«Օրգանական քիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
 
Օրգանական քիմիայի զարգացման ընթացքում խոշորագույն իրադարձություն էր անցած դարի 60-ական թվականներին ռուս մեծ գիտնական Ա.Մ. Բուտլերովի կողմից ստեղծված օրգանական միացությունների կառուցվածքի տեսությունը:Այդ տեսությունը դրեց օրգական քիմիայի գիտական հիմքը և բացատրեց դրա կարևորագույն օրինաչափությունները:Իր տեսության հիմնադրույթները Ա.Մ. Բուտլերովը շարադրել է 1861 թ. սեպտեմբերի 19-ին Շպեյերում կայացած բնախույզների և բժիշկների միջազգային համագումարում կարդացած <<Քիմիական կառուցվածքի տեսության մասին>> զեկուցման մեջ:Հետագայում այն հաջողությամբ զարգացվել է ինչպես իր,այնպես էլ իր աշակերտների կողմից:
 
Կառուցվածքի տեսության հիմնադրույթները հանգում են հետևյալին.
 
1.Մոլեկուլներում ատոմները իրար հետ միացած են որոշակի հաջորդականությամբ՝ համապատասխան իրենց արժեքականությանը:Ատոմների կապի կարգը կոչվում է քիմիական կառուցվածք:
 
2.Նյութի հատկությունները կախված են ոչ միայն նրանից,թե ինչ ատոմներ և ինչ քանակությամբ են մտնում դրա մոլեկուլի բաղադրության մեջ,այլ նաև նրանից,թե դրանք ինչ կարգով են միացած իրար հետ,այսինքն մոլեկուլի քիմիական կառուցվածքից:
 
3.Մոլեկուլ առաջացնող ատոմները կամ ատոմների խմբերը փոխադարձաբար ազդում են մեկը մյուսի վրա,որից և կախված է մոլեկուլի ռեակցիաունակությունը:
 
Պարզաբանենք այդ դրույթները:Մինչ Ա.Մ. Բուտլերովը անհնարին է համարվել մոլեկուլի կառուցվածքը՝ այսինքն ատոմների միջև քիմիական կապի կարգը ճանաչելը:Շատ գիտնականներ նույնիսկ ժխտում էին ատոմների և մոլեկուլների իրական լինելը:Ա.Մ. Բուտլերովը հերքեց այդ պատկերացումները:Նա ելնում էր ատոմների և մոլեկուլների իրական գոյության մատերիալիստական և փիլիսոփայական ճիշտ պատկերացումներից,մոլեկուլում ատոմների միջև քիմիական կապերի ճանաչման հնարավորությունից:Նա ցույց տվեց,որ մոլեկուլների կառուցվածքը կարելի է հաստատել փորձնական ճանապարհով՝ ուսումնասիրելվ նյութերի քիմիական փոխարկումները:Եվ հակառակը,գիտենալով մոլեկուլների կառուցվածքը,կարելի է դուրս բերել միացության քիմիական հատկությունները:
 
Քիմիական կառուցվածքի տեսությունը հաշվի է առնում ածխածին տարրի առանձնահատկությունները:Օրգանական միացությունների կառուցվածքի ուսումնասիրումը մնում է օրգանական քիմիայի հիմնական խնդիրը և մեր ժամանակներում:Դրա համար,բացի քիմիականից,լայնորեն կիրառվում են հետազոտման ֆիզիկական եղանակներ,այնպիսիք,
ինչպիսին են սպեկտրազննությունը,միջուկային մագնիսական ռեզոնանսը,մասս-սպեկտրաչափությունը,դիպոլների էլեկտրական մոմենտների որոշումը,ռենտգենա- և էլեկտրոնագրությունը:Իզոմերների գոյությունը բխում է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության հիմնադրույթներից:Ա.Մ. Բուտլերովի մեծ հաջողությունը եղել է կառուցվածքի տեսության հիման վրա [[բութան]]ի երկու իզոմերների կանխագուշակումը (ածխաջրածինների մոտ,սկսած բութանից,հնարավոր է մոլեկուլներում ատոմների միացման տարբեր կարգ):1887 թ. Ա.Մ. Բուտլերովի
 
[[Կատեգորիա:Քիմիայի բաժիններ]]