«Տարվա եղանակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տարվա եղանակներ''' Պատկեր:1873 A. and C. Black Map or Chart of the Solar System - Geographicus - SolarSystem-black-1873.jpg|մինի|աջից|Ադամ և...»:
(Տարբերություն չկա)

11:51, 18 Հուլիսի 2014-ի տարբերակ

Տարվա եղանակներ

Ադամ և Չարլս Բլեքների 1873թ հեղինակած արեգակնային համակարգի և տարվա եղանակների տեսություն

Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են: Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ: Ուղեծիրը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում: Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հյուսիսային, մեկ հարավային բևեռներով: Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը: Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում: Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հրավում՝ աշունը): Արեգակը 12 ժ ն է հորիզոնից վեր: Գարնան տևողությունը 92,8 օր է: Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով: Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր: Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ: Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր: Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝: Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և հորիզոնից վեր այն գտնվում է կարճ ժամանակ: Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր: Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին: Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։