«Անագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Անագ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
[[Պատկեր:Sn-TableImage.png|մինի|Անագ]]
[[Պատկեր:Anag.jpg|աջից|Անագ]]
 
'''Անագ''' ({{lang-lat|Stannum}}), քիմիական նշանը՝ '''Sn''' (կարդացվում է՝ ստաննում), ատոմային թիվը՝ 50, ատոմային զանգվածը՝ 118.710։ Լատիներեն «Stannum» նախկինում նշանակել է [[արծաթ]]ի և [[կապար]]ի ձուլվածք։ Մի շարք սլավոնական լեզուներում կապարն են անվանել «արճիճ» (олово)։ Բնական անագը կազմված է ստաբիլ [[նուկլիդ]]ներից հետևյալ ատոմային թվերով՝ 112 (կազմում է զանգվածի 0.096%-ը), 114 (0.66%), 115 (0.35%), 116 (14.3%), 117 (7.61%), 118 (24.03%), 119 (8.58%), 120 (32.85%), 122 (4.72%) և մեկ թույլ ռադիոակտիվ նուկլիդից՝ <sup>124</sup>Sn (5.94%)։ Վերջինս β ճառագայթող է, կիսատրոհման պարբերությունը շատ մեծ է՝ T<sub>1/2</sub> = 10<sup>16</sup>-10<sup>17</sup> տարի։ [[Դմիտրի Մենդելեև|Մենդելեևի]] [[պարբերական համակարգ]]ում անագը գտնվում է հինգերորդ պարբերության IVA խմբում։ Արտաքին էլեկտրոնային մակերևույթի կոնֆիգուրացիան 5s²5p² է։ Միացություններում անագը դրսևորում է +2 և +4 օքսիդացման աստիճաններ (վալենտականություները համապատասխանաբար՝ II և IV)։ Պոլինգի սանդղակով անագի էլեկտրաբացասականությունը կազմում է 1.96, այսինքն այն գտվում է մետաղների և ոչ մետաղների միջև պայմանական սահմանում։
Տող 26.
 
[[Կատեգորիա:Թեթև մետաղներ]]
[[Կատեգորիա:Անագ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անագ» էջից