշների շնորհիվ նա հեշտությամբ կարող էր դառնալ բութ գործիք ցարական Ռուսաստանի ձեռքին:
գ. Բացի այդ, թուրք-թաթարական խոշոր կալվածատերերը՝ խաները, բեկերը և աղալար-ներն, անցնելով ռուսական տիրապետության տակ, պահպանել էին անօրինական ճանապարհներով ձեռք բերած իրենց կալվածքները, դասային արտոնությունները, ավատապետական լայն իրավունքներն ու առանձնաշնորհումները ոչ միայն Արևելյան Անդրկովկասում, այլև Ռուսահայաստանում:Այդ պատճառով թուրք-թաթարական խոշոր հողատերերի ռեակցիոն խավերը աշխատում էին հնազանդորեն ծառայել ցարին, հարգել նրա վեհապետական իշխանությանը: Այլ կերպ ասած, ցարիզմը Անդրկովկասում հանձին թուրք-թաթարական ռեակցիոն խաների, բեկերի ու աղալարների ուներ իր ամուր հենարանը:
դ. Թուրք-թաթարներն անհանդուրժողական վերաբերմունք ունեին հայերի նկատմամբ: Բանն այն է, որ 1984-96թթ. կոտորածներից հետո տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվել էին Անդրկովկաս ու բնակություն հաստատել Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Անդրկովկասում՝, որի շնորհիվ մեծացել էր նրանց տեսա-կարար կշիռը հարևան ժողովուրդների շրջանում: Մեծ էր հայերի հոսքը հատկապես արդյունաբերական Բաքու: Արդեն XXդարի սկզբներին Բաքվի 225 հազար բնակչից 52 հազարը հայեր էին (թուրք-թաթարները 86 հազար էին), որոնք թուրք-թաթարներից գնելով նրանց նավթահանքերն ու նավթահորերը բազմապատկում են իրենց տնտեսական հզորությունը: Շնորհիվ իրենց ձեռներեցության, առևտրական արտակարգ ընդունակությունների, հայ ձեռնարկատերերը շատ կարճ ժամանակա-միջոցում, ընդամենը 20-30 տարվա ընթացքում, ոչ միայն դիզեցին հսկայական կապիտալներ և հարստություն, այլև իրենց ձեռքը վերցրին Բաքվի արդյունաբերության հրամանատարական բարձունքները: Հայերը առաջնակարգ դիրք գրավեցին նաև մասնագետների, ճարտարագետների, պետական պաշտոնյաների և մտավորական-ների հոծ բազմությամբ: Հայ դրամատերերը շատ առաջ անցան և գերազանցեցին երբեմնի մեծազոր բեկերին ու վրաց արքայազուներին՝ հաղթող դուրս գալով տնտեսական մրցակցությունից: Այս հանգամանքը գրգռում էր թուրք-թաթար մեծա-հարուստներին, որոնք չկարողանալով մրցել հայերի հետ, այլևս չէին հանդուրժում նրանց բարգավաճումը թաթարական միջավայրում: Ցարական կառավարությունը հայ-թաթարական ջարդերը կազմակերպելիս օգտագործեց նաև անհանդուրժողա-կանության այս մթնոլորտը:
ե. Հայերը թուրք-թաթարների շրջանում անվստահություն էին վայելում և երկյուղ ներշնչում: Թուրք-թաթարները տարիներ շարունակ տեսել էին այն հերոսական կռիվները, որ մղում էին հայերը սահմանից այն կողմ, իրենց ցեղակից օսմանյան թուրքերի դեմ՝ ձգտելով վերականգնել իրենց անկախ պետականությունը: Հակառակ իրենց կրած աղետներին ու կոտորածներին, հայերը, 1903թ. եկեղեցական օրենքի ընդունումից ի վեր ծառացան նույնիսկ ամենազոր ցարական բռնապետության դեմ՝ մղելով համառ ու հերոսական պայքար: Ցարիզմի դեմ հայերը ոտքի ելան ամենուր, անգամ թաթարական քաղաքներում, նրանց ապշած ու սարսափած աչքերի առջև: Եվ թուրք-թաթարները սկսեցին երկյուղ կրել, որ մի օր, երբ քայքայվի ռուսական կայսրությունը, հայերը կստեղծեն իրենց անկախ պետականությունը և վտանգավոր կդառնան նրանց գոյության համար:
Վերը նշված այս հանգամանքները հաշվի առնելով՝ ցարական ինքնակալությունը ազգա-միջյան կոտորածներ հրահրեց հայերի և թուրք-թաթարների միջև՝ նպատակ ունենալով.
ա. կոտորածների միջոցով շեղել անդրկովկասյան ժողովուրդների ուշադրությունը ռուսական հեղափոխությունից
բ. ջլատել, մասնատել անդրկովկասյան ժողովուրդների ուժերը և համատեղ պայքարի հնարավորությունը ցարակական ինքնակալության դեմ, ապահովել հեշտ հաղթանակ նրանց նկատմամբ
 
3. Հայ-թաթարական կոտորածների առիթը: Բաքվի ջարդերը
 
Ցարական կառավարությունը հայ-թաթարական ջարդերը նախապատրաստեց և կազմակերպեց մեծ վարպետությամբ: Կովկասյան տեղական իշխանությունները և ոստիկանությունը հանձնարարություն էր ստացել, որ նրանք թույնով լցնեն հայերին թաթարների նկատմամբ և թաթարներին հայերի նկատմամբ: Դեռ 1905թ. հունվարին Բաքվի նահանգապետ Նակաշիձեն իր մոտ էր կանչել մուսուլմանների մի խումբ առաջնորդների և հայտնել նրանց, որ շուտով Բաքվում կլինի հայերի զորաշարժ և հավանաբար նրանք հակազդեցություն ցույց կտան: Ուստի նա մուսուլման առաջներդներին առաջարկում է համագործակցել իշխանությունների հետ և ջարդերի մասին բացահայտ քարոզչություն ծավալել բոլոր մզկիթներում: Բացի քարոզչությունից և կրքերը բորբոքելուց թուրք-թաթա-րական առաջներդներն ոգեշնչված ռուսական իշխանությունների հովանավորությունից, ստեղծում են «Դեֆայի» (պաշտպանություն) կազմակերպությունը, որը ձեռնարկում էր տեռորիստական ակտեր, կատարում սպանություններ, տարածում թռուցիկներ՝ լուսնի վրա խաչվող երկու դաշույնների կնիքով: Լսելով թաթարների քարոզչությունը կոտորածների ու ջարդերի մասին, հայ բնակչությունը նահանգապետից պահանջեց, որ նա քայլեր ձեռնարկի կոտորածները կանխելու համար: Հայերի պահանջ-խնդրանքին նահանգապետը պատասխանում է, որ ամեն ինչի մեղավորը հայերն են և նրանց փրկություն չկա: Արյունարբու նահանգապետը գաղտնի հրահանգ ուներ, ոչ միայն չմիջամտել արյունոտ դեպքերին, այլ պաշտպան կանգնել թուրք-թաթարներին և օգնել նրանց: Արդեն փետրվարի սկզբներին Բաքվում ամեն ինչ պատրաստ էր՝ թաթաների կրքերը բորբոքված և մթնոլորտը շիկացած, մնում էր մի կայծ, մի առիթ հրդեհը բռնկելու համար: Շուտով առիթը ստեղծվեց: Թուրք հայտնի հրոսակ Աշուրբեկովը, խաբեությամբ բռնաբարում է մի հայ երեխայի: Այդ ամենին տեղյակ Սարգիս անունով հայը սպառնում է նրան: Բեկը, որպեսզի ծածկի իր հանցանքը, սպանում է Սարգսին: Ոստիկանությունը ձերբակալում է նրան: Սկսվում է դատավարությունը: Դատի ավարտից հետո Սալյանսկի գնդին պատկանող մի խումբ զինվորներ նրան տանում են բանտ: Ճանապարհին բեկը դիմում է փախուստի: Ռուս պահակախումբը, որի մեջ կար նաև հայ զինվոր, սկսում է կրակել փախչողի վրա: Նա սպանվում է հայ զինվորի արձակած գնդակից: Սպանության լուրն արագ տարածվեց թուրք-թաթարների մեջ և նրանք որոշեցին վրեժ լուծել: Անցավ մի քանի օր: Փետրվարի 6-ն էր: Հայոց եկեղեցու բակում և դիմացի Պարապետ կոչված հրապարակում հավաքված էին հայերի մեծ բազմություն: Այստեղ էր և ռուսական բանակի այն հայ զինվորը, որը սպանել էր Աշուրբեկովին: Հանկարծ թաթար Բաբաև մոտեցավ նրան և ատրճանակով վիրավորեց: Հայերը իսկույն բռնեցին Բաբաևին և հանձնեցին ոստիկանին: Բայց ճարպիկ թուրքը փախուստի դիմեց: Մի քանի հայ երիտասարդ սլացան նրա ետևից և սպանեցին հանդուգն ոճրագործին: Եվ սա դարձավ արյունոտ իրարանցումի ազդանշան: Նույն փետրվարի 6-ի օրը թուրքերը Բաբաևի դիակը դնելով սայլի վրա՝ պտտեցին թաթարական թաղամասերի մեջ՝ վրեժի կոչելով նրանց հայերի դեմ: Իշխանությունները ոչ մի փորձ չարեցին դադարեցնելու նրանց վտանգավոր, սադրիչ գործողությունները: Նույն օրը երեկոյան թուրք-թաթարական խուժանը զինված խմբերով փողոց թափվեց ու սկսեց աջ ու ձախ ջարդել հայ անցորդներին: Մինչև կեսգիշեր տևեց թուրք հրոսակների սանձարձակությունները: Իսկ հաջորդ օրն արդեն սկսվեց թուրք-թաթարների զինված գրոհներն ու կոտորածները: Սարսափն աննկարագրելի էր: Ջարդարար խուժանը տեսնելով, որ հայ բնակչությունը հանկարծակի է եկել և գլուխը կորցրել, սկսեց այրել նրանց տները: Վառեցին բազմաթիվ բնակարաններ իրենց տերերի հետ: Հրո ճարակ դարձան մեծ կարողության տեր Լալայանի և Ադամյանի ընտանիքները: Երկար ժամանակ Ադամյանը պաշտպանվում էր՝ իր այրվող տան պատշգամբից գետին տապալելով մեկ-երկու տասնյակ հրոսակների: Այսպես շատ շքեղ տներ վառվեցին, գույք և ունեցվածք թալանվեցին և մարդիկ կոտորվեցին: Խուճապահար հայերը դիմեցին նահանգապետ Նակաշիձեին՝ աղերսելով պաշտպանել իրենց: Նա ոչ միայն չպաշտպանեց, այլ ավելի բացահայտ սկսեց ղեկավարել թուրք հրոսակների արշավանքները հայերի դեմ: Նա ձիու վրա նստած, կոզակների հետ անցնում էր փողոցներով և դիտում արյունալի տեսարանները: Նահանգապետն իրեն արդարացնում էր, թե անզոր է կոտորածների դեմ, որովհետև չկան բավականաչափ ուժեր: Նա մերժեց նաև հայերի ինդրանքը զենք տալ իրենց ինքնապաշտպանության համար:
Մոտ քառասուն ժամ թշնամին անարգել ու անպատիժ կատարում է իր արյունոտ սպանդը: Մեկ ու կես օր սպասելուց և խաղաղության ապարդյուն հորդորներ կարդալուց հետո միայն հայերը դաշնակցության գլխավորությամբ որոշեցին դիմել ինքնապաշտպանության: Նիկոլ Դումանը, որը գտնվում էր Բալախանի նավթահանքերում, անցավ Բաքու և հապշտապ կազ-մակերպեց հայության ինքնապաշտպանությունը: Քաղաքում էին նաև Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը և ուրիշները: Հայկական փոքրիկ զինված խմբերի հանդես գալը անմիջապես ազդեցին դեպքերի ընթացքի վրա: Հռչակավոր հայդուկապետ Նիկոլ Դումանի ղեկավարությամբ հմուտ, փորձված մեր ռազմիկների անվրեպ գնդակները նոսրացնում էին խառնիճաղանջ ամբոխի շարքերը՝ առաջացնելով սարսափ, խուճապ ու փախուստ: Հաջողությամբ մաքրելով հայկական թաղերը թուրքական հրոսակներից՝ հայկական զինված խմբերը նետվեցին թաթարական թաղերը (ՂուբաՄեյդան, Շեմախինկա և այլն) և ջարդեցին նրանց: Կազակները տեսնելով այս՝ փորձեցին զինաթափել հայերին (ձեռք չտալով թուրքերին), բայց չհաջողվեց: Թաթարական ջարդարար խուժանը հանդիպելով հայկական քաջարի զինված խմբերին՝ ամենուրեք սկսեցին հետ նահանջել՝ հավաքելով իրենց սպավածներին ու վիրավորներին: Աննկարագրելի տեսարան էր ներկայացնում նավթային մայրաքաղաքը: Կյանքը մեռել էր, չկար նախկին աշխուժ եռուզեռը: Այս ու այն կողմ ծխացող տներ էին, փշրված ապակիներ, կահկարասի, անդամահատված կանայք, ածխացած երեխաներ, այլանդակված դիակներ:
Փետրվարի 9-ին պարտված թուրքերը հաշտություն խնդրեցին: Հայերը ընդունեցին այդ առաջարկը: Չնայած զինված խմբերը ցրվեցին, բայց գործը դրանով չավարտվեց: Դաշնակ-ցությունը մահվան էր դատապարտել գեներալ-նահանգապետ Նակաշիձեին, անհրաժեշտ էր ի կատար ածել այն:
1905թ. մայիսի 11-ին, ցերեկվա ժամը 15-ին մոտ, երբ հայերի դահիճ գեներալ-նահան-գապետ Նակաշիձեն կառքով սլանում էր քաղաքի կենտրոնական պողոտայով, քաջարի Դրոն ռումբը նետեց նրա կառքի վրա և ահավոր դղրդյունի մեջ Նակաշիձեի ջախջախված ու այլանդակված դիակը փռվեց գետնին: Կառքը երկու կես էր եղել, սպանվել էր կառապանը, Նակաշիձեի ծառան և մի թուրք մրգավաճառ: Թեև սարսափ ընկավ Բաքվի մեջ, բայց հայերը ներքուստ հրճվանքի մեջ էին: Հարվածը մեծ արձագանք գտավ: Նույնիսկ Նիկոլայ II ցարը ցավակցություն հայտնեց սպանվածի ընտանիքին: Նակաշիձեի փոխարեն նահանգապետ նշանակվեց դարձյալ հայատյաց վրաց մի իշխան՝ զորավար Ամիլախվարին:
Հայերի կողմից հետապնդվեցին նաև ռուս, թուրք և վրացի այլ պաշտոնյաները, որոնք զինել ու խրախուսել էին Բաքվի հայերի ջարդերը: Դրանցից են Մահմեդբեկովը (վիրավոր-վեց), Միքելաձեն և Շահտախտինսկին (սպանվեցին): Թուրք-թաթարները Բաքվում հայերի հետ կնքած հաշտությունը դիտում էին որպես ժամանակավոր երևույթ: Մեր անուղղելի դրացինեը գոհ չմնացին իրենց նյութած սարսափների արդյուքներից և յոթ ամիս հետո, 1905թ. օգոստոսի 20-ին կրկին վերսկսեցին ջարդն ու կոտորածը ավելի խոշոր չափերով ու ծավալով, որը շարունակվեց մինչև 25-ը: Դարձյալ մահ ու ավեր, արյուն ու կրակ: Հրդեհվեցին Բալախանի հանքերը, կրակի ճարակ դարձան հարյուրավոր հանքահորեր և տներ: Կրակը լափեց նավթարդյունաբերական ձեռնարկությունների շուրջ 80%-ը: Օգոստոսյան արհավիրքին զոհ գնացին շուրջ 400 հոգի, որից 270-ը թուրք, 130-ը հայ ու այլազգի: Կորուստը կազմում էր 25 մլն ռուբլի: Թվում էր թե այս ջարդերը պետք է վերջինը լինեն Բաքվում, բայց թուրք-թաթարները չհանգստացան: Այն նորից բռնկվեց 1905թ. հոկտեմբերի 17-ի ցարական մանիֆեստից հետո: Հոկտեմբերի 20-ին կրկին գործի դրվեցին ցարիզմի դիվային ուժերը: Իշխանությունների թողտվության պայմաններում այստեղ բարձրացավ թուրք-թաթարական դժոխքի երրորդ ալիքը: Սրանից հետո միայն հանդարտվեցին կրքերը Բաքվում:
 
4. Կոտորածները Երևանի և Նախիջևանի գավառներում
ա) Նիկոլ Դումանը Արարատյան աշխարհի ընդհանուր զորահրամանատար
 
Կոտորածների ալիքը կայծակնային արագությամբ Բաքվից անցավ Երևան, տարածվեծ հայկական գավառները և Անդրկովկասի հայաշատ վայրերը: Դեռևս 1905թ. փետրվարի 18-ին Բաքվի կոտորածներին անմիջապես արձագանքեց Երևանը, որին հաջորդեց Նաիջևանը և կրկին Երևանը, ապա կոտորածի հողմն անցավ Շարուր-Դարալագյազ, Զանգեզուր ու Ղարաբաղ, իսկ հետո Գանձակ ու Թիֆլիս, ուրիշ շատ վայրեր ու հայաշատ շրջաներ: Հայ ժողովրդի համար օրհասական այս ժամին կրկին օգնության հասան նրա հերոս զավակները՝ ֆիդայիները՝ Կովկասի տարբեր անկյուններից ու Արևմտյան Հայաստանից: Այսպես նրա երկու մեծ հատվածների ճակատագիրը կրկին նույնացան ընդհանուր դժբախտությունների բովի մեջ: Բայց, եթե մինչև հայ-թաթարական կոտորածները թուրքական լծի տակ հեծող ու բնաջնջվող արևմտահայ եղբայրներին իրենց նյութական և բարոյական աջակցությունն էին բերում արևելահայերը, ապա այժմ կատարվեց հակառակը: Այս անգամ հայության արևելա-հայ «ապահով» հատվածն է ստիպված լինում իր գոյության դժնդակ կռիվը մղել նույն ջարդա-րար հրեշի դեմ: Այժմ արդեն արևմտահայության լավագույն զավակներն էին ձգտում հաս-նելու Կովկաս՝ հայ-թաթարական ռազմադաշտ, միանալու և օգնելու դժբախտության մեջ գտնվող արևելահայ եղբայրներին: Թշնամին նույնն էր, նույն թուրքական պատուհասը, ջարդող ու ասպատակող թաթար խուժանը: Բաքվից անմիջապես հետո Երևան տեղափոխ-վեց և Արարատյան աշխարհի ռազմական ուժիերի ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց քաջ հայդուկապետ Նիկոլ Դումանը, որը Բաքվի դեպքերից հետո մեծ ժողովրդականություն էր վայելում: Այստեղ էին խիզախ ռազմիկներ Սաքոն, Դրոն, Խեչոն, Ռաշիդը և կովկասահայ ուրիշ հին ու նոր խմբապետեր: Հայրենիքի արևելյան մաս էին հասել արևմտահայ նշանավոր ֆիդայիներ Սբաստացի Մուրադը, Կորյունը, Սեպուհը, Կայծակ Առաքելը, Ավոն, Քեռին, Առյուծ Ավագը, կոփեցի Մուշեղը, Համազասպը, Կոտոյի Հաջին, ղասապ Արամը, Վարժապետը, Հաջի Գևոն և շատ ուրիշներ:
Ստանձնելով Երևանյան նահանգի ինքնապաշտպանության կամզմակերպման ղեկա-վարությունը և ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարությունը՝ Նիկոլ Դումանը պետք է լուծեր մի շարք դժվարին խնդիրներ: Արարատյան աշխարհում հայ ազգաբնակչությունն անզեն էր: Անհրաժեշտ էր զինել ժողովրդին: Համեստ միջոցներով պետք էր զինական ֆոնդ ստեղծել, ապա ինքնապաշտպանական խմբեր կազմակերպել, հապշտապ մարզել, վարժեցնել ու պատրաստել ահավոր կռիվների համար: Անհրաժեշտ էր դժվարությամբ ձեռք բերած զենքը փոխադրել տեղից-տեղ, այն էլ թշնամի կառավարության արթուն հսկողության տակ: Հին ֆիդային հանդես բերելով կազմակերպչական լուրջ ունակություններ և փայլուն ռազմավարական արվեստ՝ կարողացավ ժամանակին լուծել այդ բարդ ու կնճռոտ հարցերը: Նիկոլ Դումանի ղեկավարությամբ ամեն մի գյուղ, ամեն մի հայաբնակ վայր կազմակերպեց իր ինքնապաշտպանական խմբերը և հնարավորինս դրանք զինեց սեփական միջոցներով: Խմբապետերը, սակայն, ընտրվեցին դրսի ուժերից, որոնք առհասարակ ավելի հմայք ու ազդեցություն ունեին այս կամ այն վայրի ժողովրդի մեջ, քան տեղացի գործիչները: Այսպես էր պահանջում Դումանը, որը քաջածանոթ էր հայ ժողովրդի հոգեբանությանը: Հայ ինքնապաշտպանական խմբերը պետք է գործեն «ակն ընդ ական» կարգախոսով: Եթե թուրք-թաթարները սպանեին մեկ հայ, ապա յուրաքանչյուր հայ զոհի դիմաց մեր մարտիկները պետք է սպանեին կամ առեվանգեին մի քանի թուրք: Նիկոլ Դումանը պահանջում է, որ այս հրահանգը կատարվեր ամենայն խստությամբ: Բացի վերը նշվածից քաջ ֆիդային սպառնագրեր և մահավճիռներ արձակեց հայատյաց պաշտոնյաների դեմ: Պետք էր անխնա ոչնչացնել ամեն մի պաշտոնյայի, եթե նա փորձեր պաշտպանել թաթարին, փորձեր հայերի ձեռքից զենքը խլել և նրանց զինաթափ անել կամ խուզարկեր:
 
բ) Թուրք-թաթարների նախապատրաստվելը նոր կոտորածների և նրանց նպատակը
 
Թուրք-թաթարները Արարատյան աշխարհում ևս լրջորեն պատրաստվում էին կոտորած-ների կազմակերպմանը: Այստեղ թուրքական խուժանին ղեկավարում էին հետադեմ խաներն ու բեկերը: Նրանք ստեղծել էին «Ջանբեզարների» (մարմնից հոգնած, իրենցից ձեռք քաշած-ների) զինված կազմակերպությունը, որը կատարում էր ահաբեկչություն, սպանություններ և կոտորածներ: Թուրք-թաթարական խուժանի պարագլուխները կրում էին ֆես, կարմիր թևքեր և Մարգարեի սև դրոշը, որի վրա «ջիհադ» («սրբազան պատերազմ«) բառն էր գրված: Նրանք նույնպես թռուցիկներ էին տարածում, որոնց մեջ սրբազան պատերազմի կոչ էին անում անհավատ, դավաճան հայերի դեմ: Թուրք ավազակապետերը փորձում էին հայերի դեմ համաիսլամական դրոշի ներքո միավորել շիա և սունի մահմեդականներին, սակայն հաջողություններ չունեցան, սունի մահմեդականները հանդես բերեցին զսպվածություն և պահպանեցին չեզոքություն: Երևանի նահանգում նրանց նպատակն էր մաքրել Հայկական Անդրկովկասը և առաջին հերթին թուրք գերակշիռ բնակչությամբ շրջանները (օրինակՆախի-ջևանի գավառը) հայ տարրերից, կոտորել նրանց կամ ստիպել գաղթելու դեպի այլ վայրեր, այդպես տեր դառնալ հայերի հինավուրց հայրենիքին: Նույնիսկ շշուկներ էին պտտվում, որ օգտվելով Ռուսաստանի ծանր դրությունից Օսմանյան կայսրությունը Բայազետի փաշայու-թյան կողմից պատրաստվում է ներխուժել Հայաստան ու Կովկաս և ոտքի հանել Կովկասի 5-6մլն. մահմեդականներին: Սա ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ Բաքվում մշակված վերը նշված ծրագիրը թելադրվել էր Օսմանյան կայսրության կողմից:
 
գ) Կոտորածները Նախիջևանի գավառում
 
Ավերումի հողմը կարճ ժամանակամիջոցում անցավ Նախիջևան, ուր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը թուրք-թաթարներ էին: Այստեղ էլ իշխանությունները կանգնել էին թուրք-թաթարների թիկունքին և բորբոքում էին ազգային կրքերը: Տեղական պաշտոնները և ոստիկանությունը Նախիջևանում նույնպես թուրք-թաթարների ձեռքում էր: Թուրք-թաթարա-կան արյունարբու հրոսակների գլուխ էին կանգնել հայատյաց խաներն ու բեկերը: Նախի-ջևան քաղաքում և գավառում ջարդերը սկսվեցին 1905թ. մայիսի 12-ին և շարունակվեցին մինչև մայիսի 15-ը: Երեք օր շարունակ իշխանությունների աչքի առջև թուրք-թաթարական խուժանը կատարեց գինարբուքը՝ ամենուր ջարդ, հրդեհ, թալան ու կողոպուտ, կանանց բռնաբարում, եկեղեցիների և գերեզմանների սրբապղծում: Նրանք Բադամլու գյուղում ստիպեց 800 հայերի քահանայի հետ մուսուլման դառնալ՝ ածիլելով տղամարդկանց, թլփատելով երեխաներին, բռնաբարելով կանանց: Այդ վայրագությունների հետևանքով Նախիջևանում և գավառում վիրավորվեցին և զոհեցին շուրջ 400 հայեր: Սակայն հայերը հլու-հնազանդ իրենց գլուխը չդրեցին թշնամու յաթաղանի տակ: Հայ բնակչությունը համառ դիմա-դըրություն էր ցույց տալիս: Արագ կերպով կազմակերպվեց Նախիջևանի ինքնապաշտպա-նությունը, որի ղեկավարում էր անվանի ֆիդայի Սեբաստացի Մուրադը: Հայկական ուժգին հակահարվածի հետևանքով թշնամին երկնչեց և նահանջեց՝ տալով գրեթե նունքան զոհ, որքան ունեցել էին հայերը: Կատաղի մարտեր ծավալվեցին ավազակաբույն Ջարայի գրավ-ման ժամանակ, որտեղ զոհվեց քաջ Ասլանը, որը առաջապահ ուժերի գլուխն անցած գրոհում էր թշնամու դիրքերը: Կենտրոնական իշխանությունը ջարդերին «վերջ տալու» համար ուղարկում է «խաղաղարար» ուժեր զորավար Ալիխանով-Ավարսկու գլխավորությամբ: Ունենալով թաթարական ծագում, նա անմիջապես միացավ իր ցեղակիցներին և քաջալերեց նրանց արյունոտ վայարգությունները: Նախիջևանի Խանլախլար գյուղը պաշարումից «փրկելու» եկած զինվորները տեսան, որ խուժանի պարագլուխները ֆես ունեն, կարմիր թևքեր, Մարգարեի սև դրոշակ, որի վրա «ջիհադ» էր գրված: Հայկական զինված ուժերի հուժկու հարվածների տակ, թաթա-րական ցեղի վայրագ ամբոխը մայիսի 15-ին դադարեցրեց ջարդերը:
 
դ) Կոտորածները Երևանում և նույնանուն գավառում
 
Նախիջևանի արյունահեղությունից հետո, հայերի և թաթարների փոխհարաբերություն-ները կրկին ծայրահեղորեն սրվեցին Երևանում: Չնայած հայերը Երևանում ճնշող մեծամաս-նություն էին կազմում և ունեին պատրաստ ուժեր, բայց նախահարձակ չեղան: Նրանք ամեն կերպ խույս էին տալիս ընդհարումներից, հուսալով՝ թե մոլորված, անգիտակից թուրք զանգվածը շուտով խելքի կգա և կճանաչի իր թշնամուն և բարեկամին: Սակայն այդպես չէին մտածում թուրք-թաթարները: Նրանք առերես հայ ազդեցիկ շրջաններին հավաստիացնում էին, որ իրենց կողմից ջարդի որևէ առիթ չի տրվի, նունիսկ երդվում էին Ղուրանով: Բայց շուտով պարզվեց, որ կեղծ են նրանց բոլոր երդումներն ու խոստում-ները: 1905թ. մայիսի 23-ին, ցերեկվա ժամը 14-ին շուկայի տարբեր կողմերից թուրքերը սկսեցին հրաձգությունը հայերի դեմ, որի ժամանակ սպանվեցին և վիրավորվեցին 20-ի չափ հայեր: Կրկին հանկարծակիի եկած հայերը այդ օրը գրեթե զենքի չդիմեցին, մանավանդ, որ նահանգապետը միջամտելով խոստացավ պատժել չարագործներին: Նա փաստորեն չկատա-րեց իր խոստումը՝ ձերբակալելով ու պատժելով ընդամենը մի քանի խեղճ ու կրակների: Եվ ահա հաջորդ օրը հայերը միահամուռ կրակ բաց արին քաղաքի զանազան կողմերի վրա: Թուրքերը ոչ միայն կրակով պատասխանեցին, այլ փորձեցին զանգվածային գրոհով վերցնել հայկական թաղերը, բայց հայերի կազմակերպած դիմադրությունը ի դերև հանեց նրանց բոլոր ծրագրերը: Հետևյալ օրը թուրքերը տվեցին 100 սպանված և դրանից ավելի շատ վիրա-վորներ: Մայիսի 25-ի այդ ծանր կորուստները ճնշող տպավորություն թողեցին խուժանի վրա, որը հետ նահանջեց ու այլևս հրաժարվեց բաց կռվի ելնելու: Նիկոլ Դումանի գլխավորությամբ հայերի կտրուկ ու խիզախ հակահարվածը փրկեց Երևանը: Թուրք-թաթարական հրոսակ-ները տեսնելով, որ անզոր են զենքի ուժով հայերին հաղթելու և կոտորածներ սարքելու, որոշեցին հրո ճարակ դարձնել հայոց թաղերը: Մի քանի անգամ փորձեցին վառել կավիճով նախօրոք նշան արած հայերի խանութները, չհաջողվեց: Եվ իրենց անճարակության մեջ թուրքերը միայն մեկ ելք գտան՝ հաշտվել հայերի հետ: «Հաշտությունը» կայացավ նահանգա-պետի մոտ: Չնայած ընդհարումները Երևանում դադարեցին, բայց Երևանի ամբողջ գավա-ռում դրանք շարունակվում էին: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ղամարլուի և Աշտարակի շրջաններում: Նիկոլ Դումանը դաշնակցության բյուրոյին 1905թ. հունիսի 30-ին գրած նամա-կում հայտնում է, որ Երևանի նահանգի մեջ սպանվել են 300 հայ և շատ ավելի թվով թուրքեր:
 
ե) Կոտորածները Ղարաբաղում և Զանգեզուրում
1. Թուրք-թաթարների նախապատրաստությունը և սպայակույտի ծրագիրը
 
Անդրկովկասի ոչ մի գավառի մեջ հայ-թաթարական բախումները այնքան արյունահեղ ու կատաղի չեղան, ինչպես Ղարաբաղում և նրա կենտրոն Շուշիում: Բաքվում սարքած կոտո-րածներն ազդանշան եղան Ղարաբաղի թուրք-թաթարների համար, որ սկսեն եռանդով զինվել և նախապատրաստվել դաժան մարտերի: Ղարաբաղի հրոսակների գլուխ նույնպես կանգնե-ցին թուրք խաները և բեկերը, որոնցից են Ադըգյոզալ բեկը, Բահաթոր բեկը և ուրիշներ: Նրանք ծրագրել էին, որ թուրք-թաթարական վայրագների հարձակումը սկսվելուն պես շարժվեն երկու ուղղությամբ՝ Շուշի և դեպի Գանձակ, ավերելով ճանապարհին բոլոր հայկական գյուղերը և կոտորելով հայ բնակչությանը: Կազմակերպված էին ձիավորների խմբեր, հայտարարվել էր զորակոչ, որն ուղղվել էր նույնիսկ հեռավոր վայրերի թուրքերին՝ նրանց հրապուրելով հեշտ ու հարուստ ավարի հեռանկարով: Թուրք-թաթարների ռազմական ջոկատների կազմակերպումը, զենքի ու զինամթերքի հայթայթումը, այստեղ նույնպես տեղի էին ունենում իշխանությունների աչքի առջև և նրանց թույլտվությամբ: Այստեղ էլ նրանք երկդիմի խաղ էին խաղում: Քաջալերելով ու խրախուսելով հակահայկական շարժումներն, իշխանություններն արտաքուստ «ճիգեր» էին գործադրում իբրև կոտորածները կանխելու և ցույց տալու հայերին, թե իրենք չեզոք կմնան հայ-թաթարական ջարդերի նկատմամբ: Ելիզավետպոլի նահանգը, որի մեջ մտնում էր նաև Ղարաբաղը, նահանգապետը և գլխավոր դեմքը դարձյալ վրացի էր, հայերի ոխերիմ թշնամի Տակայաշվիլին, որը հայատյաց Նակաշիձեի քրոջ որդին էր: Քեռու վրեժխնդրությամբ վառված նա շարունակ մեղադրում ու պատժում էր հայերին, որպես բոլոր խռովությունների պատճառ: Բոլոր բարձր պաշտոնները Շուշիում և ողջ Ղարաբաղում նույնպես գտնվում էին վայրագ թուրքերի և ազգայնամոլ վրացիների ձեռքում: Թուրք էր Շուշիի ոստիկանապետը, շրջանների պաշտոնյաների մեծ մասը: Եվլախ-Շուշի կարևոր ճանապարհին հսկողությունը հայատյաց նահանգապետը դրել էր հայտնի ավազակապետ Աբբաս Վեզիրովի վրա:
 
 
 
2. Հայերի նախապատրաստվելը ինքնապաշտպանության:
 
Ղարաբաղում հայերի ինքնապաշտպանության կազմակերպումը և զորախմբերի հրամանատարությունը հանձնարարված էր նշանավոր ֆիդայի և քաջ ռազմիկ Վարդանին, որը հաջողությամբ կատարեց իր վրա դրված ծանր, բայց հայրենանվեր պարտականությունը: Ահավոր վտանգին դիմագրավելու համար լուրջ աշխատանքներ կատարվեցին թե´ Շուշի քա-ղաքում և թե´շրջաններում: Շուշիում ստեղծվեց քաղաքացիների խորհուրդ, որը ստանձնեց քաղաքի տնտեսական մասի ղեկավարությունը: Քաղաքացիների վրա տուրք դրվեց: Բացի զինվորական ջոկատներից, կազմակերպվեց շուրջ 150 հոգանոց ժողովրդական միլիցիա, որի մեջ մտան չքավոր, բայց զինավարժ երիտասարդներ: Նրանք ստանում էին զենք, զինամթերք և ամսեկան գումար: Քաղաքի վերին՝ հայկական մասը, բաժանվեց թաղամասերի և նրանցից յուրաքանչյուրի մեջ ստեղծվեց կարևոր ռազմական կետեր: Յուրաքանչյուր ռազմական կետ հսկվում էր 4-ից մինչև 10 մարդուց կազմված կամավորական խմբերով:
Ղարաբաղի շրջաններում ինքնապաշտպանության գործը ավելի մեծ ջանք ու եռանդ պահանջեց: Անհրաժեշտ էր առաջին հերթին զինվարժ մարդիկ պատրաստել, զինել երիտասարդությանը, զենք գտնել և տարածել ժողովրդի մեջ: Չգիտակցելով ահավոր վտանգը՝ ժողովրդի մի մասը հրաժարվում էր օգնել ինքնապաշտպանության կազմակերպիչ-ներին: Այդ էր պատճառը, որ ռազմական ուժերի հրամանատարը՝ համեստ ու զգուշավոր Վարդանը ստիպված էր խիստ հրահանգներ տալ ու բռնությունների դիմել: Պահանջվեց գյուղացիներից վաճառել իրենց եզը, կովը կամ ուրիշ որևէ բան և զենք գնել: Անհրաժեշտ էր, որ ամեն մի գյուղացի զենք ունենար: Ունևոր գյուղացիներին ստիպում էին, որ մեկից ավելի զենք ձեռք բերեն՝ զինվորների տրամադրության տակ դնելու համար: Բոլորովին չքավոր գյուղացիները ազատ էին զենք գնելուց, իսկ եթե կարող էին գնել գոնե ատրճանակ, ոչ ոք չէր արգելում (ասենք, որ զենքը շատ թանկ արժեր՝ մոսին հրացանը արժեր 300 ռուբլի, բերդանը՝ 150 ռուբլի, իսկ փամփուշտը 20-ից մինչև 50 կոպեկ): Պարտադրվում էր գյուղացիներին ընդհանուր հանգանակություն անել և հավաքված դրամով զենք ու զինամթերք գնել, որոնք դառնալու էին գյուղի համայնական սեփականությունը և տրվելու էին գյուղը պաշտպանող աղքատ զինվորներին: Բացի այդ աշխատանքներից, ամենահաս Վարդանը պայքար սկսեց հին ու մշտապես կրկնվող մի արատի՝ դավաճանության և ուրացողների դեմ: Դավաճան Ջումշուդը ահաբեկման ենթարկվեց Շուշիի մեջ: Մյուսը, որի հռչակը տարածված էր ամբողջ Ղարաբաղում, Հաթամ բեկն էր: Նա Նախիջևանիկ գյուղի մեծահարուստներից էր, Փիրումյան նշանավոր տոհմից (այս տոհմից էին նաև տխրահռչակ Ջալալ բեկը, Հաթամի եղբայր Շամիրը և ուրիշներ): Հաթամը արտակարգ քաջության և հնարքների տեր, ճարպիկ մարդ էր, սքանչելի ձիավարժ և զինավարժ: Նա մինչև հայ-թաթարական ջարդերը զբաղվել էր ավազակությամբ, թալանով ու կողոպուտով: Նա շատ գյուղերում ուներ իր հայ և թուրք կողմնակիցները, որոնց միջոցով նա մե´րթ շինականի նախիրն էր քշում հեռու թուրքական շրջաններ, մե´րթ դավադրաբար սպանել տալիս իր չսիրած մարդկանց: Հայ-թաթարական կռվի ժամանակ նա իր եղբոր՝ Շամիրի հետ միացավ թուրքերին: Շամիրը բացահայտ կերպով թշնամու հրոսակների հետ թալանում ու կողոպտում էր իր ազգակիցներին, իսկ Հաթամը ամեն ինչ անում էր գաղտնի ձևով՝ մնալով իր բնակավայրի՝ Վարանդայի կենտրոն՝ Քեաթուկ գյուղում: Քանի դեռ ողջ էր նա, ինքնապաշտպանության գործը հայկական Վարանդայի մեջ վտանգված էր: Այդ էր պատճառը, որ Վարդանը մի գիշեր իջավ Քեաթուկ գյուղ և իր մոտ կանչեց Հաթամին: Նա երկար ժամանակ համոզեց, խրատեց, որ նա ետ կանգնի սխալ ուղուց և արտասովոր, հազվագյուտ քաջությունն ու ռազմական տաղանդը ի սպաս դնի հարազատ ժողովրդի փրկության համար: Բայց Վարդանի ոչ հորդորը և ոչ էլ սպառնալիքը չազդեցին նրա վրա: Նա առերևույթ համակերպվեց Վարդանի հորդորների հետ, իսկ իրականում շարունակեց իր գործը, որի համար էլ պատժվեց: Մի օր ամենազոր Հաթամը գետնին տապալվեց հայրենասեր մարտիկների գնդակից: Ահաբեկչության զոհ դարձավ նաև նրա եղբայր Շամիրը և ազգուրացության բույնը քարուքանդ եղավ:
Այս ճանապարհով ինքնապաշտպանության ղեկավարներին հաջողվեց կարճ ժամանակա-միջոցում զինել ժողովրդին և նախապատրաստել դիմագրվելու թուրք ավազակախմբերին:
 
3. Կռիվները Շուշիում:
 
Բավարար նախապատրաստվելուց հետո, ինչպես ամեն տեղ, Շուշիում էլ կռվի նախաձեռ-նողը եղան թուրք հրոսակները: 1905թ. օգոստոսի 7-15-ը թուրքերի ջանքերով տեղի ունեցան առանձին դեպքեր, իսկ օգոստոսի 16-ին սկսվեց ընդհանուր կռիվը: Առիթը թերևս, այն էր, որ քաղաքի մահմեդական մասից հայկական մաս եկավ ոստիկանապետ Խոսրով բեկ Փոլատովը մի քանի ձիավորներով և փողոցում հանդիպելով անզեն հայերի հրամայում է կրակել: Այդ կրակոցներով սկսվեց բուռն հրաձգությունը քաղաքի կենտրոնում և ծայրամասերում:Երկու կողմերն էլ դիրքեր բռնած անխնա կրակ թափեցին միմյանց վրա: Հայոց թաղի կենտրոնական շուկան՝ Թոփխանայի, մեջ ընկան բազմաթիվ թուրքեր: Մարտերը իր սպայակույտով ղեկավարում է Վարդանը: Կատաղած թուրքերի բարբարոսություններից և անգթությունից, հայ մարտիկները կռվում էին խիզախությամբ և քաջությամբ: Վախեցած և կռվի մեջ պարտված թուրքերը դիմեցին կրակի օգնությանը: Նրանք կրակի տվեցին 400-ից ավելի հայկական տներ: Հայերի չար բախտից օգոստոսի 16-ին քամին փչում էր բավական ուժեղ, այն էլ թուրքական թաղից և բորբոքում հրդեհը: Հայերը ստիպված եղան թուրքերին պատասխանել կրակով: Նրանք էլ թուրքական թաղում հրկիզեցին 60 տուն: Կռվի հինգերորդ օրը, երբ թշնամուն օգնության էր հասել շրջակա վայրերից նոր ուժեր, հայերը տագնապի մեջ էին, ռազմամթերքը սպառվում էր: Նրանք դիմեցին հնարամտության: Իրենց ձեռքն անցած հնացած մի թնդանոթի մեջ լցրին երկաթի և հարթուկի կտորտանք և երեք անգամ կրակեցին: Ուստի տպավորությունը այնքան մեծ էր, որ թուրքերը վախեցած անմիջապես սպիտակ դրոշ բարձրացրին: Հայերը ընդունեցին վախից սարսափած թուրքերի առաջարկը և հաշտություն կնքեցին: 1905թ. օգոստոսի 22-ին կռիվները Շուշիում վերջացան: Հինգ օրվա ընթացքում հայերը տվեցին 40 սպանված և 68 վիրավոր: Թուրք սպանվածների թիվը անցնում էր 500-ից: Այդ կռիվներում հայերից զոհվեց քաջ ռազմիկ և մտավորական Մարգար Ժամհարյանը: Նա կռվեց առաջին շարքերում, հերոսաբար սլացավ դեպի թշնամին, մի քանիսին գետնին տապալեց, բայց ինքն էլ ընկավ մարտի դաշտում: Մարգար Ժամհարյանը սովորել էր Պետերբուրգում, կամավոր մտել զինվորական ծառայության, դարձել ենթասպա, ապա գնացել Գերմանիա, երկու տարի ուսումնասիրել հասարակական գիտություններ: Հայրենիքի ծանր վիճակը, արևմտահայերի կոտորածները ստիպեցին նրան կիսատ թողնել ուսումը և վերադառնալ Կովկաս: Նա Զավրյանի բժշկական խմբի հետ գնաց Արևմտյան Հայաստան՝ Մուշ և գործեց այնտեղ մինչև թուրքական կառավարության կողմից խմբի արտաքսումը: Եվ ահա 1905թ. Ղարաբաղում էր: Ճշմարիտ զինվորի նման նա այնտեղ էր, որտեղ որոշվում էր իր ժողովրդի ճակատագիրը:
Ճիշտ է 1905թ. օգոստոսին հրացանները լռեցին Շուշիում, բայց դա վերջնական չէր: Հաջորդ տարի՝ 1906թ. հուլիսին նոր թափով սկսվեց Շուշիի ողբերգությունը: Թուրք-թաթարական խուժանը չէր ուզում Ղարաբաղի մեջ հրաժարվել հայ տարրը կոտորելու և վիրավորելու իր վաղեմի երազանքից: Այս անգամ նա Շուշիի կոտորածները նախապատրաստել էր այլ կերպ, թուրքին հատուկ նենգությամբ:
1906թ. հունիսին էր: Տասնյակ հազարավոր թափառական թուրք քոչվորներ իրենց նախիրներով բարձրանում էին դաշտերից Ղարաբաղի հովասուն արոտավայրերը: Թուրք խաների ու բեկերի մշակած ծրագրի համաձայն նրանք ճանապարհ էին ելել զինված ու հատուկ ռազմական նպատակով: Մորեխի պես տարածվելով ամենուրեք, նրանք գրավեցին Շուշիի շրջակա բարձունքները, կտրեցին այնտեղ տանող բոլոր ճանապարհները, իսպառ կղզիացրին քաղաքը, անջատեցին հայաշատ շրջաններից և սկսեցին կանոնավոր կերպով հարձակումներ գործել Շուշիի շրջակա հայ գյուղերի վրա՝ անպատիժ կողոպտելով ու սպանելով բնակչությանը: Նրանք պաշարեցին Շոշիքենդ, Ղարաղըշլաղ և Խալիֆալլու գյուղերը: Դժբախտ գյուղերի բնակչության մի մասին հաջողվեց փախչել և ապաստան գտնել Շուշիում: Բայց շուտով քաղաքի կացությունն էլ դարձավ տագնապալի: Շուշին ընկավ մահա-ցու վտանգի տակ: Շուշին կտրված էր արտաքին աշխարհից: Կտրված էր Բաքու-Եվլախ-Շուշի կենսական ճանապարհը: Շրջաններից անհնար էր դարձել օգնության ձեռք մեկնելը Ղարաբաղի հինավուրց ու բարձրաբերձ միջնաբերդին: Աղդամից՝ գիշատիչների այդ որջից, մարդասպան հորդաների մեծ ուժեր էին շարժվում Շուշիի վրա: Բուն Շուշիի մեջ 20 հազար թուրք բնակչության սպառազինված, կազմ ու պատրաստ սպասում էր գրոհի: Ռուսական իշխանություններն էլ հանձին նահանգապետ Ալֆտանի և գեներալ Գոլոշչապովի բռունցք էր ցույց տալիս հայերին: Այս ահավոր ծանր ու մահասփյուռ օրերին ամբողջ հայության ուշադրությունն ուղղվեց դեպի Շուշի: Իսկ այստեղ դեպքերն ընթացան հետևյալ կերպ: Ոգևորվելով քոչվոր խուժանի առաջին հաջողություններով՝ շուշեցի թուրքերն ավելի լկտիա-ցան, գլուխ բարձրացրին և ազատորեն, զինված սկսեցին շրջագայել քաղաքի մեջ, մի բան, որ հայերին արգելված էր: Շուշի թուրքերը իրենց այս լկտի կեցվածքում ամեն կերպ աշխատում էին առիթ ստեղծել կոտորածի խրախճանքը սկսելու համար: Բայց հայերը առիթ չէին տալիս: Դաշնակցության ղեկավար կենտրոնից հրահանգ կար, որ հայերը հանդես բերեն ծայրահեղ զգուշություն, չպատասխանեն հակառակորդի սադրանքներին, համբերել, տոկալ, որովհետև ստեղծված վիճակը նպաստավոր էր թուրքերի համար և զանգվածային բախնումները ծանր կնստեին հայերի վրա: Այս հրահանգին խստությամբ հետևում էր ընդհանուր հրամանատար՝ Վարդանը: Եվ մի անգամ, երբ խմբապետ Թռուցիկը (Տեր-Աբրահամյանը) Խոջալուի մոտերը գերեվարեց ու ջարդել տվեց տասից ավել թուրք սայլապաների, հրամանատարը նրան պաշտոնանկ արեց և քշեց Թիֆլիս: Հայերից հույսերը կտրելով՝ թուրքերն իրենք ստեղծեցին այդ առիթը: 1906թ. հուլիսի 12-ին թուրքերը կրակեցին հայ քաջ զինվոր Սահակի վրա և սպանեցին նրան: Երբ հայերը հավաքվեցին հայ զինվորի դիակի շուրջը և այստեղ եկավ ոստիկանությունը, միանգամից թուրքերի կողմից սկսեցին գնդակների տարափ տեղալ դեպի հայոց թաղերը: Հայերը զբաղեցրին իրենց դիրքերը և կռիվը սաստկացավ: Իսկույն սուրհանդակ ուղարկվեց Ասկերան տեղեկացնելու, որ կռիվն արդեն սկսված է: Թուրքերի ուժերը 1000-ից անցնում էր, նրանց դեմ կռվում էին շուրջ 700 հայ կամավորներ: Դիմելով բուռն հարձակման՝ հայերը մի քանի ժամում գրավեցին թուրքական մի շարք դիրքեր: Իմանալով հայերի առաջխաղացման մասին՝ իշխանության ուժերը օգնության հասան թաթարներին: Նրանք վրացի սպա Մաչավարանի գլխավորությամբ հետ մղեցին հայերին իրենց դիրքերից: Հայերի նահանջը երկար չտևեց: Նրանք կատաղած վրացի սպայի դեմ, անցան հարձակման, սպանվեց երկու ռուս զինվոր, իսկ թշվառ վրացին չքացավ կռվի դաշտից: Գեներալ Գոլոշչապովը հայերի դժգոհությունը մեղմելու նպատակով մի քանի անգամ ձևի համար թնդանոթից մի քանի արկ արձակեց թուրքերի ուղղությամբ: Մինչև հուլիսի 13-ը հայ մարտիկները գրավեցին թուքական մի շարք կարևոր կետեր և հրդեհեցին բազմաթիվ տներ: 1906թ. հուլիսի 13-ին շրջաններից շուշեցի հայերին օգնության հասան նոր, թարմ ուժեր՝ 120 հրացանավոր: Զարգացնելով հաջողությունը՝ հայերը գրավեցին Շեյթան բազարը, հրդեհեցին թուրքական թաղերը: Բարոյալքված թշնամին հուլիսի 14-ին թուրք ազդեցիկ բժիշկ Մեհմանդարովի միջոցով դիմեցին զորավար Գոլոշչապովին՝ հայերից հաշտություն խնդրելու առաջարկով: Հայոց ղեկավարության կողմից թուրքերին տրվեց 8 կետից բաղկացած պայմանագիր, որի մեջ հայերի գլխավոր պահանջն էր՝ ոչնչացնել Դիքտան-Ղուռուն և Գեովհար աղայի տան դիրքերը և ապահովել սպանված Սահակի ընտանիքը: Թուրքերը շարունակ ձգձգում էին իրենց պատասխանը: Ակներև էր, որ նրանք ցանկանում էին ժամանակ շահել դրսից օգնություն ստանալու համար: Հայերը մի կողմից , իրենց ազդեցիկ քաղաքացիների միջոցով շարունակում էին անհույս բանակցությունները, իսկ մյուս կողմից պատրաստվում էին նոր կռիվների համար: Նրանք վճռել էին ինչ գնով էլ լինի գրավել Դիքտան-Ղուռուն: Բանակցությունների ձախողումից հետո սկսվեցին կատաղի մարտերը: Հայերին ի վերջո հաջողվեց Դիքտան-Ղուռունի պատերի տակ դնել պայթուցիկ նյութ և վառել պատրույկը: Շուտով խլացուցիչ դղրդյունով պայթում է վառոդը և լայն անցք բացում դեպի այդ դիրքի ներսը: Թշնամին զենքը վայր դրեց ու դիմեց ռուս զինվորական հրամանատարին՝ հաշտություն խնդրելով: Այդ գիշեր, սակայն, նա կարողացել էր օգնություն ստանալ դրսից, շուրջ 200 ռազմիկներ, որոնք Շուշի էին հասել դիրքապահների չնախատե-սած Փահլուրի և Կրկժանի գաղտնի ճանապարհով: Նորից վերսկսվեցին հաշտության բանակցությունները, որոնք ևս ձգձգվեցին: Այդ ընթացքում 1906թ. հուլիսի 21-ին թուրքերի բարեկամ, ռուս Չերնեավսկին զորքով եկավ Աղաիրզի ավերակները մաքրելու հայերից: Նրա մոտենալը թուրքերին կարծես ազդանշան եղավ: Թուրքերը սկսեցին կրակել իրենցից ոչ հետու կանգնած հայերի վրա: Երեկոյան դեմ հայերը փութով կենտրոնացրին իրենց ուժերը ավերակների ներսը և ուժեղ հարված հասցրին թշնամուն, որը փախուստի դիմեց: Զարգացնելով հաջողությունը, հայ մարտիկները թշնամուն քշեցին մինչև իր նախկին դիրքերը: Հրաձգությունը դադարեց հուլիսի 22-ի առավոտը՝ լուսադեմին և այլևս չվերսկսվեց: Այսպես վերջացավ Շուշիի երկրորդ կռիվը, որը փոքր ընդմիջումներով տևեց 9 օր և մեծ ավերածությունների ենթարկեց այդ գեղեցիկ քաղաքը:
 
 
4. Այրունահեղությունները Ասկերանի շրջանում : Գիլափլու և Ավդալ գյուղերի կործանումը
 
Ասկերանը Ղարաբաղի այն շրջաններից էր, որտեղ շուրջ երկու տարի կառաղի մարտեր տեղի ունեցան հայերի և թաթարների միջև: Ասկերանը ընդարձակ մի կիրճ էր Վարանդայի ու Խաչենի միջև, որի միջոցով հոսում էր լայնահուն Կարկառ գետը: Հենց այստեղ Կարկառի հովտում, հայերը ցույց տվեցին քաջության և արիության փայլուն ապացույցներ: Երբ 1905թ. օգոստոսի կեսերին դրությունը չափազանց լարվել էր Շուշիում, դաշնակցության ղեկավար կենտրոնից Վարանդայի և Խաչենի մարտական ջոկատները հրահանգ ստացան փակելու Աղդամից եկեղ և Ասկերանով անցնող ճանապարհը, որտեղով թուրքական հրոսակները պատրաստվում էին արշավել Շուշիի վրա: Հրահանգը ստանալուն պես Վարանդայի և Խաչենի կողմերում գտնվող հայ կռվողների երկու խմբերը շտապեցին գրավել իրենց դիրքերը: Վարանդայի կողմի ուժերը գլխավորում էր Մածուն Խեչոն (Գրիգոր Միրզաբեկյանը): Այստեղ էր նաև Արամայիսը՝ (Միսակ Տեր-Դանիելյանը) Խանասորի մասնակից մտավորական զինվորներից մեկը: Խաչենի կողմի ուժերը ղեկավարում էր քաջ Համազասպը՝ հայտնի բանասեր Գարեգին Սրվանձտյանի եղբայրը: 1905թ. օգոստոսի 15-ն էր: Հեռվում երևաց թուրք ձիավոր հրոսակների շարանը, որը գալիս էր Աղդամից և Կարկառի հովտով շարժվում դեպի Շուշի: Գետի երկու կողմերի մարտկոցներում թաքնված մեր մարտիկները լուռ սպասում էին: Երբ թշնամին գնդակի հասնելու հեռավորության չափ մոտեցավ, որոտացին հայերի հրացանները և թշնամու ձիավորների բազմությունը հետ նահանջեց ու գրոհեց Խաչենի Խրամորթ և Խանաբադ գյուղերը: Բայց այստեղ էլ Համազասպի վաշտի տղաները ջարդ տվեց նրանց և փախուստի մատնեցին: Սակայն վայրագ թշնամին չէր հրաժարվում Ասկերանի ամրակուռ շղթան ճեղքելու և Շուշիի իր ցեղակիցներին օգնության հասենելու իր մտադրությունից: Թուրք հրոսակների թիվը գնալով շատանում էր: Շուտով 500 հոգանոց մի բազմություն աղմուկ աղաղակով և աննպատակ հրացանաձգությամբ կրկին սլացավ դեպի կիրճը: Եվ նորից տեղաց հայ մարտիկների գնդակների տարափը, այս անգամ արդեն Խաչենի կողմի մարտկոցներից, որտեղ Համազասպն էր իր զինակիցներով: Ու դարձյալ հրոսակախումբը սարսափահար փախուստի դիմեց: Այսպես, Ասկերանի փոքրաթիվ ուժերը փակեցին լայնատարած կիրճը և չթողեցին, որ մի թուրք անգամ անցնի Աղդամից Շուշի կամ էլ հակառակ ուղղությամբ: Հայ խաղաղ, աշխատասեր շինականը, որ կամավոր էր գրվել, վրեժխնդրությամբ լցված անխնա կոտորեց թշնամուն: Կարկառի ալիքները այդ օրերին շատ դիակներ կուլ տվեց անարգ թշնամուց: Նույնը կատարվեց օգոստոսի 22-ին, թուրքերի հետդարձի ճանապարհին, երբ վերջացել էր Շուշիի կռիվները և ավելի վաղ այնտեղ հասած թուրք ավազակախմբերը վերադառնում էին Աղդամի իրենց որջերը: Նրանք լսել էին, որ հայերը փակել էին Ասկերանի ճանապարհը և վախենում էին մտնել կիրճ: Թուրք ձիավորները երկար ժամանակ համախմբվել էին Խոջալուի մոտ և սիրտ չէին անում մոտենալ կիրճին: Ի վերջո նրանցից 30 հոգի, թուրք ոստիկանապետի և կազակների ուղեկցությամբ առաջ շարժվեցին: Հայերը չուզեցին 30 հոգու պատճառով վիժեցնել իրենց ավելի խոշոր ծրագիրը և թողեցին որ նրանք անցնեն՝ սպասելով ձիավորների ավելի մեծ բազմության: Խոջալուի մեջ հավաքված խուժանը տեսնելով 30 ձիավորի ապահով անցնելը, քաջալերվեցին և հավատացին, թե հայերը լքել են իրենց դիրքերը: Նրանք սկսեցին մաս-մաս առաջանալ դեպի Ասկերան: Սկզբում գնացին 11 հոգի թուրք հրոսակներ, որոնց հանկարծակի շրջապատեցին հայ մարտիկները և գրեթե անձայն կոտորեցին նրանց: Հետո եկավ 200 հոգանոց ամբողջ ձիավոր ավազակախնումբը: Նրանք միանգամից հայտնվեցին մեր հրացանավորների երկաթե օղակի մեջ: Հայ զինվորները չորս կողմից կրակեցին: Հրոսակները խելակորույս սկսեցին ելք փնտրել: Փորձեցին ետ փախչել դեպի Խոջալու և Շուշի, բայց հետդարձի ճանապարհը նույնպես ամուր փակ էր: Նրանք գրեթե ամբողջությամբ գետին տապալվեցին: 200 ձիավորից փրկվեցին ընդամենը 6 հրոսակներ, որոնց հաջողվեց փախչել դեպի Ղուրդեր: Այս կոտորածը տևեց ընդամենը երկու ժամ: Մեր մարտիկների ձեռքն անցավ մեծ քանակությամբ ձիեր ու զենքեր: Ասկերանի կիրճում իրենց գերեզմանը գտան դրամի ու հեղինակության տեր շատ նշանավոր բեկեր, ավազակապետեր, որոնք համարվում էին հայերի դեմ ուղղված ոճրագործությունների կազմակերպիչներն ու ղեկավարները: Այս կռիվների ժամանակ էր, որ մեծացավ Համազասպի հռչակը և այն տարածվեց ամբողջ Ղարաբաղով մեկ:
Օգոստոսյան դեպքերից քիչ անց հայերը կործանեցին Վարանդայի շրջանի Գիլափլու և Ավդալ թուրքաբնակ գյուղերը: Հայերի այդ քայլերը պատասխան էին այն վայրագություն-ների, որ կատարում էին թուրք ջարդարարները հայ խաղաղ ու անմեղ բնակչության նկատմամբ: Գիլափլու և Ավդալ գյուղերը, երկու ծանոթ ավազակաորջեր էին, որոնք օգտվելով այդ խառնակ ժամանակաշրջանից, անընդհատ հարձակվում էին հայկական գյուղերի վրա, խժդժություններ սարքում, մահ ու ավեր սփռում: 1905թ. սեպտեմբերի 2-ին մի մեծ ավազակախումբ այս գյուղերից հարձակվեց Միրիշալլու հայկական գյուղի վրա, թալանեցին ու կողոպտեցին բազմաթիվ տներ, սպանեցին երկու երեխաներ, մի ջահել հարսի և մի քանի տղամարդկանց: Միայն մոտակա գյուղերից վրա հասած հայ ինքնա-պաշտպանական խմբերը կարողացան փրկել ամբողջ գյուղը թալանից ու կոտորածից: Բայց քանի որ թուրք ավազակներին չէր կարող գոհացնել այդ անհաջող փորձը, ուստի մեր զորաջոկատները որոշեցին նախահարձակ լինել: 1905թ. սեպտեմբերի 6-ին հայ մարտական խմբերը հարձակվեցին Գիլափլու և Ավդալ գյուղերի վրա: Դրանք մեծ գյուղեր էին, ունեին 700 տուն բնակիչներ և գրավում էին անառիկ դիրք: Երկու գյուղերն էլ լավ զինված էին, այստեղ էին գտնվում շրջակա թուրքական գյուղերից եկած մեծաքանակ ձիավորներ: Բայց ատելությունն այնքան մեծ էր, որ հայերը նույնիսկ մոռացության տվեցին, այդ հանգամանքները: 250 հայ հրացանավորներ առավոտ ժամը 6-ին գրոհի անցան և սկսվեց կռիվը: Շրջապատը թնդաց հրացանների խլացուցիչ որոտից: Թշնամին գրավեց մերձակա բարձունքները և փորձեց շրջապատել հայերի վաշտը, չհասցրեց: Մածուն Խեչոն իր խմբով ուժգին գրոհեց և քշեց թուրքերին բլուրից: Նույն ժամանակ ներքևից հարձակման անցան մեր մյուս ջոկատները և հալածելով թշնամուն, կամաց-կամաց իջան դեպիԱվդալ: Ժամը 11-ի մոտերքը մեր վաշտերը մտան Ավդալ: Օգնության հասան նաև ուրիշ ուժեր, որոնք արշա-վեցին Գիլափլուի վրա և սկսեցին հրդեհել տները: Հրդեհվեց նաև Ավդալը: Զույգ ավազակա-որջերը կորան ծխի և կրակի բոցերի մեջ: Թուրքերը գլխապատառ դիմեցին փախուստի: Շատերը զոհվեցին, նրանց մի մասը կրակի ճարակ դարձան: Երկու գյուղերն էլ ավերվեցին, հայերի ձեռքն անցավ հսկայական ավար, որը դիզել էին թուրք ավազակները հայերին թալանելու միջոցով: Ավդալ-Գիլափլուից հետո, հրդեհի, ջարդի ու կոտորածի մատնվեցին դարձյալ մի շարք թուրքական գյուղեր՝ Դիվանլարը, Ղարադաղլու և այլն:
 
5. Կոտորածները Զանգեզուրում: Մինքենդի կործանումը:
 
Բաքվի, Նախիջևանի և Ղարաբաղի արյունոտ դեպքերից հետո, պատմական Սյունիքը ևս մղձավանջի օրեր ապրեց, ամենուր տեղի ունեցան կատաղի բախումներ, թալան ու ավերածություններ: Զանգեզուրյան կռիվների ամենաողբերգական էջը Մինքենդ գյուղի արյունալի կոտորածն էր: Մինքենդը լեռնային, անպաշտպան և մեկուսացած գյուղ էր, որը գտնվում էր Զանգեզուրը Ղարաբաղից բաժանող նեղ միջանցքում: Օգտվելով գյուղի մեկուսի վիճակից՝ տասնյակ հազարավոր քոչվորներ, տեղական թուրք ոստիկանների հետ առանց որևէ առիթի 1905թ. հարձակվեցին Մինքենդի վրա և սկսեցին անխնա կոտորել գյուղում մնացած այն 200 մարդկանց (հիմնականում կանայք, երեխաներ և ծերունիներ), որոնք չէին հասցրել փախչել: Զինված տարբեր տեսակի զենքերով, սրերով, կացիններով և հազար ու մի բութ գործիքներով՝ գազազած թուր խուժանը գազանաբար հոշոտեց բոլորին՝ գործադրելով բոլոր այն հրեշավոր միջոցները, որ հատուկ էր մոլեգնած թուրք ամբոխին: Թուրքերի գազանությունները շարունակվեցին երեք օր՝ օգոստոսի 19-ից մինչև 22-ը, և գյուղը հիմնահատակ կործանվեց: Մինչև Մինքենդի կոտորածները, Զանգեզուրը, կարծես, դուրս էր մնացել ինքնապաշտպանության կազմակերպիչների ուշադրությունից: Մինքենդի ողբերգության լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամենուր և այդ ժամանակ Սյունիք շտապեցին անվեհեր ու սպառազեն մեր հայդուկները՝ Մուրադը, Քեռին, Դրոն, Կայծակ Առաքելը, Ստեփան Ստեփանյանը, Մխիթարը, Կորյունը, Ռաշիդը և ուրիշներ: Նրանք եկան կազմակերպելու ժողովրդին, հավաքելու զինավարժ երիտասարդությանը, սիրտ ու կորով ներշնչելու ահաբեկված զանգվածներին, պաշտպանելու նրանց կյանքը և պատիվը: Կարճ ժամանակամիջոցում ստեղծվեց մի ամբողջ բանակ, որը ծառացավ հանդուգն ու մոլեգնած թուրք խուժանի դեմ: Երբ Սեբաստացի մուրադը 50 ձիավորով երևաց Տաթևի վանքի առջև, արդեն հաջորդ օրը նրա ջոկատի թիվը հասավ 200-ի: Նա Տաթևի վանահայր Ներսես Մելիք Թանգյանին տեսնելուց հետո մեկնեց Ղափան, շրջանի 50 հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար: Քեռին անցավ Սիսիան, Կորյունը, Կայծակ Առաքելը և մյուսները վերցրին Զանգեզուրի մյուս շրջանների ղեկավարությունը: Հայկական զորաջոկատները հաջողությամբ ետ մղեցին ջարդարար խուժանին հայկական շրջաններից, հաղթական կռիվներ մղեցին Մազրայի, Գեոմրիի և մի շարք գյուղերի համար, կոտորեցին նշանավոր և ահարկու շատ ավազակապետերի «ակն ընդ ական» կարգախոսով քար ու քանդ արին բազմաթիվ թուրքական գյուղեր: Հատկապես անողոք էին Մուրադի հարվածները թուրք խաներին ու բեկերին: Ինչպես ասում է թուրք բեկ Սուլթանովը, Մուրադը մի օրում 30 թաթարական գյուղ քշեց մինչև Արաքս գետը: Հայերի հաղթական կռիվների գործում մեծ էր Տաթևի վանահայր Ներսես Թանգյանի դերը, որին ժողովուրդը Զանգեզուրի Ղևոնդ էր անվանում: Նա անդուլ կերպով շրջում էր հայկական գյուղերը, սիրտ տալիս մարդկանց, միասնության և ինքնապաշտպանության քարոզ կարդում ժողովրդին, միաժամանակ կորովի դիմումներով փոխարքային և իշխանություններին հասցնում հայության բողոքն ու վիշտը:
Հայերի հուժկու հարվածները սարսափեցրեց մեր մոլեռանդ թշնամուն, և նա սկսեց ձիթենու ճյուղերով մոտենալ իր հարևաններին: Նրանք խմբերով գալիս էին Տաթևի վանք՝ վանահոր միջնորդությանը դիմելու և հաշտություն խնդրելու: Նրանք անիծում էին իրենց խաներին ու բեկերին, որոնց պատճառով իրենք իզուր տեղը կռվել են հայերի դեմ: Այսպես, հայդուկների հայտնվելուց մի ամիս անց հաստատվեց խաղաղություն Զանգեզուրում:
 
զ) Կոտորածները Գանձակում և գավառում: Թոփալ-Հասանլուի և Սեոգյութլուի կոտորածները: Նուգդարի հերոսական պաշտպանությունը:
 
Կոտորածների ալիքը հասավ նաև Գանձակ քաղաքը, որտեղ հայերը փոքրամասնություն էին կազմում (շուրջ 20 հազար հայ): Գանձակում նույնպես թուրքերը նախահարձակ եղան: 1905թ. նոյեմբերի 18-ին թուրք-թաթարական խուժանը «Եա՜ Ալի» գոռալով սլացավ դեպի հայկական հարուստ շուկան, որը գտնվում էր թուրքական թաղի մեջ և սկսեց սանձարձակ թալանը: Մի քանի ժամվա ընթացքում հայերի հարյուրավոր խանութներ կողոպտեցին, ապա քանդեցին ու հրդեհեցին: Իշխանությունը և ոստիկանությունը անտարբեր հանդիսատեսի նման դիտում էր թուրք մոլեգնած ամբոխի խրախճանքը: Հայատյաց նահանգապետ վրացի Տակայշվիլին հովանավորում էր թուրքերին: Նա նույնիսկ թույլ տվեց քաղաք մտնել հռչակավոր ավազակապետ Դալի Ալիին, որը հալածված էր ցարական իշխանությունների կողմից բազմաթիվ ոճիրների համար: Դալի Ալին իր 300 հրոսակներով միացավ իր վայրի ցեղակիցներին և ամենուր սփռեց մահ ու ավեր, թալան ու կոտորած: Հարյուրից ավելի հայեր սպանվեցին: Հայերի ինքնապաշտպանությունը այստեղ սկզբում թույլ էր, որովհետև զինվորական մարմնի երկու դաշնակցական ղեկավարները բացակայում էին: Նրանք գնացել էին Թիֆլիս դաշնակցության ժողովին մասնակցելու: Այստեղ էր միայն ղարաբաղցի Ալեքսան Բալասանյանը, որը իր մի բուռ քաջերով մի շարք հաղթական կռիվներ մղեց խուժանի դեմ: Շուտով դրությունը փոխվեց: 1905թ. նոյեմբերի 20-ին Թիֆլիսից վերադարձավ Աբրահամ Գյուլխանդանյանը և որպես Գանձակի զինվորական շտաբի ղեկավար իր ձեռքն առավ ինքնապաշտպանության կազմակերպումը: Նոյեմբերի 21-ին Գանձակ հասավ քաջ Համազասպը իր ընտիր զինվորներով: Իսկ նոյեմբերի 22-ին Շուշիից Գանձակ եկավ Ռոստոմը: Ուրիշ տասնյակ կամավորներ եկան Բաթումից, Թիֆլիսից ու Բաքվից: Նրանց մեջ էին մեծահամբավ բալլուջեցի Բաշխին իր ձիավոր խմբով, թալիշեցի Դավիթ բեկ Մելիք-Բեգլարյանը՝ 25 հոգանոց ձիավոր խմբով, բանանցի հայտնի խմբապետ ղաչաղ Համբոն իր 30 ընտիր ձիավորներով և շատ ուրիշներ: Նոյեմբերի 22-ից արդեն Գանձակի 20 հազարանոց հայ բնակչության պաշտպանությունը անցավ հուսալի ձեռքերի մեջ: Ռազմական գործողությունների ընդհանուր ղեկավարությունը ստանձնեց Համազասպը: Նոյեմբերի 22-ը մինչև երեկո անցավ խաղաղ, որից հետո թուրք ավազակախմբերը Բաղմանլարի դիրքերից սկսեցին ընդհանուր կրակ բացել հայկական դիրքերի վրա: Պատասխան կրակով մեր ուժերը պաշտպանության տակ առան հայկական քաղաքամասը: Թշնամին ամեն ջանք գործադրեց ներխուժելու հայերի թաղերը: Կռիվն ավելի սաստկացավ: Մեր խմբերի մի մասը ընդառաջ գնաց թշնամուն և քաջաբար հետ մղեց նրանց հարձակումը: Հռչակավոր «ղաչաղ» Համբոն իր ընտիր քաջերի գլուխն անցած՝ բուռն հարձակումով թշնամուց խլեց ջրաղացի դիրքը, վառեց այն և կռվելով առաջ անցավ Բաղմանլարի մեջ: Կատաղի մարտեր էին գնում նաև Գանձակ գետի ափերի երկայնքով՝ կես վերստ տարածության վրա: Թշնամին քանիցս փորձեց անցնել գետը չստացվեց: Կռիվն ընթանում էր նաև Չայլուի շրջանում և Դիք-Քյուչայի փողոցում: Համոզվելով, որ անհնար է հայերի դիմադրությունը հաղթահարել, թուրք խուժանը նահանջեց և նոյեմբերի 23-ի առավոտյան դադարեցրեց կռիվը:
Կատարյալ էր հայերի հաղթանակը նաև Գանձակի գավառում: Այստեղ թուրքերի ավազակաորջը Թոփալ-Հասանլու թուրքական գյուղն էր, ուր հավաքվել էին բոլոր գողերը, մարդասպանները և ավազակները: Սրանք էին, որ մասնակցեցին Գանձակի հայկական շուկայի և տների կողոպուտին և թալանին: Անհրաժեշտ էր քանդել այդ ավազակաորջը, ենթարկել այն Գիլափլուի ճակատագրին: Թոփալ-Հասանլուի դեմ կռիվը հանձնարարված էր Մարտիրոս վարժապետի խմբին: Մարտիրոսը Թուրքահայաստանի Բուլանըխ գավառի Յոնջալու գյուղից էր, 1891թ. կռվել էր հայդուկային խմբերում, 1896թ. անցել էր Կովկաս, շարունակել իր հայրենանվեր գործը, նստել էր բանտ Բաթումում և Ալեքսանդրապոլում: 1905թ. դեկտեմբերի 22-ի լուսաբացին 160 հոգանոց իր խմբով Մարտիրոս վարժապետը երեք կողմից շրջապատում է Հասանլուն և առնում իր երկաթե օղակի մեջ: Հայերի կրակոցներից և խմբապետ Մարտիրոսի շեփորի ձայնից՝ ահաբեկված թշնամին պատասխանեց ցաք ու ցրիվ, անկարգ կրակոցներով, որոնք ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Մի քանի համազարկից հետո հայկական ուժերը ներխուժեցին գյուղ, անխնա ջարդեցին փախչող խուժանին և հրդեհեցին ամբողջ գյուղը: Բոլորը փախան, մնաց մի պառավ կին, որին հայերը ազատ արձակեցին և պատվիրեցին, որ գնա և ամենուրեք պատմի հայերի ուժի մասին: Թոփալ-Հասանլուն վերածվեց ավերակույտի: Հայերի ձեռքը անցավ 1000 ոչխար, 160 գլուխ տավար, 30 ձի ու ջորի և այլն:
Հայկական ինքնապաշտպանական ուժերը չուզեցին անպատիժ թողնել նաև մյուս թուրքական գյուղերը, որոնց հրոսակները ավերել էին Գետաբեկի գործարանի մոտ գտնվող հայկական Ղազախ գյուղը՝ կոտորելով շատ մարդկանց, չխնայելով կանանց ու երեխաներին: Ավերվել էր նաև Բադաղի գյուղը: Եթե հայերը լռության տային այդ ահավոր դեպքերը, ապա դա դիտվելու էր որպես երկյուղի և թուլության նշան, մանավանդ, որ թուրք հրոսակները ձեռնարկել էին հայկական Չարդախլու բարեկեցիկ գյուղի գրավումը: 1905թ. դեկտեմբերի 31-ին Մարտիրոս վարժապետի խումբը՝ շուրջ 200 հոգի Չարդախլուից շարժվեց դեպի Սեոգյութլու թուրքական մեծ գյուղը, որտեղ հավաքվել էին նաև շրջակա թուրքական գյուղերի բնակչությունը: Հավաքվածների թիվը անցնում էր 1000-ից: Նրանց օգնության հասան Գետաբեկի շրջանի թուրքերը: Դեկտեմբերի 31-ի գիշերը հայկական ուժերը բանակ են դնում Սեոգյութլուի շրջակայքում և կարևոր դիրքեր գրավում: Մարտիրոս վաժապետին օգնության եկած մյուս խմբերը դարան են մտնում ձորի մեջ: 1906թ. հունվարի 1-ին հնչեց խմբապետի որոտաձայն շեփորը և հայ մարտիկները «առա՜ջ, առա՜ջ» գոռալով խուժեցին գյուղ: Թուրքերն իրենց դիրքերից սկսեցին կրակել, բայց դա չկարողացավ կասեցնել հայերի սրընթաց գրոհը: Մեկ ժամվա ընթացքումմեր զորախմբերի ձեռքն անցան թշնամու բոլոր դիրքերը: Թուրքերը փախուստի դիմեցին՝ տալով մեծ թվով սպանվածներ: Բնակչության անխնա կոտորելուց հետո (իհարկե ձեռք չտալով կանանց ու երեխաներին) հայերը ավերեցին ու հրդեհեցին գյուղը: Երեք ժամ հետո այդ ահագին գյուղն արդեն ոչնչացված էր: Հաջողությունից ոգևորված հայկական զորաջոկատները շարժվեցին Գետաբեկի վրա, դուրս քշելու թուրքերին գործարանից: Ռուսական իշխանությունները և հայատյաց նահանգապետ Տակայշվիլին չհանդուրժեցին հայերի այդքան շատ հաղթանակները և թուրքերին օգնելու համար ուղարկեցին 150 հոգանոց կազակական մի խումբ: Նրանց հետ էին երկու թուրք պրիստավ՝ հայերի դահիճներ՝ Սուլեյման բեկ Շամխորսկին և Մուսիևը: Գործարանի շրջանից թուրքերի հետ միասին հայերի վրա եռանդուն կերպով կրակ բացեցին նաև կազակները: Կազակների դեմ, բնականաբար, չուզենալով կռվել և 7 թանկագին զոհեր տալուց հետո՝ հայ մարտիկները նահանջեցին:
Թուրք բարբարոսները՝ օգտվելով իշխանության հովանավորությունից, Դալի Ալի ավազա-կապետի առաջնորդությամբ նոր հարձակում ձեռնարկեցին հայկական գյուղերի վրա: Մոտ 3000 հրոսակներով նա փորձեց ջարդի ու ավերի տալ հայկական Նուգդար գյուղը: Տեղի ունեցավ մեծ ճակատամարտ, որը տևեց շուրջ 6 ժամ: Հակառակ իրենց գերազանց ուժերին և գործադրած հնարներին թշնամուն չհաջողվեց գյուղ մտնել: Թուրքերը հազիվ կարողացան հրդեհել մի քանի մարագներ ու խոտի դեզեր: Ի վերջո մեծ կորուստներ տալով նահանջեցին: Անպատիվ նահանջ էր դա: Նրանք, որ բերել էին սայլերը ավար տանելու համար, դրանք սպավածների դիակներով լցրած գլխիկոր վերադարձան:
Հայ ինքնապաշտպանական խմբերի ձեռքով Գանձակի գավառում հիմնահատակ ավերեցին նաև Դոզիլար, Սարիսու, Հաջի Մագադլու, Բալուլաղ, Բայրամլու, Էնդիշա և այլ գյուղեր:
Այսպիսով, Գանձակի գավառում, այնտեղ, որտեղ ռուսական զորքերը չէին կարողացել կաշկանդել հայ զինական ուժերը, հայ մարտիկները միշտ հաղթող են դուրս եկել և տվել աննշան կորուստներ:
 
է) Կոտորածները Թիֆլիսում:
 
Հայ-թաթարական ընդհարումներից զերծ չմնաց փոխարքայանիստ մայրաքաղաքը՝ Թիֆլիսը, ուր հայերը կազմում էին մեծամասնություն՝ շուրջ 100 հազար մարդ: Այստեղ դեպքերը Գանձակի ջարդերի հետ գրեթե միաժամանակ՝ 1905թ. նոյեմբերի 22-ին, նախահարձակ եղան թուրքերը: Խանդավառված Գանձակի թուրքերի առաջին հաջողություններով թուրք-թաթարներն իրենց մեյդանի չորս կողմը գտնվող տներից ու քարավանասարայից սկսեցին գնդակներ արձակել մեյդան մտնող փողոցների ուղղությամբ: Հայերի կողմից պատասխանը չուշացավ: Շուրջ 500 կամավորներով անմիջապես կազմակերպվեց ինքնապաշտպանությունը: Հավլաբարում հրամանատար նշանակվեց անվեհեր Դուրբախը,իսկ Քուռի աջ ափին հրամանատարությունը հանձնվեց Արմեն Գարոյին: Նոյեմբերի 22-ին սկսված փոխհրաձգությունը սաստկացավ: Թիֆլիսը վերածվեց ռզմադաշտի:Ծեր աղվես Վորոնցով-Դաշկովը հրահանգ տվեց ռուսական զորքերին չխառնվել և ազատ ասպարեզ տալ կռվող կողմերին: Ռուս ոստիկանությունըքաշվեց հրապարակից և Թիֆլիսի իրական տերը դարձան հայ մարտական խմբերը: Նրանք էին հսկողություն սահմանում քաղաքում, կատարում խուզարկություններ, նունիսկ ռուս սպաներն էին ստուգման ենթարկվում, որպեսզի զենք և զինամթերք չտանեին թուրքական թաղը: Մեր կամավորական խմբերի հաջողություներն ու մարտական կեցվածքը հիացմունք առաջացրեց նունիսկ հռչակավոր Սոլոլակի հայ պճնազարդ, օտարացած մեծահարուստների շրջանում:
Բուռն հրաձգությունը և մարտերը շարունակվեցին երկու օր և ժամանակավորապես ընդհատվեց վրացիների միջնորդական միջամտության շնորհիվ: Փոխարքա Վորոնցով-Դաշկովը դիմեց ռուս-վրացի հեղափոխական կուսակցություններին, որ նրանք միջնորդություն անեն հայերին և թուրքերին միջև կռիվը դադարեցնելու նպատակով: Իբր թե ռուսական զորքը անզոր էր սանձելու մարտնչող կողմերին: Փոխարքայից ստանալով 500 հրացան փամփուշտներով՝ վրաց սոցիալիստ-դեմոկրատները զինվեցին հրացանների ծայրին սպիտակ դրոշներ կապեցին և խումբ-խումբ գնացին մարտական գործողությունների թատերաբեմ: Նրանք բարձրաձայն քարոզում էին դադարեցնել փոխհրաձգությունը և կնքել զինադադար: Հայկական կողմը սիրով կատարեց նրանց ցանկությունը և զենքը վայր դրեց: Թուրքերը սպասողական դիրք գրավեցին: Մի օր անցավ առանց կռվի: Բայց նույն օրը գիշերը երկու հազար զինված թուրքեր Բորչալուից Թիֆլիս մտան, թուրք խուժանը ոգևորված մերժեց վրացիների առաջարկը, արհամարհեցին սպիտակ դրոշը և վերսկսեցին հրաձգությունը՝ գնդակներ արձակելով նույնիսկ միջնորդ վրացի սոցիալ-դեմոկրատների վրա: Երկու վրացի սպանվեց: Վրացական խմբերը թողեցին ասպարեզը: Թուրքերը վիժեցրին վրացիների ստանձնած հաշտարարառաքելությունը և նունիսկ պատժեցին նրանց: Չնայած ստացած ծանր ապտակին վրացիները շարունակեցին ներողավիտ աչքերով նայել թուրքերին: Վրացիների մտահոգությունն ոչ այնքան հայ-թուրքական ջարդն էր, որքան իրենց քաղաքի հրդեհումն ու ավերումը: Հաշտության մղելու համար զանազան կեղծ լուրերով նրանք փորձում էին վախեցնել և խուճապի մատնել հայերին: Նրանք խոսում էին իբրև թուրքերին օգնության եկած 14 հազար ցեղակիցների մասին, թուրքերին փոխարքայի կողմից որպես օգնություն տրված հազարավոր մոսին հրացանների և այլնի մասին: Այսպիսի եռանդով ու ճարպկությամբ վրացիները տարած իրենց քարոզչությունը, որ հայերը ահաբեկվեցին և Սոլոլակն սկսեց դատարկվել: Սոցիալ-դեմոկրատներ Ջորդանիան և Ռամիշվիլին թուրքերի անունից նունիսկ կազմեցին վերջնագիր և ներկայացրին հայերին, որի համաձայն.
ա) Հայոց կաթողիկոսը պետք է անձամբ գնար Շեյխ Իսլամի մոտ և ներողություն խնդրեր նրանից կատարված դեպքերի համար:
բ) Հայ հոգևորականությունը եկեղցիներում և ամենուր պետք է դատապարտեին հայերի կողմից կատարված սպանությունները և խաղաղության քարոզներ կարդային ժողովրդին:
գ) Անմիջապես իշխանություններին պետք է հանձնվեին 70 սպանված թուրքերի դահիճներին՝ նրանց պատժելու համար:
Այդ վերջնագրին պատասխանելու համար տրված էր 24 ժամ: Առաջին և երրորդ վիրավորական կետերը փոխելու պայմանով հայկական կողմը պատրաստ էր ընդունելու վերջնագիրը: Միայն Արմեն Գարոյի երեսուն քաջերով թուրքերի վրա հարձակվելու սպառնալիքը կանխեց վերջնագրի ընդունումը: Նոյեմբերի 26-ի շաբաթ գիշերը թուրք հրոսակները «հա՜ Ալի» գոչելով մի քանի անգամ գրոհեցին հայկական դիրքերի վրա և ամեն անգամ ետ մղվեցին բազմաթիվ զոհեր տալով: Թուրքերի պարտությունը այլևս կասկած չէր հարուցում: 1905թ. նոյեմբերի 28-ին, երկուշաբթի օրը նրանք վերջապես սպիտակ դրոշակ բարձրացրին իրենց դիրքերի վրա: Մեջտեղ եկավ ռուսական զորքը և հայտարարեց, որ կռիվն արգելված է: Թուրքերը տվեցին 500 սպանված և վիրավոր, իսկ հայերը 8 սպանված և 60 վիրավոր: Նահատակվածների մեջ էր Խնուսեցի խիզախ հայտուկ Մուշեղը, որը համարձակ կերպով մտել էր թշնամու դիրքերը, կոտորել ու հրդեհել, բայց անխոհեմություն էր արել և ժամանակին հետ չր քաշվել: Հուզիչ եղավ նրա թաղումը: Բոլոր հայ կանայք լալիս էին «ղարբ ախպոր» համար, այդպես էին նրանք կոչում հավլաբարցի կանայք:
Փոխարքա Վորոնցով-Դաշկովի հրավերով և նրա նախագահությամբ հրավիրվեց երկու ազգերի պատգամավորական խորհրդաժողով՝ հայերին և թուրքերին հաշտեցնելու համար: Փոխադարձ մեղադրական ճառերից հետո խաղաղությունը կայացվեց: Միմյանց դեմ երկու ազգերին ոտքի հանած ցարական բռնապետության նենգ սատրապը այսպես հաշտեցրեց իր զոհերին:
 
 
ը) Ռուսական զորքերի մասնակցությունը կոտորածներին:
 
Ցարական կառավարությունը ոչ միայն հրահրեց հայ-թաթարական ջարդերը, ոչ միայն կանգնեց թուրք-թաթարների թիկունքը և նրանց ձեռքով պատժեց հայերին, այլև որոշ դեպքերում գործի դրեց իր ռազմական ուժերը և թուրքերից ոչ պակաս դաժանությամբ վարվեց խաղաղ ու անպաշտպան հայ բնակչության հետ: Ցարական կառավարության ռազմական միջամտությունը բացահայտ դարձավ այն ժամանակ, երբ նա տեսավ հայերի հերոսական ինքնապաշտպանությունը և ազգային հաղթական կռիվը թուրք վայրագ ամբոխի դեմ: Մի շարք վայրեր, որտեղ հայերը բերդի նման կանգնած հաղթականորեն ետ էին մղում թշնամու կատաղի հարձակումները և մեծ ջարդ տալիս նրան, ցարական իշխնաությունը որոշեց զորք ուղարկել և պատժել իր կյանքն ու պատիվը սրբությամբ պաշտպանողներին: Առաջին հերթին ցարիզմը կազակական պատժիչ գնդեր ուղարկեց Ղարաբաղ, որովհետև այստեղ կռիվներն ավելի արյունահեղ էին, հայերի հաջողություններն՝ավելի շատ: Շուրջ 400 կազակական մի արշավախումբ իրենց սպաներով և թնդանոթներով խուժեցին Վարանդա և գյուղացիներից պահանջեցին զենքերը և հեղափոխականների անունները: Անկախ այն բանից կստանային գոհացում թե ոչ, նրանք նյութում էին ամեն տեսակի խժդժություններ, ձերբակալում էին անհնազանդներին, թալանում, ռմբակոծում էին տները, այրում էին ցորենի հորերը, ծեծում տղամարդկանց, անարգում ու բռբաբարում կանանց: Արցախ ուղարկված փոխգնդապետ Օզերովսկու պատժիչ ջոկատը փոխանակ կարգ ու կանոն հաստատելու և պատժելու թուրք ավազակախմբերին, ընդհակառակը, Աղդամի թուրքերի թելադրանքով թնդանոթների համազարկերով է անցնում Ասկերանի կիրճը և ռմբակոծում հայկական գյուղերը: Թնդանոթներով է ազդարարում իր Ղարաբաղ մտնելը նաև գեներալ Գոլոշչապովը, որը ռմբակոծում է տասնյակ հայկական գյուղեր, ըստ որում Խանաբադ գյուղը ռմբակոծվում է երեք անգամ:
Ցարական ինքնակալությունը պատրաստ էր հոշոտել ազատատենչ հայությանը: Այդ էր վկայում գնդապետ Օզերովսկու Աղդամից ասկերանի հայերին ուղղված 1906թ. հուվարի 1-ի կոչում ցինիկաբար հայտնում է. «Ձեր համառությունը ազատություն կտա իմ ձեռքերին: Հիշեցեք իմ կամքն է այժմ արդարությունը, իրավունքը և նրանց ետևից էլ թնդանոթները: Եթե իմ ձայնը չի լսվում, թնդանոթների ձայնը ավելի բարձր կլինի, քան իմը…»: Չսպասելով իր կոչի պատասխանին ֆոն Օզերովսկին 1906թ. հունվարի 4-ին դուրս է գալիս Աղդամից և շարժվում Ասկերան: Հասնելով Խանաբադ, նա թնդանոթները կանգնեցնում է գյուղի դիմաց և իր խոստման համաձայն շրջակա լեռները դղրդացնում թնդանոթային կրակով: Ութ ռումբ նետելուց հետո՝ նա հրազենները մոտ քաշեց Ասկերանի պատերին և չորս ռումբ էլ պատերին զարկեց:
Մի կազակային հարյուրյակ էլ Նախիջևանիկ գյուղին մոտեցավ: Կազակները շրջապատեցին գյուղը չորս կողմից և հրամայեցին ոչ ոք դուրս չգնա: Եվ այնուհետև գյուղ մտնողներին բաց էին թողնում, իսկ ելնել ցանկացողներին՝ ոչ: Ոչ ոք չգիտեր, թե ինչ էին ուզում կազակները: Շուտով եկավ նրանցավագը, կանչեց գյուղացիներին գյուղամեջ և պահանջեց, որ երեք օրվա ընթացքում բռնեն և իրեն հանձնեն վնասակար տարրերին, հակառակ դեպքում գյուղը էկզեկուցիայի կենթարկի: Կեսօրից հետո ի մի հավաքելով՝ կազակները գյուղմտան, սրերը հանած՝ հաչող շների հետևից ընկան, հավեր խփեցին, երեխաներ ու կանայք սարսափեցրին, գինի-արաղ պահանջեցին ու մի լավ կարմրելով՝ սկսեցին ցինիկ ակնարկություններ անել կանանց: Միայն սպայի նկատողությունը զսպեց չափ ու սահմանը մոռացած կազակներին:
Կովկասի փոխարքային 1906թ. հունվարի 19-ին ուղարկած Գոլոշչապովի հեռագրից պարզվում է, որ նա հունվարի 17-ին դուրս է եկել Շուշիից և հետևակ զորքով ու թնդանոթներով շարժվել դեպի Խանդքենդի, ռմբակոծել Ղայբալիշեն և Կիրջմալին գյուղերը: Վերադառնալով Շուշի՝ նա երկրորդ անգամ գնդակոծել է Շուշիքենդը, որպես ավելի մեղավոր գյուղ: 1906թ. կազմված վավերագրերից մեկում ասվում է, որ ռուսները ամենուր ձերբակալում էին հայերին, ռմբակոծում հայկական գյուղերը, իսկ ավազակների որջը՝ Աղդամը, Մուրադբեգլուն, Ջեբրայիլը, Աղջաբադին մնում էին առանց արժանավոր պատժի: Հատուկ նպատակով Ղարաբաղ ուղարկված և թուրքերից ոչնչով չտարբերվող կազակական վայրագությունները, թալանն ու կողոպուտը, ավերն ու հրդեհումները սարսափ էին սփռել ամենուրեք: Ղարաբաղի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոսը 1906թ. մարտի 25-ին հաղորդել է, որ կազակների մի մեծ զորամաս մտնելով Չանախչի, Տող և Ազոխ գյուղերը՝«թույլ տվել զանազան անօրինականություններ, գազանություններ և բարբարոսություններ»: Նրանք կողոպտել են «տների մեջ եղող գույքը, փողը, թանկագին իրերը, կանանց ճակատներից պոկել են նրանց գլխի զարդերը, անպատվել ու բռնաբարել ամոթխած գեղջկուհի օրիորդներին»: Եվ ապա ավելացնում է, որ Լենկթեմուրի, Չինգիզխանի և Շահ Աբասի օրերում տեղի չեն ունեցել այդպիսի գազանություններ, որպիսիք տեղի ունեն 20-րդ դարում»:
Շուշի քաղաքի հայ մայրերի ու քույրերի անունից Մարիամ Դոլուխանյանը և Նադեժդա Ավանեսյանը 1906թ. մարտի 28-ին մի հեռագիր են հղում կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովային և կոմս Որոնցով-Դաշկովին, որում նշում են, որ չնայած իրենց ամուսինները և եղբայրները մի ամբողջ տարի կուծք-կրծքի տված գավառը փրկում էին թուրք հրեշներից, հիմա կազակների ներկայությամբ ավելի անտանելի վիճակի մեջ են ընկել: Վկայակոչելով հայերի անձնվեր ծառայությունը ռուսաց ինքնակալին ռազմի դաշտում և քաղաքացիական պատերազմում՝ նրան ավելացնում են, որպես վարձատրություն նրանց նկատմամբ ինչ-որ հալածանք է սկսված, որի նմանը պատմության մեջ չի հիշվում «մահմեդական տիրապետության ժամանակներից: Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները… Չեն խնայում նույնիսկ երկունքով բռնված կանանց անկողինները»:
 
թ) Հայ-թաթարական կոտորածների հետևանքները:
 
Հայ-թաթարական ջարդերը ունեցան ծանր հետևանքներ: Երկու տարի շարունակ 12 գավառների ավելի քան 1,300 հազար մարդ երկու թշնամի բանակների բաժանված վարում էին անմիտ, ազգակործան պատերազմ, որի տնտեսական հետևանքը համատարած քայքայումն էր ու թշվառությունը: Ավերվեցին ու հսկայական վնասներկրեցին երկու կողմերից 252 գյուղեր և 7 քաղաքներ, զրկանքների ենթարկվեցին և քայքայվեցին 15000ընտանիքներ, ավելի քան 100 հազար մարդ գավառներում և մի քանի հազարը՝ քաղաքներում: Մարդկային զոհերի թիվն անցնում էր 10 հազարից, որից 5000-ը սրախողխող, գնդակահար են եղել և հրդեհների զոհ դարձել, իսկ մնացած կեսը մահացել են ցրտից, շոգից, սարսափներից ու սննդի պակասությունից առաջացած հիվանդություներից: 12 գավառներում երկու տար շարունակվող ընդհարումների հետևանքով դաշտային աշխատանքները կրճատ-վեցին մեծ չափերով: Շատ տեղերում ցանքերը նվազեցին 30, 40 և նույնիսկ 50%-ով: 1906թ. միայն Շուշու և Զանգեզուրի գավառներում 4մլն փութ հացահատիկ պակաս է ստացվել: Շատ վայրերում տարածվում էր սովի ուրվականը՝ մարդիկ մահանում էին սովից ու տառապանքներից: Գյուղերը դատարկվում էին, քաղաքները լցվում քաղցած ու անգործ մարդկանցով: Ամենուր բազմանում են ավազակախմբերը և ավազակային գործողությունները: Շատ հուզիչ է նկարագրում այս ամենը դեպքերի մասնակից Արամայիսը (Միսակ Տեր-Դանիելյանը). «Հարյուրավոր գյուղեր հիմնահատակ կործանվեցին, հազարավոր դիակներ դաշտերում, թփերի տակ, այս ու այն անկյուններում ընկած՝ նեխված մնացին, շատ երեխաներ որբացան, շատ հարսներ այրի մնացին, շատ կույսեր բռնաբարվեցին և շատ սրբություններ պղծվեցին…»: Սա էր հայ-թաթարական կոտորածների ընդհանուր համայնա-պատկերը:
Հայ-թաթարական ընդհարումներն ուրիշ հետևանքներ էլ ունեցան: Ինչպես ասում են «չկա չարիք առանց բարիքի»: Ընդհարումը դրական նշանակությունունեցավ թուրք-թաթարական տգետ ցեղի համար: Այն մեծապես նպաստեց թուրք-թաթարների ընդհանուր առաջադիմությանը: Այդ անվերջ արյունահեղ բախումների մեջ թուրք անգիտակից հակառակորդը զգաց ամեն քայլափոխում հայի մրցման ուժը, նրա մտավորական, կազմակերպչական և նույնիսկ ռազմական ավելի շեշտված կարողությունները և արտակարգ եռանդ ծավալեց իր սեփական մշակույթը բարձրացնելու, գիտությունը և գրականությունը զարգացնելու համար: Բազմամիլիոն թրքությունը դուրս եկավ արևելյան անշարժության ճահճից և բռնեց առաջընթացի ուղին:
Հայ-թաթարական ընդհարումները բարձրացրեց Դաշնակցություն կուսակցության հմայքն ու հեղինակությունը: Ստանձնելով հայերի ինքնապաշտպանության կազմակերպումն ու ռազմական ամբողջ գործի ընդհանուր ղեկավարությունը, Դաշնակցությունը ցուցաբերեց այնքան եռանդ, արիություն, անձնազոհություն, այնքան ռազմական կորով ու քաջություն, որ նույնիսկ հակառակորդը մնաց ապշած: Նա հաղթեց արյունարբու թուրք-թաթարական խուժանին և իր անվեհեր մարտիկների արյան գնով փրկեց հազատ ժողովրդին կործանումից: Փաստորեն Հայ Յեղափոխական Դաշնակցության շնորհիվ Հայաստանը պատվով դուրս եկավ դժոխային այդ փորձությունից:
Հայ-թաթարական ընդհարումները մեկ ուրիշ դաս տվեց հայ ժողովրդին: Հայերը հասկացան, որ չի կարելի միայն բարությամբ, խաչով ու Ավետարանով կանգնել կոտորածների արհավիրքի դեմ: Անհրաժեշտ է զենքը ձեռքին դիմել ինքնապաշտպանության, պաշտպանվողի արդար կեցվածք ընդունել:
 
ժ) Հայ-թաթարական ջարդերը և արտաքին աշխարհը:
 
Չնայած ցարական իշխանությունները ամեն ինչ քողարկում էին, ներկայացնում ծուռ հայելու մեջ, հավասարության նշան դնում հայերի ու գազանաբարո դահիճների միջև, այնուամենայնիվ, այդ կեղծ ու խառնաշփոթ տեղեկությունների պայմաններում անգամ արտաքին աշխարհը ճիշտ հասկացավ ու գնահատեց հայ-թաթարական կոտորածների պատճառները, դրանց մեղավորներին ու կազմակերպիչներին: Եվրոպական մամուլը , ռուս ազատամիտ մամուլը, առաջադեմ մարդիկ ըմբռնելով բուն իրողությունը միանգամայն նպաստավոր կարծիք հայտնեցին կռվող հայության վերաբերյալ, շեշտելով այն միտքը, որ հայ-թաթարական գոտեմարտը հայերի լուրջ կռիվն էր ընդդեմ ասիական բարբարոսության: Հայտնվեցին այն արդար և ճիշտ կարծիքը, որ թուրքերը ամենուր նախահարձակ էին, իսկ հայերը միամիտ, անպատրաստ և հանկարծակիի եկած զոհ:
Օրինակ՝ «Թայմս» թերթը իր թղթակցի բերանով 1905թ. սեպտեմբերի 25-ին խոսում է թուրքերի թալանիչ բնազդների մասին: Իսկ Փարիզյան «Թան»-ը, իր 1905թ. սեպտեմբերի 15-ի կովկասյան թղթակցության մեջ վառ գույներով է ներկայացնում քաղաքակրթության խոր հակադրությունը երկու կռվող տարրերի միջև: «Հայերը ավելի կրթված և ավելի աշխատասեր, քան կովկասյան մյուս ժողովուրդները, կներկայացնեն խելքին ու մտավորականությունը, իսկ թուրք ժողովուրդը ունի պահպանողական մի կուսակցության մտայնությունը, նախանձախնդիր ավանդությունների և հարգող ցարի վեհապետական իշխանության»:
«Մատեն»-ի թղթակից Գաստոն Լոուն, որն հատուկ առաքելությամբ եղել էր հայ-թաթա-րական պատերազմի թատերավայրում, հետևյալն է գրում 1905թ. սեպտեմբերի 20-ի իր նամակում. «Մի անդունդ է բաժանում երկու ցեղերին… Հակադիր ազգակցություներ, ներհակ բնազդներ և քաղաքականության մի իդեալ, որ մեկը կհետապնդե, մյուսը հետ կմղե…: Թաթարները հանձնառու կլինեին պատժելու մեկ ազատամիտ, հակապետական ժողովուրդ, որն իր իդեալով իսկ ահարկու մի ուժ է բռնապետականկառավարության դեմ»:
Նշանավոր հրապարակախոս Վիլլարը իր «Հուրը և սուրը Կովկասի մեջ» գրքում է, որ կովկասյան արյունալի անցքերը «մի մասն են այն կռվի, որ մղում է ժամանակակից քաղաքա-կըրթությունը ասիական բարբարոսության դեմ»:
Արդարացի և ճշմարիտ մտքեր են հայտնել նաև ռուսական ազատ մամուլը և հուս առաջադեմ գործիչները: «Ռոսիա» թերթի թղթակիցը «Կովկասյան շփոթ» հոդվածում գրում է. «Անդրկովկասում տեսնում ենք ռուսների և թաթարների դաշնակցությունը՝ ուղղված քրիստոնյաների դեմ»: Առանց ժողովրդի համաձայնությանիր ձեռքում իշխանությունը պահելու համար բյուրոկրատիան չի կարող հենվել բոլոր ժողովուրդների վրա, «ստիպված ուժ պետք է լինի հանցավոր ու մութ տարրերին»: Թղթակիցը «հանցավոր ու մութ տարրեր» ասելով նկատի ունի թուրք-թաթարներին:
Մեկ ուրիշ «Սին օտեչեստվա» թերթը գրում է, որ Կովկասում «Անցյալի Ռուսաստանը կռվում է վաղվա Ռուսաստանի դեմ,… այստեղ պետական իշխանությունը իր կամայականու-թյունների քաղաքականության համար ավելի օգտակար տարր գտավ՝ հանձինս տգետ և մոլեռանդ թաթարների, և կնքեց նրանց հետ հարձակողական սերտ դաշնակցություն քրիստոյա ժողովրդի՝ գլխավորապես հայերի դեմ»:
Ռուս գրող Մ. Գորկին պատասխանելով իրեն ուղղված բազմաթիվ դիմումներից մեկին՝ հայ-թաթարական ջարդերը Ռուսաստանի համար համարում է «ամոթաբեր արյունոտ ողբերգությու», «մի խումբ մարդկանց քստմենելի գործը, որոնք խենթացել են իրենց իշխանությունը երկրի վրա կորցնելու երկյուղից. մարդկանց, որոնք ձգտում են արյունով հագեցնել ժողովրդի գիտակցության պայծառ վառված հուրը»: Այնուհետև Գորկին ավելացնում է. «…Այն ձեռը, որ երեկ ջարդել է հայի և հրեայի գլուխը, նրա համար միայն, որ սրանք իրենց ազատ մարդիկ են զգացել ավելի վաղ, քան ռուսը և թուրքը, ո՞վ գիտե վաղը ում գլխին պիտի իջնի» («Անահիտ», 1905թ. թ.12): Նույնիսկ բոլշևիկյան «Պրոլետար» թերթը 1905թ. սեպտեմբերի 20-ի համարում տպագրված «Հեղափոխություն և հակահեղափոխություն» հոդ-վածում հայերին անվանելով «Կովկասի պրոլետարիատի ամենագիտակից տարր», «հեղափո-խության խորհրդանիշ Կովկասում», գրում է «Այդ հեղափոխական ուժի դեմ պայքարի համար մոբիլիզացվում է կովկասյան ազգաբնակչության այն մասը, որը և իր սոցիալական դրությամբ և իր կրոնական հավատալիքներով ամենաշուն է տարբերվում հայերից՝ թաթար-ները»: Կառավարության կողմից «թաթարներին սպանելու, բռնաբարելու, թալանելու լիակատար ազատություն էր տրված»:
Հետաքրքիր է նաև հենց իրենց՝ թուրք-թաթարական ցեղի և մեր ավելի քաղաքակիրթ հարևանների՝ վրացիների «հանրային կարծիքը»: Թուրք-թաթարական հրապարակա-խոսներից ոչ մեկը չէր ուզում նույնիսկ ճշմարտության մի հատիկ խոստովանել թուրք ցեղի վայրագությունների մասին: Նրանք հանդես գալով որպես համաիսլամական և համաթաթարական գաղափարների արտահայտիչներ (Աղան և ուրիշներ), իրենց «Կասպի» թերթում կատաղության փրփուրը շուրթերին ամեն անգամ մեղադրում էին հայությանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:
Վրացական հանրային կարծիքը այդ օրերին արտահայտում էր գլխավորապես վրաց սոցիալիստ-դեմոկրատական կուսակցության միջոցով: Այդ կուսակցության օրգան թերթերը սկզբից ի վեր բացառապես մեղադրում էր «հայկական նացիոնալիզմը» և իբրև նրա մարմնացում ՀՅ Դաշնակցությունը: Մյուս կողմից նրանք ծայրահեղ ներողամտություն են ցուցաբերում դեպի թուրք ջարդարար հորդաները: Լավագույն դեպքում սոցիալիստ-դեմոկրատների պարագլուխները հավասարապես մեղադրում էին «երկու ժողովուրդների մութ տարրերին», միևնույն արյունոտ տախտակի վրա դնելով Նիկոլ Դումանին, մյուս դաշնակցականներին և թուրք մարդասպան խաներին ու բեկերին: Շատ հարցերում նրանց համահունչ էին ռուս սեցիալ-դեմոկրատները և նրանց մամուլի օրգանները:
 
 
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
1. Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո) «Հայ-թաթարական ընդհարումը Կովկասում (1905-1906թթ.)» 1907թ.
2. Միսակ Տեր-Դանիելյան (Արամայիս) «Ղարաբաղի ողբերգությունը» (օրագիր)
3. Միքայել Վարդանյան «ՀՅ Դաշնակցության պատմություն» Երևան 1992թ.
4. Ժամանակի մամուլը
5. Հեղինակային կոլեկտիվ «Հայ ժողովրդի պատմություն» Երևան 1981թ.
Անանուն մասնակից