«Վակուոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{բջիջ}}
'''Վակուոլներ''' ({{lang-fr|vacuole}}, {{lang-lat|vacuole}}՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամ [[բաբախող վակուոլներ,]] որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների [[կծկվող վակուոլները]] հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։
'''Վակուոլներ''', [[ցիտոպլազմա]]յում գտնվող հեղուկ ներառուկներն են։ Ապահովում է [[բջիջ|բջջի]] ամրությունը դինամիկ և ստատիկ ծանրաբեռնվածության ժամանակ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Օրգանոիդներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վակուոլ» էջից