«Մանազկերտի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: ;կ → ։ Կ (3), &nbsp։ → (3) oգտվելով ԱՎԲ)
No edit summary
'''Մանազկերտի դաշտ''', միջլեռնային գոգահովիտ [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Արածանի]] գետի վերին հոսանքի ավազանում։ Հիմնականում համընկնում է [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Դալար]], [[Ապահունիք]], [[Հարք]] գավառների տարածքին։ Երկարությունը մոտ 125 Կմ է, լայնությունը՝ 60 Կմ, բարձրությունը՝ 1500-1700 մ։ Թասանման իջվածք է՝ տափարակ հատակով։ Ռելիեֆի միօրինակությունը խախտում են Բիլեջան, Բադնոց, Կորևան հրաբխային սարերը։ Կազմված է երրորդական հասակի կրաքարային և մերգելային հաստույթներից, ետպլիոցենյան լճային նստվածքային հորիզոնական շերտերից և ալյուվիալ բերվածքներից։ Կլիման չափավոր ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5-ից մինչև 6 է, հուլիսինը՝ 18-20, տարեկան տեղումները՝ 400-500մմ։ Գլխավոր գետը [[Արածանի]]ն է։ Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սևահողային, մուգ շագանակագույն և կարբոնատներով հարուստ Կմախքային հողերով, տարախոտային բուսածածկութով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ՝ կաղնու, գիհու, սոճու պուրակներով, մասրենու, սզնու, ցաքիի մացառուտներով։ Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
{{ՀՍՀ}}
 
82 200

edits