«Օդային զանգվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Օդային զանգվածներ''', համեմատաբար համասեռ ֆիզիկական հատկանիշներով (ջերմային, խոնավության, թափանցիկության) [[օդ]]ի ծավալուն (հիմնականում [[հորիզոն]], ուղղությամբ) մասեր [[ներքնոլորտ]]ում: Զբաղեցրած տարածքները համաչափելի են մայրցամաքների ու օվկիանոսների մեծ հատվածների հետ և շարժվում են [[մթնոլորտ]]ի ընդհանուր շրջանառության որևէ հոսանքի ուղղությամբ: Օդային զանգվածների ձևավորման վրա առանձնապես ազդում են տեղանքի դիրքն ու աշխարհագրական պայմանները: Ըստ ձևավորման շրջանների՝ տարբերում են արկտիկական և բարեխառն լայնությունների, արևադարձային և հասարակածային, ըստ ջերմային հատկանիշների՝ տաք, ցուրտ օդային զանգվածներ: [[ՀՀ]] տարածքի եղանակային ռեժիմի վրա հիմնականում ազդում են արևմտյան բարեխառն օդային զանգվածները (55 %): Ամռանը հարավից [[ՀՀ]] տարածք են թափանցում արևադարձային ցամաքային (55 %), առանձին դեպքերում՝ նաև մերձարևադարձային ծովային (Միջերկրական և Սև ծովեր) օդային զանգվածներ: Ձմեռային ամիսներին հանրապետության տարածքը ենթակա է սիբիրական [[անտիցիկլոն]]ի և եվրոպական մասում ձևավորվող բարձր ճնշման մարզից թափանցող օդային զանգվածների ազդեցությանը:
 
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Օդային հոսանքներՕդերևութաբանություն]]
[[Կատեգորիա:Եղանակ]]