«Վակուոլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|10-վակուոլ '''Վակուոլներ''' ({{lang-fr|vacuole}}, {{lang-lat|vacuole}}՝ դատարկ), խոռոչներ բուսա...»:
(Տարբերություն չկա)

12:16, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վակուոլներ (ֆր.՝ vacuole, լատին․՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ պարունակող մարսողական վակուոլներ։ Բարձրակարգ կենդանիների մյուս բջիջների վակուոլները պարունակում են աղեր, ֆերմենտներ և նյութափոխանակության արգասիքներ։ Բազմաթիվ միաբջիջ օրգանիզմներ ունեն նաև կծկվող կամ բաբախող վակուոլներ, որոնք պարբերաբար արտաքին միջավայր են նետում իրենց պարունակությունը։ Նախակենդանիների կծկվող վակուոլները հիմնականում ծառայում են օսմոտիկ ճնշման կարգավորման և քայքայման արգասիքների արտազատման համար։ Բուսական բջիջների վակուոլները ցիտոպլազմայից բաժանվում են կիսաթափանցիկ թաղանթով, պարունակում են շաքարներ, ալկալոիդներ, դաբաղանյութեր և այլն, օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են ջրի և սննդանյութերի մուտքը բջիջ, ստեղծում բջիջների ու հյուսվածքների մեխանիկական լարվածություն (Տուրգոր)։ Բջջի աճմանը զուգընթաց վակուոլներն աճելով միավորվում են մեկ մեծ վակուոլում։

10-վակուոլ